Վերջերս շատ «հետաքրքիր» միջադեպ տեղի ունեցավ քաղքակիրթ ու մարդասեր Եվրոպայում: Բրիտանիայի Թրեդվորդ քաղաքում սադիստների մի խումբ , որոնք իրենց անվանում էին հակաֆաշիստներ, դաժան ծեծի էին ենթարկել մի անմեղ կատվի, քանի որ խեղճ կատվի քթի մոտ սև կետ էր եղել, որն էլ նրան նմանեցրել էր Հիտլերին: Արդյունքում, այդ սև կետի պատճառով կատվի մեկ աչքր կուրացավ, իսկ նրա տիրուհին ստիպված եղավ մեծ գումար ծախսել նրա բուժման համար:
Եվրոպացիները կարող են արդարանալ և ասել, որ այդ խումբը ուղղակի հանցագործների խումբ է եղել, ում ոստիկանությունը կպատժի: Բայց եթե Արևմտյան քաղաքական գործիչների գործողություններին ուշադրություն դարձնենք, ապա կհասկանանք, որ նրանք այնքան էլ չեն տարբերվում այդ հանցագործների խմբից: Ուղղակի քաղաքական գործիչների գործողությունների արդյունքներն են տարբեր, քանի որ դրանց արդյունքում աշխարհում ոչ թե կատուներ են տուժում, այլ միլիոնավոր մարդիկ են սպանվում, այնպես, ինչպես Հիտլերի քաղաքականության արդյունքում էր լինում:
Այսօր Արևմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի սիրիական հակամարտությունը խաղաղ ճանապարհով չլուծվի: Այդ պատճառով էլ ամեն օր ահաբեկչական գործողությունների արդյունքում Սիրիայում հազարավոր մարդիկ են զոհվում: Հենց այս պատճառով էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարց բարձրացվեց ընդունել Սիրիայի հարցին վերաբերող որոշում:
Այս հարցով քվեարկության ժամանակ Ռուսաստանը և Չինաստանը դեմ արտահայտվեցին հակասիրիական այդ ծրագրին և հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը, սակայն փաստաթուղթը դրվեց քվեարկության: Արդյունքում ֆրանսիական այդ պրոյեկտը տապալվեց:
Այս ծրագրին դեմ արտահայտվեց նաև ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին: Նրա կարծիքով՝ այդ որոշումը կայացվել է Սիրիայում նախագահական ընտրությունների նախաշեմին, և այն երկրում տիրող ճգնաժամը ավելի կսրի:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ասաց, որ այս որոշումը քննարկման դնելը վտանգի տակ է դնում ՄԱԿ-ի միասնականությունը:
Ավելի վաղ Չուրկինն Ամերիկայի և Արևմուտքի ուշադրությունը հրավիրել էր Սիրիայում անցկացվելիք նախագահական ընտրությունների վրա և հայտնել, որ ընտրությունների անցկացման պայմանները երկրում անհանգստանալու առիթ են տալիս:
Ռուսաստանը ստիպված եղավ 4 անգամ վետո հայտարարել: Ինչպես որ սպասվում էր, Վաշինգտոնին դուր չեկավ Ռուսաստանի և Չինաստանի քայլը: ՄԱԿ-ում Ամերիկայի ներկայացուցիչ Սամանտա Պաուերը հայտարարեց. «Այս որոշման հարցով քվեարկության արդյունքները մեզ դուր չեկան, սակայն մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»:
Այնուհետև Պաուերը արեց աբսուրդի հասնող հայտարարաություն. «Ռուսաստանի և Չինաստանի որոշումն այս հարցի վերաբերյալ ապացուցում են, որ նրանք աջակցում են Բաշար Ասադին և ծայրահեղական մուսուլմաններին՝ նրանց, ովքեր հարձակվում և սպանում են խաղաղ բնակիչներին: »
ԱՄՆ-ի այս հայտարարությունը հասկանալի էր, քանի որ այն ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանի Նախագահին հավասարեցնի Հիտլերին: Այսպես էր վարվում նաև Հիտլերը, պատժում էր անմեղներին այն արարքների համար, որոնք իրագործել էին հենց իրենք՝ ֆաշիստները:
Հարց է առաջանում՝ իրականում Արևմո՞ւտքն է Հիտլեր, թե՞ Ռուսաստանը , իսկ այդ հարցի պատասխանը գիտեն համարյա բոլորը: Քանի որ, եթե ԱՄՆ-ն և Արևմուտքը ցանկություն ունենային, ապա Սիրիական հակամարտությունը վաղուց ավարտված կլիներ և վերջ դրված կլիներ հազարավոր մարդկանց սպանություններին:
Սակայն, այն շարունակվում է, քանի որ մերօրյա հիտլերները հենց արյունահեղություն են ցանկանում տեսնել և պարզ չէ, թե նրանց այդ ցանկությունը ինչքան կշարունակվի....