Բարի օր Իրավական 

Սասնա ծռեր խմբի անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ արձակվեց

analitik.am

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մակյանի նախագահությամբ որոշում կայացրեց ազատ արձակել Սասնա ծռեր խմբի անդամ Գագիկ Եղիազարյանին՝ փոխելով նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը:

Եղիազարյանի ազատության համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Հակոբ Նազարյանը, Շաքե Իսայանը և Վահե Էնֆիաջյանը: Պատգամավորներից յուրաքանչյուրը վճարել է 500 հազարական դրամ:

Այսպիսով կալանքի տակ մնաց խմբի անդամներից միայն 5-ը:

Նույն շարքից