Տնտեսություն Քաղաքականություն 

Հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը`առաջացնում է նախազգուշացում. Օրենքի նախագիծ

analitik.am

ՀՀ կառավարությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել: Ըստ այդմ՝ հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը` առաջացնում է նախազգուշացում:

Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո տասնհինգօրյա ժամկետում այն պարտականության չկատարելը, որի համար նշանակվել էր վարչական տույժ՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

Խախտման կրկնակի կատարումը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը`առաջացնում է նախազգուշացում:

Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո երեսունօրյա ժամկետում այն պարտավորության չկատարումը, որի համար նշանակվել էր վարչական տույժ՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

Որևէ խախտման կրկնակի կատարումը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարած իրավախախտումները քննվում են և դրանց համար պատասխանատվության միջոցները կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգով:

Նույն շարքից