Գլխավոր Իրավական Վերլուծական 

Ինչո՞ւ է Ջորջ Սորոսին պետք հակածխախոտային խիստ օրենք

analitik.am

Վերջին շրջանում բավականին ակտիվացել են քննարկումները Սորոսի հիմնադրամի մասին՝ մարդիկ սկսել են հետաքրքրվել, թե առհասարակ ինչ նպատակներով է վերոնշյալ հիմնադրամը  խոշոր չափերով դրամաշնորհներ տրամադրում ՀՀ տարբեր ոլորտներում այս կամ այն, առաջին հայացքից, բարեփոխումն իրականացնելու համար:  Analitik.am-ը որոշեց պարզել, թե ինչ գործունեություն է ծավալում Սորոսի հիմնադրամը կարևորագույն ոլորտներից մեկում՝ առողջապահության ոլորտում: Այն, ինչ հայտնաբերեցինք, բավականին հետաքրքիր էր, միևնույն ժամանակ սերտ կապված վերջին շրջանում այդքան աղմուկ հանած Հակածխախոտային օրենքի նախագծի հետ:

Ուսումնասիրել ենք 2008 թվականից առ այսօր Սորոսի հիմնադրամի կողմից առաջողապահության ոլորտին վերաբերող գրանտների բովանդակությունն ու չափերը:

Այսպես՝ 2008 թվականին առողջապահական ոլորտին վերաբերող խոշոր գրանտները տրամադրվել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին, որպեսզի վերջիններս զբաղվեն, ուշադրություն, թմրամիջոցներ օգտագործողների իրավունքների պաշտպանությամբ: Դրամաշնորհի շրջանակներում նախատեսվել է 5 թմրանյութ օգտագործողի տրամադրել անվճար իրավական օգնություն, հասարակությանը տեղեկացնել թմրամոլների իրավունքների մասին: Նույն տարվա մեջ ֆինանսավորվել է նույն գրասենյակը, որպեսզի կանխի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը թմրամոլների շրջանում: Գրանտի նպատակը նշված է թմրամոլության դեմ պայքար, սակայն, երբ նայում ենք նկարագրական մասը, պարզ է դառնում, որ այն միտված է եղել թմրամոլների շրջանում իրազեկման բարձրացմանը՝ միանգամյա ներարկիչների, պահպանակների օգտագործման քարոզչություն՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակով:

 

 

 

2009-ին թվականին Սորոսի հիմնադրամը տրամադրել է 35006 ԱՄՆ դոլար՝ նորից թմրամոլների իրավունքների պաշտպանության, թմրամիջոցներ օգտագործողների արդար դատավարության, նրանց շրջանում իրենց իրավունքների գիտակցման համար:

 

 

2009 թվականից հետո թմրամոլները ներառվել են խոցելի խմբերի մեջ, հետևաբար բոլոր գրանտներում արդեն նպատակի դաշտում նրանք նշված են որպես խոցելի խումբ, որոնց իրավունքների պաշտպանության, նրանց իրավունքների մասին հասարակության շրջանում քարոզչության համար տրամադրվել են խոշոր գրանտներ: Այս համատեքստում ֆինանսավորվել են նաև օրենսդրական փոփոխություններ իրականացնելու, պետական մարմինների հետ համագործակցելու արդյունքում անհրաժեշտ օրենքներն ընդունելու և փոփոխելու համար: Այսինքն՝ տարվել է բավականին լուրջ աշխատանք կոնկրետ թմրամիջոցներ օգտագործողների, թմրամոլների իրավունքների, վերջիններիս պաշտպանվածության համար: Սա նորմալ կլիներ, եթե առողջապահության ոլորտում Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորումներ լինեին նաև այլ ուղղություններով, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս հիմնադրամի համար առողջապահության ոլորտում գերակա ուղղություն է թմրամիջոցների, հոգեմետ դեղերի հետ կապված գործունեությունը:

Այսպես՝ 2010 թվականից սկսած Սորոսի հիմնադրամը սկսում է խոշոր չափի գրանտներ տրամադրել պալիատիվ բուժօգնության զարգացման համար: Նշենք, որ պալիատիվ բուժօգնությունը վերաբերում է մահամերձ հիվանդներին, որի նպատակն է նրանց ցավերը մեղմել կամ չեզոքացնել՝ այդ թվում հոգեմետ, թմրանյութեր պարունակող դեղերի օգտագործման միջոցով: Սա, իհարկե, կարևոր է առողջապահական ոլորտի համար, սակայն ավելի շատ վերաբերում է ոչ թե առողջապահությանը, այլ առանց ցավերի կյանքի մնացած օրերն ապրելուն: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում մարդիկ բավականին ուշ են դիմում բժիշկներին, ինչի հետևանքով էլ առաջանում է պալիատիվ խնամքի անհրաժեշտություն, շատ ավելի տրամաբանական կլիներ այս ուղղության ֆինանսավորումը, եթե դրա հետ միասին ֆինանսավորվեին տարբեր ծրագրեր, որոնց նպատակը կլիներ հասարակության շրջանում ժամանակին բժիշկներին դիմելու քարոզը: Սակայն, ինչպես ուսումնասիրությունները ցույց են տալիս, Սորոսի հիմնադրամին հետաքրքրում է բացառապես պալիատիվ բուժօգնության զարգացումը ՀՀ-ում, ինչի համար անհրաժեշտ է նաև օրենսդրական փոփոխություններ:

Ցավազրկողների հասանելիության, պալիատիվ բուժօգնության զարգացման, հասարակության շրջանում տարածման օրենսդրական բարեփոխումների համար Սորոսի հիմնադրամի կողմից մինչև 2012 թվականը տրամադրվել է զգալի չափով ֆինանսավորում:

 

Հետաքրքիրն այն է, որ առողջապահության ոլորտի գրանտները դադարեցվել են հենց այն ժամանակահատվածում, երբ ՀՀ առողջապահության նախարար է եղել Հարություն Քուշկյանը: Ամենայն հավանականությամբ, այդ շրջանում չի ստացվել համագործակցել առողջապահության նախարարության հետ:

2015 թվականից սկսած նորից մեծ թափով Սորոսի հիմնադրամը լծվել է պալիատիվ բուժօգնության ֆինանսավորմանը՝ տրամադրել է գրանտներ ուսումնական հաստատություններին՝ պալիատիվ բուժօգնությանը վերաբերող ուսումնական դասընթացներ անցկացնելու, գրքեր հրատարակելու, գրադարանները թարմացնելու, սեմինարներ անցկացնելու, օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու, մշակելու և իրագործելու, հասարակության շրջանում գաղափարը տարածելու համար: Միայն 2015-ին պալիատիվ բուժօգնության զարգացման համար տրամադրվել է մոտ 220 000 ԱՄՆ դոլար:

Ներկայացնում ենք ընդամենը մի մասը՝ տրամադրված գրանտների.

 

Պալիատիվ բուժօգնության զարգացման ֆինանսավորումը որևէ կասկած չէր առաջացնի, եթե Սորոսի հիմնադրամն առողջապահական ոլորտում այլ ուղղություններ էլ ֆինանսավորեր, բացի թմրամոլների իրավունքների պաշտպանությունից, սակայն, փաստացի այս երկու ուղղություններն են գերակա համարվում վերոնշյալ հիմնադրամի համար: Այս ամենում կա հետաքրքիր մի նրբություն՝ պալիատիվ բուժօգնության զարգացման և ամբողջական ներդրման համար կարևորագույն նախապայման է նաև «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին օրենքում համապատասխան փոփոխությունների իրականացումը, ինչի շրջանակներում էլ հենց մարիխուանայի օրինականացման հարցը կարող է լուծվել: Այսինքն՝ ինչքան երկրում զարգացած է պալիատիվ բուժօգնությունը, այնքան  օրենսդրորեն ավելի հեշտ է  մարիխունայի օրինականացումը: Հետևաբար, տարօրինակ չէ, թե ինչու է Սորոսի հիմնադրամի  համար առողջապահության ոլորտում առաջնային ուղղություն համարվում հենց պալիատիվ բուժօգնության զարգացումը:  Պարզ է դառնում նաև այն, թե ինչու են Սորոսի հիմնադրամից ֆինանսավորողներն այդքան բուռն պայքար մղում ծխախոտի դեմ՝ ամեն կերպ փառաբանելով հնարավորինս խիստ պատժամիջոցներով հակածխախոտային օրենքի ընդունումը: Փաստացի, ծխախոտիային արտադրանքի սահմանափակման, արգելմանը զուգընթաց ավելի ակտուալ է դառնալու հենց մարիխուանայի օրինականացումը, քանի որ, ինչպես տեսանք, պալիատիվ բուժօգնության զարգացման միջոցով է Սորոսը հասնելու մարիխուանայի օրինականացմանը: Ինչպես ասում է նույն Ջորջ Սորոսը, ոչ մի այլ նպատակ, չոր բիզնես, իսկ այս դեպքում ծխախոտային արտադրանքը խանգարում է Սորոսի բիզնես նպատակներին, ուստի պետք է խստագույն արգելքներով օրենք անցկացնել:

Նշենք նաև, որ նույն Ջորջ Սորոսը բավականին ծավալուն հոդված ունի այն մասին, թե ինչու է պետք օրինականացնել մարիխուանան:  Ի դեպ, մի շարք երկրներում հենց Սորոսի հիմնադրամի ջանքերով է օրինականացվել մարիխուանան:

Սակայն, Հայաստանում Սորոսը ոչ միայն մենակ չէ, այլ նրան օգնում են բազմաթիվ անձեր և կառույցներ, ինչպես մարիխուանայի օրինականացման, այնպես էլ հետագայում դրա բիզնես գործունեության համար խոչընդոտները վերացնելու նպատակով մշակված հակածխախոտային օրենսդրության անցկացման համար: Պարբերաբար կներկայացնենք մեր հետաքննությունն ու ուսումանսիրություններն այս մասին՝ փաստերով ցույց տալով, որ օրենսդրական մի շարք փոփոխությունների նպատակն ամենևին հասարակության առողջությունն ու զարգացումը չէ:

 

Նույն շարքից