Առողջապահություն Հասարակություն Վերլուծական Տնտեսություն 

Ճարպակալման «համաճարակը»՝ տնտեսական ճգնաժամի ցուցանիշ

analitik.am

Բոլորիս հայտնի «Սովից փքվել» արտահայտությունը նոր թափ է ստանում: ՏՀԶԿ ուսումնասիրությունների համաձայն՝ տնտեսական ճգնաժամը միայն վատթարացրել է զարգացած երկրներում ճարպակալման իրավիճակը: Մարդիկ չեն սկսել ավելի քիչ ուտել, բայց անցում են կատարել ավելի էժան ու անորակ սննդի:


Ճարպակալումը՝ ճգնաժամի ցուցանիշ


Ըստ էության, ճարպակալումը կարելի է համարել համաշխարհային տնտեսության իրավիճակի ինքնատիպ ցուցանիշ, և այսօր այդ ցուցանիշը դեռ վկայում է այն մասին, որ մենք համաշխարհային ճգնաժամը դեռևս չենք հաղթահարել: Խոսքը այստեղ ոչ միայն նրա մասին է, որ մարդիկ անցել են ավելի էժան սննդի, այլ նրա մասին, որ նրանք մինչ օրս անգործ են, այսինքն չեն շարժվում, որն էլ ևս մեկ պատճառ է գիրանալու ու ավելորդ ճարպեր կուտակելու համար:


«Մինչև 1980թ. առողջ մարդկանց և մարդկանց, ովքեր տառապում են ճարպակալմամբ հարաբերությունը ՏՀԶԿ անդամ երկրներում կազմում էր փոքր տասից: Հաջորդ տաս տարիների ընթացքում խնդիրը ահագնացավ երկու-երեք անգամ: Այս պահին արդեն ՏՀԶԿ անդամ երկրների չափահաս քաղաաքացիների 18%-ը տառապում է ճարպակալմամբ»,- նշվում է ՏՀԶԿ զեկույցում:


Վերջին հինգ տարիներին մենք դինամիկայի վատթարացում ենք նկատում, չնայած, որ տեմպերը այնքան էլ արագ չեն, ինչպես նախորդ տասնամյակում: Հինգ երեխաներից մեկը պարտադիր տառապում է ավելորդ քաշի խնդրով:


Մի շարք պետություններում, օրինակ՝ Հունաստան, Իտալիա, Սլովենիկա, ԱՄՆ, համապատասխանությունը 1-ը  3-ի է: Հետազոտողները պնդում են՝ ընտանիքների ծանր ֆինանսական դրությունը բերել է ճարպակալման խնդրի ավելի խորացմանը:

 


ՏՀԶԿ երկրների շարքում ԱՄՆ-ն ու Մեքսիկան գլխավորում են ավելորդ քաշ ունեցող քաղաքացիների թվով: Ընդհանուր առմամբ, ճգնաժամից հետո խնդիրն ավելի է խորացել:


 

Հույները մրգեր չեն ուտու՞մ


«2008թ. համաշխարհային տնտեսությունը բախվեց պատմության մեջ ամենահզոր ճգնաժամերից մեկի հետ: Շատ ընտանիքներ, հատկապես այն երկրներում, որոնք ավելի շատ էին տուժել ճգնաժամից, ստիպված էին կրճատել սննդին հատկացվող իրենց ծախսերը, և ընտանեկան բյուջեի սահմանափակումը բերեց նրան, որ մարդիկ սկսեցին գնել ավելի էժան ու քիչ օգտակար մթերքներ», նշում են ՏՀԶԿ փորձագետները:


Համաձայն Ֆիսկալ հետազոտությունների ինստիտուտի տվյալների՝ 2008-2009թթ Մեծ Բրիտանիայի բնակիչները կրճատել են իրենց ծախսերը 8,5%-ով, ընդ որում մթերքների կալորիականությունը ավելացել է 4,8%-ով: Աճել է շաքարի ու ճարպերի օգտագործումը: Գոյություն ունեն նաև տվյալներ, որ այդ ժամանակահատվածում ՏՀԶԿ անդամ երկրներում նվազել է մրգերի և բանջարեղենի օգտագործումը: Դա հատկապես տեսանելի է եղել Հունաստանում, Իռլանդիայում և Իսպանիայում, հաշվի չառնելով նույնիսկ այն, որ այս երկրները համարվում են մրգեր արտահանող հիմնական երկրները:



Վատ կրթությունը ճարպակալման ճանապարհն է


Ավելին, վատ կրթական մակարդակ և ցածր սոցիալական ստատուս ունեցող քաղաքացիները ավելի շատ են հակված ճարպակալման: Նրանք ավելի քիչ են հետևում իրենց և չեն կարող իրենց թույլ տալ՝ մարզվելու մարզասրահներում: «Չնայած այն տվյալներին, որ աշխատանքային օրվա կրճատումը բերում է ակտիվ կյանքի համար ժամանակի ավելացմանը, այնուամենայնիվ գործազրկության ներկա տվյալների պայմաններում հակառակ գործոնն ավելի խոսուն է», ասվում է զեկույցում: Այս փաստն առավել ակնառու է կանանց շրջանում: Օրինակ, Անգլիայում կրթական ավելի ցածր մակարդակ ունեցող կանայք 1,6 անգամ ավելի շատ են հակված ավելորդ քաշ ունենալուն


Հետաքրքիր է, որ ՏՀԶԿ անդամ երկրներում ճգնաժժամից հետո սկսել են գիրանալ նաև հարուստները Դա, մասնավորապես, տեղի է ունենում Մեքսիկայում, ԱՄՆ-ում, որտեղ վերջին տարիներին ճարպակալումը զարգացած մարդկանց շրջանում ավելի արագ է աճում, քան այն մարդկանց շրջանում, ովքեր լավ կրթություն չեն ստացել:



Եզրակացություններ


ՏՀԶԿ փորձագետները կոչ են անում անդամ-երկրների կառավարություններին՝ որքան հնարավոր է շուտ ընդունել այնպիսի նորմեր, որոնք հնարավորություն կտան կանգնեցնել այս վտանգավոր դինամիկայի աճը: Վերջին հաշվով ճարպակալումը վտանգավոր է ոչ միայն այդ մարդկանց համար, այլ նաև երկրների, որոնց անհրաժեշտ են առողջ աշխատուժ: Ավելորդ քաշով տառապող մարդիկ ավելի շատ են հակված տարբեր հիվանդություններ ունենալու, այդ թվում նաև սրտի տարբեր հիվանդություններ: Նրանք դժվարությամբ են իրականացնում աշխատանքներ, որոնք պահանջում են ֆիզիկական ակտիվություն: Եթե գործազրկությունը շարունակի աճել, իսկ պետությունները չծախսեն համապատասխան գումարներ՝ ճարպակալման դեմ պայքարելու համար, ապա վերջնական արդյունքում կնվազի աշխատանքի արտադրողականությունը, մեծ վնաս կհասցվի դեմոգրաֆիային, հետևաբար նաև երկրների զարգացման հեռանկարներին:

Նույն շարքից