Իրավական Հասարակություն Քաղաքականություն 

Մինչև 3 տարի ազատազրկում՝ ահաբեկչությունն արդարացնելու և քարոզելու համար. Ներկայացվել է օրենքի նախագիծ

analitik.am

ՀՀ Արդարադատության նախարարությունն առաջարկում է օրենքի նախագիծ, ըստ որի պետք է փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքում և ավելացնել հոդված 2261:  Մասնավորապես՝  ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ (Ահաբեկչություն), 2171-րդ (Ահաբեկչության ֆինանսավորում) կամ 389-րդ (Միջազգային ահաբեկչություն) հոդվածներով նախատեսված հանցանք կատարելու հրապարակային կոչերը, ինչպես նաև հրապարակայնորեն ահաբեկչությունն արդարացնելը կամ քարոզելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նույն շարքից