Բարի օր Հարցազրույց Տնտեսություն 

Հայաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային էներգետիկ նախագծերից. Անժելա Էլիբեգովա

analitik.am

Analitik.am -ի զրուցակիցն է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Օգոստոսի 12-ին ստորագրվեց Կասպից ծովի կարգավիճակի մասին «Կասպյան հնգյակի»  կոնվենցիան: Ի՞նչ գիտեք այդ կոնվերցիայի մասին, արդյոք այն կարող ենք համարել պատմական:

Բնականաբար, պատմական է, քանի որ բանակցությունները տևել են շուրջ 22 տարի և վերջապես կողմերը համաձայնության են եկել: Այդ փաստաթուղթը հիմա կոչվում է «Կասպից ծովի սահմանադրություն», որն էլ, իհարկե, պատմական է:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս կոնվերցիայով Հայաստանի միջազգային մեկուսացումն ավելի է մեծանում:

Այստեղ ոչ այդքան մեկուսացման մասին է խոսքը, ինչքան Հայաստանի դուրս մնալը նոր տարածաշրջանային էներգետիկ նախագծերից, որոնց համար, բնականաբար, ճանապարհ է  բացվելու այդ պայմանագրի ստորագրումից հետո:

Սա կոնկրտե ի՞նչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար:

Առաջին հերթին ամրապնդվում են Ադրբեջանի դիրքերը: Այս կոնվենցիայով Ադրբեջանի համար ճանապարհ բացվեց Կասպից ծովի պետությունների հետ ավելի հստակ իրավական դաշտում համագործակցելու համար: Հայաստանն ավելի է իզոլացվում տարածաշրջանային նախագծերից:

Հայաստանը ի՞նչ կարող է անել սպասվելիք խնդիրներից խուսափելու համար:

Հայաստանը պետք է փորձի երկկողմ հարաբերությունների շրջանակներում գոնե չեզոքություն  ապահովել կասպյան երկրների կողմից՝  արցախյան հարցում:

Ի՞նչ եք կարծում, այս կոնվենցիան ավելի ինքնավստա՞հ կդարձնի Ալիևին՝ արդեն Արցախի հարցում:

Չեմ կարծում, որ այստեղ առհասարակ որևէ 2 իրար հետ կապ ունեցող հարցեր են: Ավելի ինքնավստահ կսարքի տնտեսական առումով և տարածաշրջանում իր կշռի բարձացման առումով: Դա որևէ կերպ կօգտագործվի Արցախի հարցի և բանակցությունների պրոցեսում, թե ոչ՝ դժվարանում եմ հիմա ասել: Բայց այն, որ Հայաստանն  ավելի շատ է իզոլացվելու տարածաշրջանային նախագծերից, դա փաստ է:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից