Վերլուծական Քաղաքականություն 

Համաշխարհային ճգնաժամի հետևանքները

analitik.am

Համաշխարհային ճգնաժամը վերածվել է  տարածաշրջանային կոնֆլիկտների, որտեղ կարևոր դերակատարություն ունեն հմուտ «խաղացողները»:  

 

Այդպիսի  «թեժ կետերը» աշխարհում առայժմ երկուսն են՝  Սիրիան և Ուկրաինան:  Սիրիան դարձել է այն կետը, որի պատճառով դանդաղում է Արևելքում  կայունության հասնելը: Սիրիայի ամենահզոր կողմնակիցներից  մեկը  Իրանն է, Ռուսաստանն ու Չինաստանը: Սիրիային աջակցում է  նաև մի քանի քրդական շարժում:  Վերոնշյալ ուժերը շահագրգռված են Սիրիայի պահպանության և Արևելքիկայունությանհարցով:

 

Սիրիայի դեմ այժմ գործում են տարբեր իսլամիստական շարժումներ, բազմազգ ահաբեկչական շարժումներ և Ասադի թշնամիները:  Տարածաշրջանային ուժերից,   ովքեր աջակցում են Ասադի թշնամիներին՝ Սաուդյան Արաբիան,  Քաթարը և Թուրքիան են: Ասադի թշնամիների պաշտպանող Թուրքիայում կամաց-կամաց հասունանում է գունավոր հեղափոխությունը,  Սաուդյան Արաբիան նույնպես իր թույլ կողմեր ունի: Սիրիայի թշնամին է նաև Իսրայելը, որը արդեն մի քանի լուրջ ռազմական վնասներ է հասցրել Սիրիայի տարածքում: Սակայն Իսրայելում կարծում են, որ Սիրիայի մասնատումը և միքանի պետությւոնների վերածումը վտանգավոր է նաև Իսրայելի համար, քանի որ Նախագահ Ասադի հետ ավելի հեշտ է պայմանավորվածության գալը, քան՝ ծայրհեղ իսլամիստների, որոնց համար Իսրայելը և հրեաները չարության խորհրդանիշ են:

 

 

Իսրայելի դեմ ագրեսիայի տարածման աջակիցներից են ԱՄՆ-ն, ԵՄ-ն և դրանց հավատարիմ   «էլիտաները», որոնք ձգտում են դառնալ Աշխարհի տերերը:  ԱՄՆ-ին հարկավոր է Եվրասիական երկրներում անկայունություն ստեղծել, որպեսզի կարողանա պահպանել համաշխարհային լիդերությունը և ժամանակ շահել հետագայում իր ծրագրերըը իրկանացնել կարողանալու համար: Հենց այդ պատճառով ոչ մի հույս դեռ չկա, որ Սիրիայում պատերազմը կդադարի, այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները նույնպես ոչինչ չփոխեցին:

 

Ծայրահեղ իսլամիստների առջև դրված խնդիրը, որը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համար  Արևելյան ֆրոնտի ստեղծումն է՝  առաջնայինն է: Արևելքի ապագան ավելի վաղ էր կանխորոշված, Իրաքի շրջափակումն ու ավերումը մեծ ազդեցություն թողեցին ամբողջ տարածաշրջանի վրա, այդ պատճառով սկսված խաղը դեռ կշարունակվի:

 

 

Նույն շարքից