Հասարակություն Տնտեսություն 

Հայաստանում բնակչության մեկ շնչի համար միջին եկամուտն ամսական 40000 դրամից էլ քիչ է

analitik.am

Ընթացիկ տարվա նոյեմբերին վերջապես տպագրվեց 2012 թ.-ին  բնակչության դրամական եկամուտների մասին պաշտոնական տեղեկատվությունը: Վիճակագիրները նման երկար լռությունը բացատրում են բյուջեի հետազոտության առաջնային տվյալների հսկայական զանգվածի մշակման բարդությամբ:

Նման տարողունակ աշխատանքի արդյունքում այն էր, որ բնակչության մեկ շնչի միջին եկամուտը փաստացի անցյալ տարի Հայաստանում հավասար է եղել ամսական 39,065 ՀՀ դրամի, կամ մոտավորապես մոտ 39 հազար դրամ: Ընդ որում, դրան նախորդող տարվա համեմատ միջին եկամուտը աճել էր ճիշտ 4.85 հազար դրամով կամ 14,2 տոկոսով: Գնաճը, ըստ պաշտոնական տվյալների, անցյալ տարի կազմել է միայն 2.6 տոկոս: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մեկ շնչին բաժին հասնող եկամուտն աճել է 11.3 տոկոսով:

Մեկ շնչին բաժին հասնող 39 հազար դրամ եկամուտը հարաբերական ցուցանիշ է: Բնակչության ապահով հատվածի համար սա խորհրդանշական գումար է: Մեր հասարակության հակառակ բևեռի ընտանիքների համար այն անհասանելի է: Նշենք, որ վիճակագիրների կողմից եկամուտները  տարբերվակվում են 10 տոկոսով(դեցիլային)՝ կախված խմբերում բնակչության թվից:

Դեցիլային «ամենաաղքատ» խմբերի միջին ամսական եկամուտը հինգ անգամ զիջում է միջին ցուցանիշին՝ կազմելով 7,4 հազար դրամ: Այսինքն, չորս անդամից բաղկացած ընտանիքի համար ամսական 30 հազար դրամից էլ քիչ: Նշենք, որ այս տարվա չորրորդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մեկ շնչի հաշվով կազմել է 40.3 հազար դրամ, այսինքն ավելի քան 161 հազար դրամ նման ընտանիքի համար:

Հաշվի առնենք, որ նույնիսկ այդ խորհրդանշական յոթ հազար դրամը կրկին միջին մեծություն «ամենաաղքատ» խմբի համար, և իրականում կան ընտանիքներ, որոնց եկամուտներն ավելի պակաս են, քան այս գումարը: Սա, իհարկե, մեր իրականության համար զարմանալի չէ: Սակայն կասկած են հարուցում ամենահարուստների եկամուտները՝ մեկ շնչի  հաշվով ամսական շուրջ 119 հազար դրամ: Հասկանալի է, ում դա ավելի մոտ է իրականությանը դոլարով, քան դրամով...

Հաշվարկների համաձայն՝ բնակչության մեկ շնչի հաշվով մանրածախ ապրանքաշրջանառության և վճարովի ծառայությունների ծավալը հանրապետությունում անցյալ տարի կազմել է ամսական 64.6 հազար դրամ: Այսինքն 1.7 անգամ ավելի բարձր, քան փաստացի բնակչության միջին եկամուտները: Ստացվում է, որ ապրանքների վաճառքի և ծառայությունների մոտ 40 տոկոսը առևտրային ընկերությունների, պետության, ինչպես նաև մեր երկրի այցելուների հաշվին է, ինչն, իհարկե, շատ հեռու է իրականությունից:

Ընդ որում հաշվի առնենք, որ մեկ տարվա ընթացքում առևտրային բանկերում ավանդների մնացորդներն աճել են շուրջ 154,8 մլրդ դրամով, ինչը մեկ շնչի հաշվով կազմում է 51 հազար դրամ: Այսինքն, մեկ շնչի հաշվով ամսական եկամուտը կարող է կրճատվել  մի քանի հազար դրամով: Այն ժամանակ եկամուտների ու մանրածախ վաճառքի և ծառայությունների միջև տարբերությունը էլ ավելի կաճի:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ «ամենահարուստների» և «աղքատների» եկամուտների միջև հարաբերակցությունը կազմում է 16 անգամ: Երեք տարի առաջ Ռուսաստանում այդ հարաբերակցությունը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում էր մոտ 17 անգամ, իսկ ահա ԵՄ անդամ երկրներում՝ 5-6 անգամ(որոշ երկրներում 4 անգամ):

Մինչդեռ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության(OECD) փորձագետները պնդում են, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բրազիլիան, Ռուսաստանն, Հնդկաստանն ու Չինաստանը, հարուստները վաստակում են 50 անգամ ավելի շատ, քան աղքատները:

Ենթադրվում է, որ մեր մեծահարուստները շատ ավելին են վաստակում, քանի նշվում է պաշտոնական տվյալներում: Հարուստների ու աղքատների միջև հարաբերակցությունը նշվածից շատ ավելի մեծ է: Այդ մասին են վկայում նշված լուրջ անհամամասնությունները եկամուտների ու մանրածախ ապրանքաշրջանառության, վճարովի ծառայությունների ծավալի միջեւ, ինչպես նաեւ առեւտրային բանկերում ավանդների աճը:

 

www.news.am

 

Նույն շարքից