Հասարակություն Տնտեսություն 

2060 թվականին ՀՀ-ում կարող է բնակչության թվի նվազում լինել

analitik.am

ՀՀ  կառավարությունը հաստատել է ՀՀ-ում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2018-2022 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը:  Այնտեղ ներառված են մի շարք հետաքրքիր ցուցանիշներ, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորև:

ՀՀ-ում շատ ցածր է պտղաբերության գործակիցը՝ մեկ կնոջ հաշվով 2015 թ. կազմել է 645 միավոր 2014 թ. 1.651 միավորի համեմատ, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2.150 ցուցանիշից:

Պաշտոնական տվյալներով բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունը բարձր է. մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 46,7%-ը` բոլոր երեխաների մեջ 7%-ի համեմատ, իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 4.9%-ը` ընդհանուրի մեջ 2.5%-ի համեմատ:

2015թ. 0-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը հանրապետության նախադպրոցական հաստատություններում կազմել է 28.6%, քաղաքային բնակավայրերում` 35.7%, գյուղական բնակավայրերում` 16.6%, իսկ 0-2 տարեկան երեխաների ընդգրկվածությունը՝ 5.8%:

ՀՀ-ում  նորածինների սեռերի համամասնությունը խախտվել է դեռևս վաղ` 1990-ականներից և 2016թ. տվյալներով կազմում է 112 տղա` 100 աղջկա դիմաց: Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում՝ մինչև 2060 թվականը ծնունդների թվի կրճատում կլինի և, որպես հետևանք, բնակչության թվի նվազում:

ՀՀ-ում  մայրական մահացության ցուցանիշը կազմում է 5՝ 100.000 կենդանի ծնվածի հաշվով:

Պետք է նշել, որ վերոնշյալ  խնդիրների վերհանման և լուծման համար այս տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ են տրամադրվել, իրականացվել են բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ են կազմակերպվել, այդուհանդերձ արդյունք, կարելի է ասել, գրեթե չի արձանագրվել:

Նույն շարքից