Քաղաքական Հասարակություն Ֆեյսբուք Բարի օր 

Որ կետերից է ՔՊ-ն հրաժարվել. Հեղափոխության օրակարգը չի կատարվում

Այս ընտրություններից հետո ակտիվ քաղաքական կյանքը ոչ թե վերջանում է, այլ ճիշտ հակառակը՝ սկսվում է և այն շարունակվելու է ոչ թե պառլամենտում, այլ պառլամենտից դուրս, քանի որ այս խորհրդարանը հեղափոխության առումով օպորտունիստական է լինելու:

Հիմնական քաղաքական դիսկուրսը լինելու է իշխանափոխությունն իրական հեղափոխության վերածելը:

Հեղափոխությունները սկսվում են կաբինետներից ու շարունակվում փողոցում: «Կաբինետային» բաղադրիչը չի իրականացվում, այսինքն իշխանության են գալիս հեղափոխության օպորտունիստները: Դա է ապագա քաղաքական գործընթացների պարադիգման:

Իսկ որն է իրական հեղափոխության օրակարգը:

-Սահմանադրության փոփոխությունը` նախագահի լիազորությունների ավելացում վարչապետին հակակշիռներ ստեղծելու համար:

-Խորհրդարանի դերի բարձրացում՝ նախարարների ու դեսպանների նշանակումների պարտադիր վավերացումը խորհրդարանի կողմից:

-ԱԱԾ-ի և Ոստիկանության նախարարությունների վերածելը, որպեսզի հաշվետու լինեն խորհրդարանին:

-Դատական համակարգի ռեֆորմներ, գուցե հանրաքվեի միջոցով դատավորական կորպուսի արմատական փոփոխության հնարավորության ստեղծում:

-Բազմաչարչար Ընտրական Օրենսգրքի փոփոխություն՝ ռեյտինգային համակարգի վերացմամբ և օրենսգրքի պարզեցմամբ:

-Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում՝ պարտադիր վերագրացմամբ, ներկուսակցական ժողովրդավարության հաստատմամբ և կուսակցության մեջ ավտորիտար կառավարման հնարավորության բացառմամբ:

-Հարկային Օրենսգրքին տալ սահմանադրական օրենքի կարգավիճակ (դրա նպատակի համար հիմնավորման կարիք կա, հիմա չեմ գրում դրա մասին):

-Ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների հաստատում: Այս կետն ավելի մանրամասն է պետք ներկայացնել, դա հետո:

Ցուցակը չեմ շարունակում ձեր համբերությունը չչարաշահելու համար:

Հիմնականում այն կետերն են, որից ՔՊ-ն հրաժարվել է, այսինքն հեղափոխության օրակարգը չի կատարվում: Կարճ ասած հեղափոխության ընկած դրոշը պետք է բարձրացվի:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից