Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

ՀՀԿ-ին ծառայելուն դատապարտված հայոց մարգինալների անբովանդակ օրակարգը և վարչապետացուների ամբիցիաները

analitik.am

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն օրերս ՖԲ իր էջում անդրադարձավ Հայաստանում սոցիալ-քաղաքական ու քաղաքացիական հարթակներում մարգինալացման տենդենցին: Ըստ ամենայնի, քաղաքապետարանի միջադեպից ոգեշնչված այս գրառումն արձանագրում է տեղի ունեցող որոշ գործընթացներ և, մասնավորապես, նշում. «Մարգինալացումը սկսում է դիտարկվել ու վերածվել միակ գործելաոճի, որը, ըստ հանրային ընդդիմադիր քաղաքական ու քաղաքացիական որոշ օղակների, միակ գործուն մեխանիզմն է ազդելու իշխանությունների վրա: Այն սկսում է վերածվել քաղ. ու քաղաքացիական վարքի մշակույթի լեգիտիմ ձևի»:

Գրեթե անթերի վերլուծելով առաջացած տենդենցները՝ այս գրառումը, սակայն, չի անդրադառնում այդ տենդենցների առաջացման բավականին մակերեսային պատճառներին: Բանն այն է, որ հայաստանյան հասարակությունը բավականին միատարր է: Հեղինակավոր միջազգային PEW Research սոցիոլոգիական հարցումներ անցկացնող կազմակերպությունը բազմիցս արձանագրել է այս միատարրությունը: Հանրության արժեքային, մշակութային ողնաշարը կազմող բազմաթիվ հարցերում ՀՀ քաղաքացիները ոչ միայն մեծ մասամբ համակարծիք են, այլ ռեկորդակիր՝ համակարծիք լինելու ցուցանիշով: Բազմաթիվ հարցերում բնակչութան 97-98 տոկոսի կարծիքը համընկնում է:

Արդյունքում ստացվում է, որ բնակչության 2-3 տոկոսն է ալյակարծիք և տրամաբանական է, որ այդ զանգվածը մարգինալանում է՝ ժողովրդավարական համակարգում այլ կերպ չէր էլ կարող լինել։ Թեպետ, Հայաստանում սահմանադրորեն կանանց և ազգային փոքրամասնություններին արտոնություններ են վերապահված, իսկ որոշ ժամանակ անց էլ ԵՄ-ի կողմից պարտադիր համարվող սեռական, կրոնական և այլ ազատությունները պաշտպանող օրենսդրական փաթեթներ կմտցվի ԱԺ, Հայաստանը միևնույն է բավական կուռ հասարակական պատկեր ունի:

Ղևոնդյանն իր նույն գրառման մեջ նաև նշում է. «Մարգինալացման վարքի դրսևորումները լուսաբանվում ու տեղեկատվական դաշտում դիրքավորվում են բավական գրագետ գործիքակազմով՝ օգտվելով տեղ. տեխնոլոգիաների ընձեռած բոլոր հնարավորություններից»: Սա ևս բավականին արդարացի արձանագրված իրողություն է, սակայն, այստեղ նույնպես անհրաժեշտ է հասկանալ, թե որն է պատճառը, որ «մարգինալները» կարողանում են բավականին արդյունավետ լուսաբանվել: Այս հարցում, ըստ երևույթին, էական ազդեցություն է ունենում Ռոբերտ Մերտոնի «Լարվածության տեսության» սկզբունքով աշխատող արտասահմանյան դոնորների ցանցը: Ամենն տարի հենց մարգինալ, ասել է թե վերոհիշյալ տեսությամբ նշված, անոմալ վարքագծի հովանավորչությամբ զբաղված դոնորներն էականորեն օժանդակում են նրանց լուսաբանմանը՝ ուղղակի ֆինանսավորելով համապատասխան ԶԼՄ դաշտը: Միայն Սորոսի հիմնադրամն անցած տարվա ընթացքում լրատվական հարթակների վրա ծախսել է մոտ կես միլիոն ԱՄՆ դոլար: Արդյունքում՝ 2-3 տոկոս կազմող մարգինալների գործունեությունը հանրային լարվածության պատրանք է ստեղծում:

Այս պատրանքը ք.գ.թ. Ղևոնդյանն արձանագրում է հետևյալ կերպ. «Մարգինալացման դրսևորումների մի մասը ինչպես քաղաքական, այնպես էլ քաղաքացիական սեկտորում, միստիֆիկացվում են սոցիալ. խնդիրներ ունեցող ու արդարության պահանջ ունեցող ազգաբնակչության մի մասի կողմից, որը ենթադրում է նրանց գործունեություն, ասենք, սոցիալական տիրույթի հնարավոր տրանսֆորմացում դեպի քաղաքականը»:

Պատրանքների գոյությունը կամ միստիֆիկացիան անխուսափելի է, քանի որ բովանդակային քննարկման դեպքում մարգինալները դատապարտված են մնալ խաղից դուրս, քանի որ ինչքան էլ ճնշող լինել, միևնույն է փոքրամասնություն են, ուստի չեն կարող գործնականում իրենց կամքը թելադրել մեծամասնությանը: Նույնիսկ աշխարհի ամենալավ ֆինանսավորմամբ աշխատող սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող ՀԿ-ները չեն կարող արդյունավետ լինել մի երկրում, որտեղ բնակչության 98%-ը համասեռամոլությունը համարում է անբարոյականություն:

Այս ամենի արդյունքում իսպառ բնաջնջվում է բովանդակային քաղաքական քննարկումը, իսկ մարգինալները դառնում են զուտ լծակ արտաքին և ներքին խաղացողների համար՝ իրենց ներճամբարային փոքր վեճերը լուծելու ժամանակ։ Զարուհի Փոստանջյանին առանձնապես չէր հետաքրքրում այն փաստը, որ Նուբարաշենի կոյուղին բացարձակ կապ չունի Երևանի քաղաքապետարանի հետ, փոխարենն ուղղակիորեն կապված է արդարադատության նախարարության և,առհասարակ, կառավարության աշխատանքի հետ: Ոչ, այս հանգամանքն էական չէր, էականն այն էր, որ ՀՀԿ-ի ներսում վարչապետ դառնալու ամբիցիա ունի մեկից ավել անդամ և մարգինալները ծառայելու են այդ մարդկանց ամբիցիաները բավարարելուն:

Հեղինա՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից