Հասարակություն Հարցազրույց 

Մեր մոտ 2 դոլարը համարվում է աղքատության շեմ, իսկ 1 դոլարն արդեն ընչազուրկն է․ Ահարոն Ադիբեկյան

Մուրացկանությունն, անծանոթ մարդկանցից գումար կամ ուտելիք խնդրելն է, որը հանդիսանում է եկամտի աղբյուր, այն հաճախ զուգակցվում է թափառաշրջիկության հետ։ Աշխարհում տվյալ գործունեության մեջ մասնագիտացած հանցագործ խմբավորումներ կան, որոնք ստիպում են անչափահասներին զբաղվել մուրացկանությամբ։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, ՀՀ-ում վերջին տարիներին աղքատության ցուցանիշը նվազել է:

Հասկանալու համար, թե արդյոք պաշտոնական թվերը համապատասխանում են իրականությանը և մի շարք այլ հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ:

Պարոն Ադիբեկյան, մեր հասարակությունը հակված է «յոլա գնալու» մտքին՝ հատկապես հեղափոխությունից հետո: Ինչո՞վ է պայմանավորված դա:

Դա հին հայկական մոտեցում է կյանքին: Եթե ՄԱԿ-ի չափանիշներով վերցնենք պաշտոնական տվյալները,  մեր մոտ 2 դոլարը համարվում է աղքատության շեմ, իսկ 1 դոլարն արդեն ընչազուրկն է, մարդկության 20 տոկոսն իրեն համարում է աղքատ, իսկ «յոլա գնալու» գործակիցը կիրառելու դեպքում, երևի 40 տոկոսն է, որ այդպես է մտածում: Եթե նախկինում Հայաստանի բնակչության 40 տոկոսն ամառային հանգիստն անցկացնում էր բավականին բարվոք վիճակում՝ առողջարաններում և այլն, հիմա դրա տոկոսը նվազել է 10-15 անգամ և միայն ունևոր զանգվածն է, որ կարողանում է նման բան բավարարել: Կա կենսամակարդակի խնդիր և կենսաձևի ազգային բնորոշում, թե որ ազգն ինչպես է իրեն համարում բարվոք:

Ըստ ձեզ, կարո՞ղ է աղքատությունը տնտեսական քաղաքականության հետևանք լինել, և եթե այո, ապա ի՞նչ գործոններ են հարկավոր աղքատության աճը նվազեցնելու համար:

Աղքատությունը նախ գալիս է նրանից, որ չկան աշխատատեղեր, մարդիկ գործազուրկ են, իսկ նպաստներով ապրելն անհնար է: Երկրորդը՝ տեխնոլոգիական գործազրկությունն է, որովհետև, եթե նայենք տուֆով կառուցված շինություններին, դրանք կառուցել են միայն հայերը, իսկ արմատուրայով կառուցված շինություններն անում են օտարերկրյա բանվորները, որովհետև մեր աշխատողներն այդ հնարավորությանը չեն տիրապետում: Աղքատությունը հիմնականում նկատելի է գյուղական շրջաններում, որովհետև նրանց մեծ մասը զբաղվում է հենց գյուղի աշխատանքով: Ի՞նչ պետք է անի գյուղացին, որ եղանակների պատճառով փչանում է բերքը, սրանք բոլորը հանգեցնում է աղքատության: Կարծում եմ, որ կա նաև արտադրության խնդիր, որովհետև մեր երկրում կան օլիգարխներ, ովքեր մեկ խանութով չեն բավարարվում և մյուսներին այլևս հերթ չի հասնում: Թող ստեղծվեն աշխատատեղեր, որ մնացած մարդիկ էլ իրենց մեծ խանութում աշխատեն: Մեզ հսկայական գումարներ են հարկավոր այս վիճակից դուրս գալու համար: Կբացվեն նոր գործարաններ, նոր աշխատատեղեր և դրա վրա էլ կձևավորվի փոքր ու միջին բիզնեսը:

Պարոն Ադիբեկյան, ի՞նչ կասեք վիճակագրական տվյալների մասին:

Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում պակասել է աղքատության մակարդակը: Այն ավելի զգալի էր 90-ականներին այն ժամանակ աղքատությունը շատ մեծ էր, հիմա այն տեսանելի չափով նվազել է:

ՀՀ-ում նաև տեսանելի է դարձել մուրացկանությունը: Ինչի՞ հետ է դա պայմանավորված և արդյոք կարո՞ղ ենք մուրացկանությունը համարել բիզնեսի տեսակ:

Խնդիրը հետևյալն է՝ երբ Ադրբեջանում սկսվեցին Բաքվի ջարդերը, փախստականների թիվը շատացավ, գործարանները փակվեցին և մոտ 1,5 միլիոն մարդ դարձավ գործազուրկ: Մարդիկ որոշ ժամանակ ստիպված էին մուրացկանություն անել, իսկ հիմա, քանի որ վարչական շրջանները զբաղվում են անապահով ընտանիքների սոցիալական խնդիրների բավարարմամբ, այդքան էլ թույլ չեն տալիս, որ մարդիկ դառնան մուրացկաններ կամ շիշ հավաքեն, տանեն հանձնեն, որ ինչ-որ չափով լուծեն իրենց խնդիրները: Չեմ կարող ասել, որ ամեն քայլափոխին հանդիպում եմ մարդկանց, ովքեր ձեռքերը պարզած բան են ուզում, բայց չեմ էլ կարող ասել, որ վերացել է այդ երևույթը մեր երկրում: Մենք 1997 թվականին ուսումնասիրել ենք աղքատությունը, ինչպես նաև երեխաների ներգրավումն այդ երևույթի մեջ և այն ժամանակ դա շատ լուրջ խնդիր էր, հիմա նման խնդիր գրեթե չկա:

Օֆելի Իսրայելյան

 

  • 80
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 4
  •  
  •  
  •  
    85
    Shares

Related Articles