Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Արևմուտքը պահանջելու է կամ տարածք հանձնել, կամ վարկերը փակել. Ի՞նչ տարբերակ ունենք մենք

analitik.am

Մերտոնի լարվածության տեսությունը Արևմտյան հասարակական ճարտարապետության սխեմաների զարգացման վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել։ Soft power կոչեցյալի հիմքում հենց լարվածության տեսության վրա կառուցված ռազմավարությունն է, որը կիրառվում է ինչպես իրենց երկրների ներսում, այնպես էլ դրսում։ Սակայն, ներսում նրանք աշխատում են լարվածությունը չեզոքացնել, իսկ դրսում՝ ավելացնել և էլ ավելի լարել:

1938 թվականին հասարակագիտության լեգենդ Ռոբերտ Մերտոնը զարգացնում է այդ հանրահայտ Strain Theory-ն: Այնուհետև ոչ պակաս հանրահայտ Էմիլ Դուրքհայմի շարունակում է Մերտոնի աշխատանքը՝ Մերտոնը ցույց է տվել, որ ներկայիս հասարակարգում հանրությունը նպատակների բավական բարձր նշաձող է սահմանում իր անդամների համար, իսկ այդ անդամներն այդ նշաձողին հասնելու պայքարի ընթացքում լարվածություն են ստեղծում հասարակությունում: Մարդիկ կամ դառնում են համակարգի մասնիկ ու չարչավում, կամ էլ դուրս են մնում համակարգից և նորից չարչարվում: Ավելի ստույգ՝ լարվածությունը առաջանում է, երբ գոյանում է բաց՝ մարդկանց ներկայիս ստատուսի և հանրության կողմից թելադրվող նպատակների միջև: Լարվածության առաջացման դեպքում մարդիկ համակերպվելու հինգ տարբերակ ունեն․

Կոնֆորմիզմ․ Այս դեպքում «հուսառատ խեղճերը» հետապնդում են թելադրվող նպատակները՝ հանրության կողմից թույլատրված մեթոդներով:

Նորարարություն․ Հանրության անդամները նույն նպատակներին հասնելու համար օգտագործում են չթույլատրված մեթոդներ, օրինակ՝ օրինազանցություն: Սա, այսպես կոչված, «գոյատևող խեղճերի» տարբերակն է:

Ծեսապաշտություն․ «Պասիվ խեղճը» գործում է թույլատրված մեթոդներով, սակայն նվազեցնում է նպատակների նշաձողը: Ձգտում է շատ ավելի ցածր աստիճանին, քան մշակույթը թելադրում է:

Նահանջողականություն․ Այս տարբերակը նախընտրում են «նահանջող խեղճերը»․ Մարդը հրաժարվում է թե՛ թելադրվող նպատակներից, թե՛ դրանց հասնելու ընդունելի և անընդունելի միջոցներից: Այս մարդիկ հեռանում են հանրությունից:

Հինգերորդ․ Սա ամենավտանգավոր տարբերակն է, որից օգտվում են ապստամբելու հակված «ընդդիմացող խեղճերը»: Այս մարդիկ հրաժարվում են թելադրվող նպատակների և նպատակներին հասնելու միջոցներից ու փորձում են ստեղծել նորը՝ այլ մշակույթ՝ այլ նպատակներով և մեթոդներով:

Այս տեսությունը շահագործելու համար սկզբից հայտնաբերվում և նույնականացվում են լարվածության գոտիները, այնուհետև ստեղծվում են սոցիալիզացիայի խմբակներ, որոնց շրջանակներում էլ ձևավորվում է վերոհիշյալ հինգերորդ խմբի՝ «ընդդիմացող խեղճերի» խավը: Այս տեսության կիրառումը հայաստանյան հասարակության մեջ արվում է հետևյալ կերպ․ Մեր հանրությունը մեծամասամբ հոմոֆոբ է, ուստի լարվածությունը նվազեցնելու համար պետք է թիրախավորել լարված նույնասեռականներին: Մեր հասարակությունը պատրիարխալ է, ուրեմն անհրաժեշտ է թիրախավորել լարված կանանց: Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը հակված է սատարել բանակին ու եկեղեցուն, ուրեմն անհրաժեշտ է պացիֆիստներին ու կրոնական փոքրամասնություններին թիրախավորել: Այս ամենից զատ կան նաև համամարդկային լարվածության գոտիներ, օրինակ՝ հաշմանդամները, աղքատ ընտանիքների երեխաները, ազգային կամ ռասսայական փոքրամասնությունները և այլն:

Հայաստանում համապատասխան կառույցներն աշխատում են բոլոր թիրախային խմբերի հետ, բացառությամբ ամենամեծ խմբի՝ աղքատների: Այս խումբը անտեսվում է, քանի որ ՀՀ-ում այն չափազանց մեծ է, և նրանց համախմբումը հղի է սոցիալիստական պոռթկումներով, որը կզրկի արտասահմանյան կառույցներին կապիտալի միջոցով վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից: Նրանց պետք չէ համախմբել մի ուժի շուրջ, որը գուցե մի օր կհրաժարվի արտաքին պարտքը սպասարկելուց: Մինչդեռ, բոլշևիկ կոչեցյալը աշխատում է հենց աղքատների հետ, իսկ մնացածին փորձում է պահել առաջին 4 փուլերից մեկում:

Վերոնշյալի վառ օրինակ կարող է համարվել ստորև ներկայացված իրավիճակը․ Մոտ մեկ ամիս առաջ Լարա Ահարոնյանը 23,640 ԱՄՆ դոլարի չափով հերթական գրանտը ստացավ Սորոսից, որպեսզի Կանանց Դեմ Բռնության Դաշինքը համապատասխան գործունեություն ծավալի: Շաբաթներ անց Զարուհի Փոստանջյանը կոյուղաջրերով հայտնի շոուն իրականացրեց Երևանի քաղաքապետարանում: Միջադեպից րոպեներ անց քաղաքապետարանի մոտ արդեն պատրաստ պաստառներով կանգնած էին պայքարող ակտիվիստները: ԶԼՄ-ները միանգամից սկսեցին <<բղավել>> անհամաչափ ուժի կիրառման և սեռական ոտնձգությունների մասին: Հետաքրքիրն այն է, որ Սորոսը միայն անցյալ տարվա ընթացքում երկու միլիոն ԱՄՆ դոլարից ավել փող է հատկացրել Հայաստանին: Քանի՞ հարյուր կիլոմետր կոյուղագիծ կամ քանի կառույցի կոյուղի կարելի էր հիմնովին կառուցել, եթե այդ գումարը ուղղվեր ոչ թե լարվածություն ստեղծելուն, այլ ուղղակի խնդիրներին ռեալ լուծում տալուն:

Քանի՞ տասնյակ հարց կլուծվեր, եթե Eurasia Partnership-ը, Open Society-ն, Nauman-ը և այլոք այդ միլիոններն ուղղեին գործարաններ բացելուն, կոյուղի վերանորոգելուն և բազմաթիվ այլ հարցեր լուծելուն: Այդ դեպքում մենք կունենայինք հասարակություն, որտեղ Eurasia Partnership-ին, Open Society-ին, Nauman-ին և այլոց, որևէ մեկը հաշվի չէր առնի:

Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ տնտեսությունը քանդելու դիմաց խոշոր վարկ ստացավ, Ռոբերտ Քոչարյանը ադրբեջանցիներին թույլ տվեց նավթամուղ կառուցել, թուրքերին՝ WTO մտնել, ինչի դիմաց ստացավ Հազարամյակների ծրագիրը, Սերժ Սարգսյանը բազմաթիվ բանակցություններ ունեցավ և խոշոր վարկ ստացավ։ Արդեն հասունացել է պահը, որ շատ շուտով ատոմակայանն էլ կփակվի, լարվածություն ստեղծող բազմաթիվ օրենքներ կընդունենք, ինչի համար նորից մի քանի կոպեկ կստանանք՝ վարկի տեսքով։ Ի դեպ, այդ գումարներից կառավարության մտերիմ շրջանակից որոշ անձինք արդեն ստացել են։ Մնում է վերջին բանակցությունը՝ տարածքային հարցի շուրջ, ուստի պետք է պինդ մնալ, քանի որ շոուն դեռ նոր է սկսվելու։

Մոտ ապագայում Հայաստանից պահանջելու են կամ տարածք տալ, կամ պարտքերը մարել: Տարածք տալու դեպքում նորից տարածք են պահանջելու, պարտքը մարելու տարբերակ էլ չկա: Վերոհիշյալ շոուն ունենալու է մղձավանջային ավարտ, եթե չհայտնվեն ուժեր, որոնք, համախմբելով հոմոֆոբներին, ազգայնականներին, կնատյացներին, եկեղեցականներին, աղքատներին, ոչ տարածք կտան, ոչ էլ պարտքը կվերադարձնեն: Ի՞նչ պիտի անեն, ցեղասպանությունը չճանաչե՞ն, միևնույն է՝ չեն էլ ճանաչում, Արցախը չճանաչե՞ն՝ հիմա էլ չեն ճանաչում: Փո՞ղ չեն տալու՝ չեն էլ տալիս, դուք այդ փողը տեսե՞լ եք մինչ օրս:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից