Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանը միակ պետությունն է, որ կամրջում է այժմ Եվրոպան Եվրասիայի հետ. Արմեն Սարգսյանի հարցազրույցն ամբողջությամբ

analitik.am

Analitik.am-ը ներկայացնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ ամերիկյան յութուբյան հեռուստաընկերությանը.

Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել այստեղ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։ Շնորհակալություն այստեղ գտնվելու և հարցազրույց տալու համար։

- Շատ հաճելի է այստեղ ներկա գտնվել։

Ինքս լինելով հայ, շատ ոգևորիչ է տեսնել Հայաստանի անհավանական խաղաղ հեղափոխությունը։ Այն ժամանակ, երբ բռնություն և ազգայնականություն  կա տարբեր երկրներում, այսինքն՝ բռնության աճ կա, Հայաստանը գնաց լրիվ հակառակ ուղղությամբ. Հաջողացրեց հեղափոխություն անել հարաբերականորեն խաղաղ ճանապարհով ։ Կարո՞ղ եք ազնվորեն ասել լսարանին, թե ինչի մասին էր այդ հեղափոխությունը։

Կարծում եմ՝ դժվար չէ գտնել պատասխանը թեկուզ Յութուբում, թե ինչի մասին էր հեղափոխությունը։  Նվազագույնը վերջին տասնամյակի ընթացքում  այդ հեղափոխությունն ավանդական եղանակով չեղավ՝ անցնելով ճնշման, բռնության միջով, այն հայկական ոճով էր, այսինքն՝ խաղաղ։ Սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանում տեղի ունեցածն անսպասելի է: Երբ  հետ  ենք նայում, 1700 տարի առաջ հայերը որոշեցին դառնալ քրիստոնյա, առաջին քրիստոնյա ազգն աշխարհում։

Հեղափոխությունը,  իշխանափոխությունը, որը մոտավորապես մեկ տարի առաջ եղավ, կարծում եմ, որ հսկայական փոփոխություն էր։ Ես հպարտորեն ասում եմ, որ մեզ հաջողվեց դա անել։ Որպես հանրապետության նախագահ, կարծում եմ՝  իմ պարտականությունն է, որին շատ լրջորեն եմ վերաբերվում, պահպանել  ամբողջականություն ու կայունություն երկրում։ Ես շատ հպարտ եմ, որ բոլոր քաղաքական բանավեճերը կամ բախումները, որոնք եղան նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին, երբ նախորդ նախագահն առաջադրված էր որպես վարչապետ, իսկ ընդդիմությանն էլ  առաջնորդում էր ներկայիս վարչապետը, ընդհանուր հանրագումարի եկան:  Նրանք հաշվի առան ազգային շահը, պատրիոտիկ շահը, Հայաստանի ողջ բնակչության շահը, որը շատ ավելի մեծ է, քան իշխանության շահը:   Հայը գլոբալ ազգ է, և դուք այդ գլոբալ պետության մի օրինակ եք։  4-5 անգամ ավելի հայեր ապրում են արտասահմանում, յուրաքանչյուր դրսում ապրող հայ, լինի դա Լոս Անջելեսում, Մոսկվայում, Բեյրութում, Սինգապուրում, բոլորը հետևում էին, թե ինչ է կատարվում Հայաստանոււմ։ Ես ուրախ եմ ասել, որ բոլորը վարվեցին այնպես, ինչպես պետք էր։

Մի բան, որ ես եմ պարզել, հետաքրքիր էր։ Այս հեղափոխությունը ղեկավարվում էր իրականում երիտասարդ անհատների կողմից, ովքեր ծարավ էին փոփոխության։ Անհատականությունների կողմից, ովքեր տեսան, որ իշխանության բաց կա նախկին ղեկավարի կողմից, մարդիկ, ովքեր իրական դեմոկրատական գործընթաց  ցանկացան տեսնել։  Չափազանց հետաքրքրաշարժն այն է, որ Հայաստանն այժմ գնում է դեպի սոցիալ արդարության խնդիրների լուծման ուղղությամբ։ Եղել են շատ քննարկումներ՝ օրինակ կանանց իրավունքների մասին, կային քննարկումներ հարստության, հավասարության վերաբերյալ։ Տարբեր երկրներ այդ խնդիրների հետ առնչվում են, և Հայաստանը առաջ մղեց իրական լուծումները։ Այդ լուծումները ոգևորիչ են։ Եվ շատ կարևոր է ունենալ այդ  դիսկուրսը։

Ես քաջությամբ կասեմ, որ մենք հավանաբար կլինենք աշխարհում իրապես նոր պետություն։ Սա մի մեծ աշխարհ է, որ փոխվել է։ Աշխարհը, որ հիմա մենք տեսնում ենք, 20-րդ դարի աշխարհը չէ։ Շատ բաներ են փոխվել։ Սա նոր աշխարհ է։ Եթե դու նոր երկիր ես, եթե դու նոր ազգ ես և սկսում ես հետևել նոր աշխարհի նոր տրամաբանությանը, ապա օգտվում ես։ Աշխարհը փոխկապակցված է, գլոբալացված է։ Կարևորը ոչ թե կազմակերպությունները, հաստատություններն են, ավանդույթները,  այլ անհատական ուժը, գաղափարը, հավատքը, կրքերը, փոխկապակցվածությունը, Յութուբը, Գուգլը, Ֆեյսբուքը։ Սա ամբողջապես մի նոր աշխարհ է, որտեղ նորարարությունն է աշխատում, ես արժևորում եմ անհատական աշխատանքը։ Սա մի աշխարհ է, որտեղ անհատի ուժը դառնում է շատ  կարևոր, այն դառնում է կարևոր արդյունաբերության  և բիզնեսի համար։ Սա Start Up-ների աշխարհ է։ Սա մեծ արդյունաբերական ընկերությունների աշխարհ չէ։ Նայեք աշխարհի մեծագույն ընկերություններին. Դրանք նավթային կամ հանքային ընկերություններ չեն, դրանք այն ընկերություններն են, որոնք սկսել են որպես Start Up ։ Մենք այն ազգն ենք, որը չունի վիթխարի բնական ռեսուրսներ, բայց ունի մեկ բնական ռեսուրս տարբերբաղադրիչներով մարդկային ռեսուրս։ Մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչպես գոյատևել, ովքեր նորարար են, ովքեր գիտեն՝ որն է Start Up-ի գաղափարը՝ քաղաքական,  թե բիզնես։ Այսպիսով, սա նոր աշխարհ է՝ Start Up-ների և  անհատների ուժի։

Շատ կարևոր է մտածել փոխկապակցվածության մասին, ես մտածում եմ նոր ռեսուրսների մասին, որ ունենք այս նոր թվային աշխարհում։ Հայաստանն ունի շատ մեծ ներուժ, շատ ինտելեկտուալ մարդիկ, փայլուն մարդիկ՝ այս ազգից սերված և գործ ունենալով այս նոր աշխարհի հետ, որը դժբախտաբար հին աշխարհի խնդիրների հետ է առնչվում՝ տնտեսական հետընթացի, թշնամիների շրջափակման, ինչպիսի՞ լուծումներ եք առաջարկում կառավարության համար։  

Խոսելով հիմնական տենդենցներից՝  ես  հույս ունեմ, որ ապագան երիտասարդների մասին է՝ տարիքով երիտասարդների մասին չէ խոսքը, այլ  նրանց մասին է, ովքեր մտածում են ապագայի մասին, բաց են սովորելու համար ամեն օր, պլանավորում են իրենց կյանքը, փորձում են ամեն նորն ու ժամանակակիցը, դա այն ազգն է, որ ես ուզում եմ տեսնել՝ որպես իմ ազգ։ Մենք բոլորս նույնն ենք՝ որպես մարդկային արարածներ։

Հիմա 21-րդ դարն է՝ նոր գաղափարների, ծրագրավորման, արժեքների, որ կարող ես հետազոտել, և սա այն երկիրն է, որը սովորել է ապրել՝ լավ հարաբերություններ ունենալով դրկից երկու պետությունների՝ Իրանի և Վրաստանի հետ, և սովորել է ապրել՝ չունենալով լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով,  չունենք դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ՝ մեր պատմության պատճառով։

Հղում կատարենք հայկական հեղափոխությանը՝ ինչո՞ւ մարդիկ կատարեցին այդ որոշումը։ Ես այնտեղ էի,  երբ լարվածությունը շատ բարձր մակարդակի էր հասել։ Որոշումը ապրիլի 23- ին եղավ։ Նայեք՝ այս սիմվոլիկ ամսաթվին։ Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, ողբերգության օրն է։ Այն նաև վերածննդի օր է, որ հնարավոր չէ բնաջնջել հայ ժողովրդին, հնարավոր չէ ոչնչացնել ազգի ուժը։ Այսինքն՝ դա ոչ միայն ողբերգության օր է, այլ աշխարհին ապացուցելու, որ մենք վերապրածներն ենք։ Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, 23-ին  երկրում լարվածությունը բարձր մակարդակի էր հասել ։ Ես հավաքեցի բոլորին՝ Կաթողիկոսին, Արցախի  նախագահին, ԱԺ խոսնակին։ Բանավեճը բավականին պարզ էր՝ վաղը ապրիլի 24-ն է, չպետք է հաղթողներ և պարտվողներ լինեն մեր ազգի մեջ, քանի որ մենք բոլորս պետք է հաղթողներ լինենք այդ օրը։ Մենք պետք է հիշենք բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենք կյանքը, կապ չունի, թե ով ենք մենք՝ աջ ենք, թե ձախ, և տեղի ունեցավ այն, ինչ եղավ։

Մեծ տարբերություն կա նրա միջև, թե ինչպես են այլ ազգեր  փորձում անել նույնն այժմ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում այսօր  երկու կուսակցությունների միջև տեղի ունեցածը։

Մենք բոլորս մարդկային արարածներ ենք, մենք կարող ենք լավ և վատ օրեր ունենալ, մենք կարող ենք դժբախտություններ ունենալ մեր կյանքում։ Եթե դու ուժեղ ես, դու հաղթահարում ես խնդիրները և դառնում ես ավելի ուժեղ։ Այն ազգը, որը հաղթահարել է ցեղասպանությունը, բավականաչափ ուժեղ է պատկերացնելու համար, որ պետք է փոխի կյանքը կամ քաղաքական համակարգը, կամ ունենալ հեղափոխություն։ Ցեղասպանության հիշատակման օրվանից մեկ օր առաջ չէր կարող լինել այնպես, որ մենք այլ կերպ մտածեինք և վարվեինք։

Այնպես որ, եթե խոսում եք հայկական հեղափոխության մասին, պետք է հետևյալ կոնտեքստի մեջ հաշվի առնենք այն, թե ովքեր են հայերը։

Հաջորդ քաղաքական հարցը, որի մասին հետաքրքրված եմ և կցանկանայի Ձեր տեսակետն իմանալ՝ որքանով է Հայաստանի կառավարությունը մտահոգված ռուսական ազդեցության պատճառով հնարավոր  մեկուսացմամբ: Հատկապես հաշվի առնելով Ղրիմի հետ անապատացումը:

Արդյոք Հայաստանի կառավարությունը մտահոգված է դրանով, արդյոք հայ ժողովուրդը մտահոգված է դրանով։ Ես գիտեմ, որ հայերը և ռուսները երկար ժամանակ է համախոհներ են:

Նախ և առաջ կցանկանայի ընդգծել, որ ես Հայաստանի կառավարությունը չեմ, ես Հայաստանի նախագահն եմ։

Եթե պատմականորեն հետ գնանք, Հայաստանն արժեքավոր հարաբերություններ է ունեցել ՌԴ- ի հետ։ Պատմական Հայաստանը բաժանված էր  երեք, իսկ  հետագայում՝ 19-րդ դարում, երկուսի միջև՝ Ռուսական կայսրության և Օսմանյան Թուրքիայի ։ Հետո հայերը ապրեցին ռուսների և այլ ազգերի հետ՝ այդ թվում ուկրաինացիների, վրացիների, ազերների, ղազախների հետ՝ Խորհրդային պետության շրջանում, որը ստեղծեց ընդհանուր պետություն, ընդհանուր մշակույթ։ Երբ մտածում ես Հայաստանի և Հայաստանի ապագայի մասին, չես կարող համեմատել, այլ պետք է դնել պատմական հեռանկարի մեջ և տեսնել, թե ինչ է տեղի ունեցել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ապագան պետք է լինի որպես վերապրածներ, որպես հին ազգ,որպես հին մշակույթ՝ ապրելով հազարավոր տարիներ քաղաքակրթության խաչմերուկներում, և սրանք հենց այնպես բառեր չեն, այլ իրականություն է։ Եթե դուք գնաք Նյու Յորք, կգտնեք մի  հիասքանչ ցուցահանդես Մետոպոլիտենի թանգարանում, դա պատմություն է, դա ոչ ես եմ, ոչ՝ դուք։ Սա մի ազգ է, որը ապրել է քաղաքակրթությունների հնագույն խաչմերուկում և շարունակում է ապրել քաղաքակրթությունների խաչմերուկում, ինչը նշանակում է, որ մենք պետք է կարողանանք համախմբել այն, ինչ հնարավոր չէ համախմբել։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միավորման անդամ է Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ միասին։ Միևնույն ժամանակ, Հայաստանը ստորագրել է խորը և ընդարձակ համաձայնագիր Եվրամիության հետ։ Եվ մենք միայն պետություն չենք, մենք միակ պետությունն ենք, որ կամրջում է այժմ Եվրոպան Եվրասիայի հետ և հենց դրանում  է Հայաստանի դերը՝ կառուցել կամուրջներ, այլ ոչ թե դրանք ոչնչացնել։

Ես կցանականամ ավարտել մեկ հարցով, գիտեմ, որ դուք դասական երաժշտության սիրահար եք, և հետաքրքիր է իմանալ՝ ո՞վ է Ձեր սիրելի կոմպոզիտորը։

Իհարկե, չկա մեկ նախընտրած կոմպոզիտոր, բայց կա մեկը, ով համարում եմ, որ ներկայացնում է Աստծուն՝ Բախը։ Ես սիրում եմ Բախի խորությունը և բացարձակ գեղեցկությունը։ Իմ առավոտը սկսում է նրա ստեղծագործություններով։ Այն ինձ դնում է հեռանկարի մեջ, որ մարդկային արարածները գեղեցիկ են։

Հիասքանչ ավարտ էր։ Շատ շնորհակալություն Ձեզ,  նախագահ Սարգսյան։  

Նույն շարքից