Քաղաքական Միջազգային Վերլուծական 

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությամբ զբաղվում են ոչ մասնագետները

Իրաքում տեղի ունեցող ողբերգությունը ստիպեց ամերիկացիներին ու ամբողջ աշխարհին մեկ անգամ էլ հարց տալ. «Ինչու՞ է այսպես»: Ամերկայի իշխանությունների սխալ արտաքին քաղաքականության պատճառով մեծանում է աշխարհում տեղի ունեցող ողբերգությունների քանակը:

 

 

Բոլորը զարմանում են ԱՄՆ ռազմաքաղաքական գործողությունների պրիմիտիվությունից, որն այժմ կատարվում է Ուկրաինայում և Իրաքում: Չնայած զարմանալու առիթ էլ չկա, քանի որ Ամերիկայի իշխանությունը այնպես էլ չփոխվեց, մնաց նույնը և այն ինչ կատարվում է աշխարհում, Ամերիկայի՝ աշխարհում ղեկավարի դիրք ստանձնելու ցանկության հետ է կապված:

 

Ամերիկայի քաղաքական համակարգը ռացիոնալ է և այն առաջնորդվում է բիզնես-հիմնարկության լոգիկայով: Եվ դա զարմանալի չէ, քանի որ Օբաման մինիմալ փորձ ու գիտելիքներ ուներ, երբ դարձավ Ամերիկայի Նախագահ: Մինչ այդ Օբաման եղել է Ամերիկայի Սենատի արտաքին գործերի գծով Եվրոպայի կոմիտեյի նախագահ: Հենց այս աշխատանքով էլ սահմանափակվում է նրա՝ արտաքին քաղաքակնության հետ կապված փորձը:

 

 

Եթե համեմատենք Նիկսոնի հետ, ով 8 տարի եղել է Հեյզենխաուերի ադմինիստրացիայի փոխնախագահը, իսկ մինչ այդ սենատոր, ապա կարելի է ասել, որ Օբաման անփորձ Նախագահ է: Ռեյգանը, մինչև Նախագահ դառնալը, 8 տարի եղել է Կալիֆորնիայի ղեկավար: Բուշը (ավագ) Ամերիկայի և Ճապոնիայի դիվանագիտական հարաբերությունները կարգավորող հանձնախմբի ղեկավար: Եղել է Կենտրոնական հետախուզական կառավաման տնօրեն, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ռեգանի օրոք եղել է փոխնախագահ:

 

 

Այդ տարիներին պահանջվում էր, որ Ամերիկայի Նախագահը լիներ բանիմաց և լավ գլուխ հաներ արտաքին քաղաքականությունից: Իսկ եթե նախագահը այնքան էլ չէր հասկանում, ապա նրան օգնում էր փորձառու պետքարտուղարը կամ Ազգային անվտանգության քարտուղարը:


Օբամայի իշխանության համակարգում այդպիսի քաղաքական գործիչները շատ քիչ են: Հիլարի Քլինթոնը, որը գործող Նախագահի նախագահության առաջին փուլում Ամերիկայի պետքարտուղարն էր, այնքան էլ լավ չի հասկանում արտաքին քաղաքականությունից, միջազգային գործերից: Նա 8 տարի եղել է սենատոր, ով անհամբեր սպասում էր, թե երբ է իր հերթը հասնելու Ամերիկայի Նախագահ դառնալու, սակայն նա չհաղթեց ընտրություններում և նրան չնեղացնելու և հանգստացնելու համար հանձնեցին Պետդեպարտամենտը: Այժմյան պետքարտուղար Ջոն Քերին նույնպես ԱՄՆ սենատի սան է: Ճիշտ է, նա 4 տարի եղել է արտաքին գործերի կոմիտեի փոխնախագահ, մինչ այդ Քերին ղեկավարում էր փոքր բիզնեսի կոմիտեն:

 

 

Այլ կերպ ասած ԱՄՆ անփորձ Նախագահն խորհուրդ տվող չկա: Միակ փորառուն Սյուզան Ռայսն է, ով երկար տարիներ զբաղվել է Աֆրիկայի խնդիրներով, ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ է:

 

 

ԱՄՆ-ը արտաքին քաղաքականությամբ զբաղվում են ոչ մասնագետները: Ավելի վաղ ԱՄՆ Ազգային անվտանգության քարտուղարը, պետքարտուղարը հետախույզներ, դիվանագետներ կամ վերլուծաբաններ են եղել: Սակայն այժմ սրանք այդքան էլ կարևոր պայմաններ չեն և այդ պաշտոնները տրվում են ուղղակի քաղաքականությամբ զբաղվողներին՝ որպես ընտրություններում աջակցություն ցուցաբերելու նախապայման:

 

Եվ ամենավատն այն է, որ Օբամայի համար միջազգային գործերից անհնարին և չլուծվող որևիցե բան չկա, նա ամեն հարց լուծում է ռմբակոծության միջոցով և պատժամիջոցների: Եվ զարմանալի չէ, որ Օբաման աջակցում է Մերձավոր Արևելքում իսլամիստներին, ՝ Իրաքում ստեղծելով ճգնաժամային իրավիճակ, կամ էլ Ուկրաինայի և Ռուաստանի միջև պատերազմ հրահրում: Սակայն պետք է նշել, որ այժմ Ռուսաստանի իշխանության անդամները փորձառու քաղաքական գործիչներն են, ովքեր ամեն պարագայում կարողանում են ճիշտ լուծում տալ իրավիճակին: Հասկանալի է, որ սա Ռուսաստանի ու ռուսների երջանկության գրավականը չէ, սակայն գոնե ինչ-որ հույսեր է տալիս և հավատ ներշնչում Ռուսաստանի իշխանություների նկատմամբ:

 

Նույն շարքից