Գլխավոր Հասարակություն Հարցազրույց 

«Հասմիկ» ճամբարում տեղի ունեցածը պետք է դաս լինի ծնողների համար, որ իմանան, թե ում են վստահում երեխաներին. Հոգեբանը՝ «Հասմիկ» ճամբարում տեղի ունեցածի մասին

analitik.am

Analitik.am զրուցեց հոգեբան-հոգեվերլուծող, հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ, Փարիզի հոգեվերլուծական ինստիտուտի թեկնածու Արթուր Տոնոյանի հետ։

Պարոն Տոնոյան, երեկ և այսօր համացանցում բուռն քննարկվում էր «Հասմիկ» ճամբարում տեղի ունեցած միջոցառումը, որտեղ տղաներն աղջիկների հագուստներով նորաձևություն էին ցույց տալիս։ Ի՞նչ կարծիք ունեք այդ միջոցառման մասին և ի՞նչ ռիսկեր եք տեսնում նման միջոցառումների կազմակերպման մեջ։

Անկեղծ ասած, երբ ես որոշ նկարներ տեսա հրապարակված ֆեյսբուքյան էջում, դա ինձ  մոտ մեծ հարց առաջացրեց՝ արդյո՞ք դա ՈՒՀԱ-ի նման մի բան է, թե՞ իր մեջ պարունակում է պոռնոգրաֆիա։ Ուսումնասիրելով նկարները՝ շատ ավելի հակված եղա նկատելու, որ դա իր մեջ ավելի շատ պոռնոգրաֆիա էր պարունակում, քան ինչ-որ հումորային բովանդակությամբ ելույթ։ Դեռահասության տարիքն այնպիսի տարիք է, որ իր մեջ պարունակում է շատ մեծ ռիսկեր, դեռ չկա սեռական նույնականացում, երեխան մինչև 18, 19, 20 տարեկանը դեռ փնտրում է թե ով է ինքը, ում է սիրում, տղա է սիրում, աղջիկ է սիրում և այդ բարդ տարիքում ունենալ նմանատիպ հնարավորություն՝ հոմոսեքսուալությունն ի ցույց դնելու, մեծ ռիսկ է, քանի որ կարող է վերնահել  իր լատենտ հոմոսեքսուալությունը և երեխայի մեջ շոշափել այն գծերը, որոնց վրա  չպետք է այդ տարիքում ակցենտ դրվի: Մենք տեսնում ենք, որ այդ կադրերում որոշ մասնակիցներ հաճույքով են կատարում աղջկա  դերը՝ շատ մեծ հարց է առաջանում՝ ո՞վ է դրդողը՝ երեխա՞ն, թե՞ ջոկատավարը, և երկրորդ հարցը՝ արդյո՞ք նույն ջոկատավարն իր հոմոսեքսուալությունը չի պրոյեկտել տվյալ երեխաների վրա։ Շատ հաճախ լինում է, երբ  մարդ իր հոմոսեքսուալությունը պրոյեկտում է մեկ այլ անձի վրա, հագցնում է շորեր, անում է շպար և դրանից հաճույք է ստանում, որովհետև այն, ինչն իր համար արգելք է, այն, ինչ ինքը չի կարող անել, դա անում է ուրիշի մարմնում, ուրիշի տեսքով։ Խնդիրն այն է, որ միգուցե դա հենց ջոկատավարի պրոյեկցիան է դեպի երեխաները՝ չհասկանալով, որ ինքը տրավմայի է ենթարկում այդ երեխաներին ։

Դեռահասներն արդեն իսկ ունեն շատ մեծ մեղքի զգացում, որովհետև իրենք ունեն լատենտ հոմոսեքսուալություն և չգիտեն, թե ոնց անեն, որ այդ լատենտ հոմոսեքսուալությունից ազատվեն:  Ֆրոյդի տեսությունն ասում է, որ  3 -ից մինչև 5 տարեկան ընկած ժամանակահատվածում երեխաներն ունենում են էդիպյան փուլ՝ այսինքն էդիպյան բարդույթ՝ երբ տղան սիրահարվում է մորը, աղջիկը՝ հորը, բայց դա մի բան է, որն անցնում-գնում է, և երեխայի հիշողությունից առհասարակ ջնջվում է, բայց երբ լինում են ինչ-որ ֆիքսացիաներ, որոնք մնում են, հետագայում դառնում է մեծ խնդիր երեխայի վարքի և  հոգեկան առողջության համար։ Ժամանակակից հոգեվերլուծական տեսությունը  ասում է, որ երեխան, բացի այն, որ անցնում է 3-ից մինչև 5 տարեկան էդիպյան փուլը, նույն էդիպյան փուլը կրկնվում է նաև դեռահասության շրջանում, այդ իսկ պատճառով մենք կարող ենք մտահոգություն ունենալ, որ այս դեռահասաները, ովքեր փնտրտուքի մեջ են,  չգիտեն, թե ով են, մի կողմից չգիտեն՝ իրենք մեծ են, թե փոքր են, տղա են, թե աղջիկ են, հնարավորություն են ստանում ունենալ նմանատիպ միջավայր, նմանատիպ հնարավորություն՝ դուրս գալ որպես աղջիկ կամ տղա,  և արդյո՞ք դա ճիշտ է։

Ես՝ որպես մասնագետ կասեմ, որ դա բնավ ճիշտ չէ, նույնիսկ խաղն ունի հատուկ նշանակություն և դա միշտ թողնում է իր հատուկ նշանակությունը երեխայի հոգեկան առողջության վրա։ Երբ մենք երեխաների հետ աշխատում ենք խաղային թերապիայով, դա ընդամենը խաղ չէ,  խաղ է բուժելու նպատակով՝ այսինքն խաղն ունի հատուկ իր նպատակը՝ ակցենտը դնել ինչ-որ բանի վրա, և դա լուծել խաղի միջոցով։ Այս դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ դա միայն խաղ չէ, այլ իր մեջ պարունակում է պոռնոգրաֆիկ և ոչ շատ հաճելի տեսարան, կարելի է մտածել, որ հենց դա կարող է լինել այդ ակցենտը, որ տվյալ ջոկատավարը գիտակցաբար, թե չգիտակցելով  երեխայի գլխում դնում է այդ միտքը՝ լինել հոմոսեքսուալ, հաճույք ստանալ հոմոսեքսուալությունից, չքննադատել հոմոսեքսուալությունը, բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք դրան:  Մեր հայկական մշակույթը, քանի որ երբ մենք խոսում ենք նմանատիպ հարցերի մասին չպետք է մոռանանք մեր էթնիկ ծագումնաբանության մասին, մենք հայ ենք, եվրոպացի չենք, և մենք երբեք չենք կարող լինել եվրոպացի, որովհետև եվրոպացին ունի իր մոտեցումը, հայերն ունեն իրենց յուրահատուկ մոտեցումը, և մենք ամբողջ աշխարհում տարբերվում ենք հենց դրանով, որ մենք հայ ենք, մենք ունենք մեր, այսպես ասած, ավանդույթները, որոնք մեզ հնարավորություն են տվել դարեր շարունակ ապրելու այս պայմաններում, գոյատևելու, և դա եղել է միայն մեր էթնիկ առանձնահատկությունների շնորհիվ։ Հիմա, երբ մենք գոռում ենք Եվրոպա և ուզում ենք Եվրոպա, չենք հասկանում, որ Եվրոպա դա չի նշանակում լինել հոմոսեքսուալ, ընդունել այն, ինչ անում է Եվրոպան և ասել, որ մենք եվրոպացի ենք։ Մենք կարող ենք շատ բան ընդունել, բայց ընդունելը  մի այլ բան է, լինել նմանատիպը՝ մեկ այլ բան։

Այսինքն՝ մենք կարո՞ղ ենք այս լուսանկարները, տեսահոլովակները տեսնելուց հետո ասել, որ երեխաների շրջանում ավելի շատ տարվում էր հոմոսեքսուալիզմի քարոզ։

Գիտեք, երբ  ես տեսա ոչ միայն նկարները, այլ նաև տեսահոլովակը, ավելի շատ հակվեցի  հենց այդ մտքին և համաձայն եմ ձեր հետ, որ դա շատ մեծ ռիսկ է պարունակում՝ քարոզել հոմոսեքսուալությունը որպես նորմալ վարք։ Եթե բացենք հոգեբանության գրականությունը, հոմոսեքսուալությունը կտեսնենք որպես շեղվող վարք՝ այսինքն դա երբեք չի կարող լինել նորմալ վարք, դա խնդիր է, և մեծ հարց է՝ դա պաթալոգիկ խնդի՞ր է, թե՝ միայն հոգեբանական։ Աշխարհում դեռ ապացուցված չէ դա, և հոմոսեքսուալությունը որպես խնդիր հանված է։ Սակայն, Ֆրոյդն անդրադառնում է այդ հարցին և ասում. «Եթե հոմոսեքսուալությունը հիվանդություն է, ուրեմն ցանկացած հիվանդություն ունի իր բուժումը», բայց քանի որ հոմոսեքսուալությունը չի բուժվում, ուրեմն դա հիվանդություն չէ, բայց սա շատ հարաբերական է՝  հոմոսեքսուալությունը բուժվում է միայն այն դեպքում, երբ տվյալ այցելուն ուզում է բուժվել։ Հոմոսեքսուալությունը պատկանում է այն հիվանդությունների շարքին,  ինչպիսին են թմրամոլությունը, խմիչքից կախվածությունը և խաղամոլությունը՝ այսինքն այդ շեղվող վարքերը բուժվում են միայն այն դեպքում, երբ այցելուն է ուզում։ Եթե այցելուն չի ուզում, չկա աշխարհում ոչ մի սուպեր-հոգեբան, չկա ոչ մի հիպնոզիստ, որ կկարողանա ասել, որ ես կբուժեմ նմանատիպ հիվանդությունները սեանսով։

Տեսեք, բայց հիմա քննադատավում է այն մոտեցումը, որ հոմոսեքսուալիզմը հիվանդություն է, այլ ասում են, որ դա նորմալ վարքագիծ է և պետք է ընդունենք, որ դա նորմալ վարքագիծ է։ Դուք որպես հոգեբան ի՞նչ կասեք այս մասին, դեռահասաների շրջանում այս  թեզի տարածումը նորմա՞լ է և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ։

Դա երբեք չի կարող լինել նորմալ վարք։ Հոգեբանության մեջ, հոգեվերլուծության մեջ առաջինը Ֆրոյդն էր, որ առաջ քաշեց հենց այն տեսությունը, որ մենք բոլորս բիսեքսուալ ենք՝ այսինքն տղամարդն առաջինը տարբերվում է կնոջից  հորմոններով, բայց թե  տղամարդու մեջ կա կանացի հորմոն, թե կնոջ մեջ՝ տղամարդկային հորմոն, և դեռահասության տարիքում այդ երկու հորմոնները սկսում են հավասարվել իրար։ Եթե մենք վերցնենք ավելի բժշկական տեսանկյունից, ապա կտեսնենք, որ այդ տարիքում աղջիկների մոտ սկսվում է մազակալություն, սկսվում են ֆիզիոլոգիական փոփոխություններ, տղաների մոտ նույնպես կատարվում են ֆիզիոլոգիական փոփոխություններ։ Մենք տեսնում ենք, որ տղաների կուրծքը փոքր-ինչ մեծանում է, կոշտանում է, մի պահ բոլոր դեռահասաները սկսում են նմանվել հակառակ սեռին, նրբություններ, կոպտություններ, փոխվում է ձայնը:  Այս ամեն  ինչը նրա համար եմ ասում,  որ ցույց տամ ևս մեկ անգամ, թե ինչքան վտանգավոր է նմանատիպ տարիքում շեշտադրումը դնել հենց այդ խնդրի վրա՝ այսինքն, երբ կա դիսբալանս, երբ կանացի և տղամարդկային հորմոնները նույն հարթակի վրա են, ևս մեկ անգամ հոգեբանորեն խրախուսել, երեխաների պատկերացումների մեջ հղեցնել այն միտքը, որ հոմոսեքսուալությունը լավ է, բնականաբար, երեխայի մեջ արդեն մեծ հարց կառաջանա՝ արդյո՞ք ես պետք է պայքարեմ իմ իդենտիֆիկացիայի համար, թե՞ նորմալ է և ես կարող եմ այսպիսին լինել։ Երբ մենք քարոզում ենք հոմոսեքսուալությունը որպես նորմալ վարք, այդ երեխան, ավելի շատ դեռահասը, որովհետև դեռահասը երեխա չի, և իրենց հետ ամենամեծ խնդիրը դա է, որ մի կողմից ծնողն իրեն ասում է դու փոքր ես, քեզ չի կարելի, դու պիտի անես այսպես, որովհետև դու մեծ ես՝ այդ երեխան այդտեղ էլ է հարցերի մեջ մնում, որովհետև մտածում է՝ մի կողմից ասում են՝ մեծ ես, մյուս կողմից՝ փոքր, նույն հարցն է, որ մի կողմից՝ ես տղա եմ, մյուս կողմից՝ աղջիկ, և հենց այդ ժամանակ, երբ որ դու հնարավորություն ես տալիս և ասում, որ կարող ես լինել տղա  և տղայի հետ լինել, բնականաբար, իր մոտ մեծ հարց կառաջանա և կմտածի՝ ինչի՞ պայքարեմ իմ իդենտիֆիկացիայի համար՝ կլինեմ հոմոսեքսուալ։

Տեսանյութում մենք տեսնում ենք, որ գնահատում են վերջում՝ այսինքն նորաձևության ցուցադրություն է, և ջոկատավարները կամ ինչ-որ մարդիկ գնահատական են տալիս։ Այդ գնահատման մեխանիզմը ի՞նչ կերպ կարող է ազդել, ի՞նչ կասեք այս մասին։

Շատ ճիշտ հարց եք տալիս, քանի որ շատ լավ գիտենք, որ դեռահասների և երեխաների հետ աշխատանքների ժամանակ, որպեսզի հասնենք ինչ-որ արդյունքի, միշտ ավելի մանկավարժական մոտեցում է պետք, մենք միշտ խրախուսում ենք դեռահասին և երեխային, որովհետև երբ խրախուսում ես, տալիս ես հնարավորություն տվյալ անձնավորությանը խրախուսանքով առաջ շարժվել, երբ ասում են՝ ապրես, դու հինգ ես ստանում, ուրեմն ինքը մտածում է, որ լավ բան է արել, որ հինգ է ստացել, բայց երբ տեսնում ես այդ վարքը, և այդ վարքը գնահատում ես․ «Օ , դու տղա ես, բայց այս ինչ լավ աղջիկ կլինես դու», բնականաբար, այդ տղան կասի. «Բայց ինչի չէ՞ որ, ես լավ աղջիկ եմ»։ Այստեղ նաև շատ ուրիշ մեծ ռիսկ կա, երբ մենք տեսանք բեմի վրա ցույց էին տալիս իրենց հագուստները, ես անընդհատ փորձում եմ արդարացնել և ասել, որ դա ընդամենը խաղ է, երևի չեմ ուզում ընդունել, որ այսպիսի վատ իրավիճակ է ստեղծվել մեր հայ հասարակության համար, բայց, ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ դա ընդամենը խաղ է։

Նաև այն, որ բեմից իրենց նայում էին այլ դեռահասներ, բեմից նայում են իրենց այլ մարդիկ՝ դա լինում է երկկողմանի տրավմատիկ վիճակ, որովհետև առաջին տրավման ստանում է այդ անձնավորությունը, ով բեմում է, երկրորդ տրավման ստանում է այն անձնավորությունը, ով իր պատկերացումները բավարարում է բեմին նայելով՝ այսինքն հնարավորություն է ստեղծվում տեսնել իրականում տղային աղջկա, սիմվոլիկ ասած, մարմնում։ Նաև այն, որ շեշտադրումը դրված էր ավելի շատ «տղաներն աղջիկների հագուստով», այդ հարցի մասին էի ես մտածում, ոչ թե «աղջիկները տղաների հագուստով», շատ խորը և շատ գլոբալ հարց է, որ պետք է դրա մասին մտածել, թե ինչի հենց տղաները՝ արդյո՞ք նպատակն է հայ տղամարդու տեսակը կոտրելը, որովհետև հայ տղամարդը միշտ տարբերվում է, ինքը եվրոպացի չէ, չմոռանանք մեր ծագումնաբանության մասին, որ մենք արիացիներ ենք և արդյո՞ք չեն ուզում կոտրել հենց հայ տղամարդու գենը։ Ցավոք սրտի, ես պետք է ասեմ, որ հոմոսեքսուալությունը, դա վերջերս մեծ պրոպագանդա ստացավ դեռահասների շրջանում, բայց շատ ավելի վաղ սկսված բան է, որովհետև մենք ունենք 21-րդ դարի հիվանդությունը՝ համացանցը, ինչի շնորհիվ երեխաներն ու դեռահասներն հնարավորություն ունեն տեսնել ցանկացած պոռնոգրաֆիկ ֆիլմ, որտեղ կա հոմոսեքսուալություն, բռնություն, ինցեստուոզ կապեր՝ այսինքն աղջիկը հոր հետ, տղան մոր հետ։

Անկեղծ ասած, շատ հաճախ, երբ ժամանակ եմ ունենում համակարգչի առջև լինելու, և երբ գալիս են այդ գովազդային տեսահոլովակները,  դրանք բացում եմ՝ հասկանալու համար, թե ինչ է քարոզվում՝ շատ հետաքրքիր մեխանիզմ է՝ դիմացի երեք տեսահոլովակներն ուղղակի պոռնոգրաֆիկ ֆիլմեր են, դրանից հետո գալիս են լեզբիները, դրանից հետո գալիս է հոմոսեքսուալություն, հետո գալիս է բռնություն, հետո ինցեստուոզ կապ և վերջում՝ պեդոֆիլիա, ինչից կարելի է հասկանալ, որ երբ մենք ընդունենք, որ նորմալ է, մենք կարող ենք Հայաստանում հոմոսեքսուալություն տարածել, ապա հաջորդ քայլը կգա պեդոֆիլիա՞ն, թե՞ ինցեստուոզ կապը, այն ինչ  Շվեդիայում արվեց, երբ ասվեց եթե երեխան ուզում է սեքսով զբաղվել, քրեական պատասխանատվության չի ենթարկվում՝ այսինքն հաջորդ քայլը, եթե Եվրոպան ընդունի, որ դա նորմալ է, ուրեմն մի 10 տարի հետո Հայաստա՞նն էլ պետք է ընդունի, որ դա նորմալ է։ Դրանք  արդեն իսկ շատ մեծ վախեր են, որոնց մասին  մենք շատ լուրջ պետք է մտածենք։

Ես ինքս սովորում եմ Փարիզում և բավականաչափ հնարավորություն եմ ունեցել հետազոտություններ կատարելու  Եվրոպայում՝  միասեռականների մեծ մասը  փախստականներն են, տեղացի եվրոպացիները շատ ավելի քիչ տոկոս են կազմում այդ համայնքում ։

Եվրոպայում խթանո՞ւմ են հոմոսեքսուալության տարածումը։

Եվրոպայում մեզ թվում է, որ խթանում են հոմոսեքսուալության տարածումը, բայց ես ինչքան հանդիպել եմ տարբեր եվրոպացիների հետ, իսկ ես եղել եմ Եվրոպայի տարբեր երկրներում, ունեմ շատ կոլեգաներ, ընկերներ, որոնք եվրոպացիներ են, տեղացի հայեր են, ես չեմ լսել, որ խթանեն հոմոսեքսուալությունը, իրենք ասում են՝ դա իր կյանքն է, բայց լավ բան չի։ Կան նաև փոքր խմբեր, որոնք քարոզում են և անգամ կոնֆերանս եղավ Եվրոպայում և շատ մեծ հարց էր դրված՝ թե ինչի համար են քարոզում հոմոսեքուալությունը և եկան մի եզրակացության, որ հոմոսեքսուալությունը քարոզում են, որպեսզի քչացնեն մարդկանց աճը։ Բայց ես նաև մի բան ասեմ, որ Եվրոպան չի կարողանում արդեն պայքարել հոմոսեքսուալության դեմ։

Հայաստանում երբեմն տպավորություն է, որ Եվրոպայում բոլորն անխտիր ընդունում են և նորմալ են վերաբերվում հոմոսեքսուալությանը և հոմոսեքսուալության քարոզին։ Դուք երկար ժամանակ ապրել եք Եվրոպայում, կարո՞ղ եք դա հաստատել ։

Գիտեք, իրենք չեն ընդունում, բայց տարբերությունը եվրոպացիների կայանում է նրանում, որ նրանք ասում են՝ դա իր կյանքն է, ինչ ուզում է, թող անի, իսկ մենք ասում ենք, որ դա նորմալ չէ, թող փորձի ուղղվել։ Եվրոպացիներն, ի տարբերություն մեզ, սառն են, իրենք չունեն հայկական ջերմությունը, երբ մենք ցավում ենք մեկս մյուսի համար։ Երբ քո հարազատը թմրամոլ է, երբ քո հարազատներից մեկը խաղամոլ է կամ միասեռական, եթե գիտենք, քանի որ Հայաստանում շատ-շատ են լատենտ հոմոսեքսուալություն ունեցողները, ասում ենք՝ արի գնա բուժվի, արի քեզ օգնենք, իսկ Եվրոպան ասում է՝ ես քեզ այդպիսին էլ եմ սիրում, հենց դրանում է կայանում մեր և եվրոպացիների միջև տարբերությունը։ Բայց տեսեք՝  Շվեցարիայում, որն ամենաապահովված երկրներից մեկն է, վիճակագրական տվյալներով դեռահասների շրջանում ամենաշատ ինքնասպանություններն են լինում ՝ միգուցե հենց նրա համար, որ հոմոսեքսուալությունն ազատ է, թմրամոլությունն ազատ է, չէ՞ որ հենց դա է խթանում  ինքնասպանությունը, որովհետև, միևնույն է, մեր մեջ նստած է, որ դա չի կարելի։

Երեխայի  հետ պետք է խոսել և բացատրել, որ հոմոսեքսուալությունը ճիշտ չէ, որ աղջիկը պետք է սիրի տղային, իսկ տղան՝ աղջկան:

«Հասմիկ» ճամբարում տեղի ունեցածը պետք է դաս լինի, որ ծնողներն իմանան, թե ում են վստահում, և առհասարակ ճամբարի ղեկավարությունը պետք է հարց տա իրեն,  թե ում է վերցնում ջոկատավար՝ արդյո՞ք բոլորը կարող են լինել ջոկատավար, արդյո՞ք դա մի գործ չի, որը պետք է ընտրովի լինի, չէ՞ որ դու գործ ունես դեռահասի հետ, չէ՞ որ դու գործ ունես նուրբ հոգեկան ունեցող մարդկանց հետ։ Դեռահասների և երեխաների հետ աշխատելն ուղղակի աշխատանք չէ, դա մեծ պատասխանատվություն է։ Նույն մանկապարտեզների դաստիարակները շատ մեծ պատասխանատվություն են կրում, և շատ երեխաների ճակատագրերի վրա ազդում է հենց մանկապարտեզը, ուսուցիչը։ Ճիշտ է՝ առաջինը ծնողն է, որովհետև առաջին սոցիալական ինստիտուտը ընտանիքն է, երկրորդը՝ հասարակությունը, հասարակության մեջ մանկապարտեզ, դպրոց, շրջապատ, պետք է ուշադրություն դարձնել այս ամենի վրա։ Ես չեմ քննադատում այդ երեխաներին, միգուցե իրենք ուզեցել են ուրախանալ, բայց ջոկատավարը մեծ է, պետք է հարց տա՝ արդյո՞ք դա ճիշտ էր իր կողմից, արդյո՞ք պետք չէր կազմակերպել ավելի ուրիշ տեսակ, միգուցե ավելի համեստ, ոչ պրոպագանդա պարունակող միջոցառում։ Իհարկե, հիմա իրենք կասեն, որ դա պրոպագանդա չի, որ դուք եք քաղաքականացրել, բայց ես ուզում եմ դա տարանջատել, չեմ ուզում, որ սա դառնա հեղափոխական խնդիր, չեմ ուզում, որ այս խնդիրը դառնա քաղաքական խնդիր, այլ ուզում եմ, որ դա լինի ուղղակի դրվագ, որպեսզի հետագայում մենք զերծ մնանք նմանատիպ իրավիճակներից, որովհետև Հայաստանում դա առաջինն է, որ մեծ արձագանք ստացավ։

Ես կուզենայի նաև անդրադառնալ ձեզ ու ասել, որ շատ շնորհակալ եմ, որ այն տեսահոլովակը, որ դուք ունեք, չեք ցուցադրել, որովհետև դուք արդեն շատ խելացի ձևով եք վարվել՝ մտածելով, որ դա իրականում կարող է մեծ ռիսկեր պարունակել։ Այն, ինչ դուք արել եք, արդեն շատ մեծ կանխարգելիչ քայլ էր, այն, որ դուք մտածել եք՝ կարելի է արդյո՞ք տեսահոլովակը դնել, ուղղակի ողջունելի է իմ կողմից, որովհետև միգուցե լիներ այլ լրագրող իր ռեյտինգի  համար դներ, ասեր՝ տեսեք, թե ես ինչ ունեմ և չէր մտածի, թե այդ երեխաներին վնաս կտա, թե չէ, և այստեղ զգացվում է՝ արդյոք մարդ մտածում է իր մասին, թե՞ գոնե մի քիչ մտածում է դիմացինի մասին։

Նույն շարքից