Հայաստան Քաղաքականություն Ֆեյսբուք 

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի նպատակը. Պաշտպանության նախկին փոխնախարար

analitik.am

Երևանյան օրերի խրոնիկա.

Երևանի ավագանու ընտրություններին մնացել են հաշված օրեր, ու իմ տպավորությամբ երևանցիները լոյալ վերաբերմունք ունի դրա նկատմամբ:

Նախ առ այսօր չկա հստակ պատասխան՝ թե որքանո՞վ էր պահանջված ավագանու արտահերթ ընտրությունները: Քաղաքապետարանի դիմաց փոքրաթիվ մարդկանց մի քանի անբովանդակ ակցիաներ, որոշ լրատվամիջոցներում պատվիրված հրապարակումներ և արտահերթ ընտրություններն ապահովված են: Առնվազն տարօրինակ է:

Ի՞նչն է նպատակը. որպեսզի Հայկ Մարությանը դառնա քաղաքապե՞տ.

Ի՞նչու հենց նա, չէ, որ իշխանափոխությանը մասնակցել են նաև արժանի ու պատրաստված կադրեր: Այս հարցն ամենաչպարզաբանվածն է և որևէ տրամաբանական մեկնաբանություն առ այսօր չկա:

Ովքե՞ր են պատրաստ ընտրել Մարությանին. որպես երկար տարիների եթերային կերպար բոլորը նրան լավ ճանաչում են, և իմ տպավորությամբ մտածող մարդիկ ուղակի չեն ցանկանում քվեարկել նրա օգտին (թեկուզև համակրել են իշխանափոխությանը):

Ի՞նչ է պետք անել, որպեսզի վերջինս ըտնրվի. Իհարկե Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցություն քարոզարշավին, և ձեռքի հետ էլ հնարավորություն կլինի թեժացնել անկում ապրող էյֆորիան:

Ի՞նչ է փոխվելու Երևանի և երևանցու կյանքում ընտրություններից հետո. էական ոչինչ:

Այլ կուսակցություներ ունե՞ն ընտրվելու շանսեր. եթե Վարչապետն ու Նիկոլ Փաշինյանը չխառնվեն, ապա մյուսներն ավելի մեծ շանսեր ունեն հաղթելու քան ՔՊ-ն:

Հետևաբար ո՞րն է Նիկոլ Փաշինյանի նպատակը:

Արար 1 . Ցույց տալ, թե տեսե՛ք ինչ արդար ու անկաշառ ընտրություններ են անցկացվել Երևանում:

Արար 2. Երևանում ամրապնդել ՔՊ դիրքերն ու տնօրինել Երևանի վարչական ռեսուրսները: Ինչպես նաև համայնքային պաշտոններում տեղավորել նորաթուխ և անփորձ երիտասարդների (կամ ծանոթ-բարեկամների) նոր կազմ:

Արար 3. Հիմքեր ստեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:

Հետևաբար այս արտահերթ միջոցառման առաջին արարի նպատակը՝ արդար ընտրությունների իմիտացիան են: Իսկ թե որքանո՞վ են դրանք ազատ, թափանցիկ ու արդար՝ հատուկ անդրադարձ է հարկավոր:

Այնպես, որ այն ինչ արվում է «հանուն ժողովրդի կամ ժողովրդի կամքով», դրանից ժողովուրդը դեռևս ոչինչ չի շահում:

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Նույն շարքից