Վերլուծական Քաղաքականություն 

ԱՄՆ-ի հայտարարած տեղեկատվական պատերազմի հետևանքները

analitik.am

 ԱՄՆ-ն  մի անգամ չէ, որ աշխարհին ցույց է տվել, թե ինչպե՞ս են տեղի ունենում պատերազմները: Պարզվում է, որ Ամերիկան իր  ուզածին հասնելու համար ավելի հեշտ ու էժան ճանապարհներ է գտել, որոնք կատարվում  են ուրիշի ձեռքերով: Ամերիկայում գործող էլիտայի հետ աշխատում են քաղաքական գործիչներն ու դիվանագետները, նոր էլիտան կազմավորվում է թաքուն՝ դաստիարակվում են նոր առաջնորդներ, ստեղծվում տեղեկատվական նոր պաշարներ և այլն:  Այժմ,  պետք եկած ժամանակ,  ամերիկամետ ուժերը շատ հեշտությամբ կարողանում են  տապալել ինչ-որ երկրի «ոչ պիտանի»  կառավարությունը և ստեղծել անկայունություն:  Հենց այսպես էլ տեղի են ուենում գունավոր հեղափոխությունները, որոնք հանգեցնում են հիմնականում տվյալ երկրի անկայունությանն և թուլացմանը:

 

 Ի տարբերություն Ամերիկայի, Ռուսաստանը մինչև հիմա աշխատում է լեգիտիմ էլիտայի հետ,  այսինքն,  նրանց, ում հենց ժողովուդն է ընտրել: Ամերիկան, պետք է հասկանա, որ արդեն ժամանակն է, որ վերջ տրվի այսպիսի էժանագին խաղերին և ժամանակն է, որ Սպիտակ տունը իր իրական դեմքը ցույց տա աշխարհին: Ժամանակն է  պասիվ ռեժմից անցնել ակտիվ ռեժիմի:

 

 

Ռուսաստանը առաջին հերթին պետք է զբաղվի «մտերիմ շրջապատի» ստեղծմամբ՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների համախմբմամբ: Ռուսաստանը հենց այս հանրապետությունների հետ պետք է աշխատի և դաստիարակի ռուսամետ էլիտա: Հենց սա Ռուսաստանի  հաջողության հասնելու ծրագրի մի մասն է, որը մինչև այժմ չի իրականացվում:

 

ԽՍՀՄ նախկին հանրապետություններից որևիցե մեկն այսօր ֆուտբոլի  չեմպիոն չի դարջել,  կինոփառատոների և այլ ոլորտների հաղթողներ չեն եղել, բայց չէ՞ որ  այդ հաղթանակները  կարող էին ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միասնականության ստեղծման մեծ գրավական լինել:  

 

 Ավագ եղբոր դերը մեծ պատասխանատվություն է, իսկ Ռուսաստանը այսօր միայն պատժում է իր կրտսեր եղբայրներին՝ իրեն չլսելու համար: Ռուսաստանը ընկերասիրություն է ակնկալում նրանցից՝ նրանց նկատմամբ ցուցաբերելով միայն  անտարբերություն:   

 

Այնուհետև Ռուսաստանը նեղանում ու բարկանումէ, երբ իր «կրտսեր եղբայրները» սկսում են ամերիկացիների կողմն անցնել: Զարմանում է, երբ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հասարակությունը բողոքի ալիք է բարձրացնում իրենց ռուսամետ առաջնորդի դեմ: Այժմ Վրաստանի, Ուկրաինայի, Լատվիայի և Էստոնիայի  ժողովուրդը ռուսների փոխարեն եվրոպացիներին են նախապատվությունը տալիս և ո՞վ է մեղավորը....պատասխանն իմանալու համար պետք չէ շատ մտածել:

 

Վերոնշյալ երկրները Ռուսաստանը կարող է հեշտությամբ համախմբել և դարձնել իր համար «մտերիմ շրջապատ» և հենց այդպիսով հաղթանակ տանել Արևմտյան ուժերի դեմ: Ինչքան էլ որ տարօրինակ լինի, Ռուսաստանը կարող է նույն Ամերիկայի ճանապարհով ԱՄՆ-ում և Եվրոպայում  նույնպես ռուսամետություն տարածելու գործունեություն ծավալել և հասնել հաջողության: Չէ՞ որ  Վաշինգտոնը արդեն ապացուցել է, որ  դա ավելի էժան ճանապարհ է նպատակակետին հասնելու համար, քանի որ այժ կա համացանց:   

 

Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը  մի օր ստիպված է լինելու    Ամերիկայի հետ նստել  մեկ սեղանի շուրջ և բանակցություններ  վարել,  որպեսզի վերջինս խուսափի ապատեղեկատվության տարածումից, որը կարող է ճակատագրական լինել երկու երկրների համար էլ:  Նիկարագուան, Ռուսաստանը, Եվրոպան և Ամերիկան այժմ հազիվ են իերնց վերքերը բուժում՝ առաջին տեղեկատվական պատերազմից հետո: Բայց, չնայած այս ամեն ինչին, բոլորը չգիտես ինչու  գոհ են և յուրաքանչյուր երկիր իր գործով է զբաղված:

 

Ահա, հենց սա է իսկական իդիլլիան, այնպես չէ՞:

 

 

Նույն շարքից