Հարցազրույց Քաղաքականություն 

Ի՞նչ կարծիք ունեն ԱԺ պատգամավորները հունվարի 18-ի ցույցի վերաբերյալ

analitik.am

Ի՞նչ կարող է փոխել կամ արդյո՞ք ինչ-որ բան փոխեց հունվարի 18-ի հանրահավաքը ուղղված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակագի դեմ.  այս հարցն www.analitik.am–ը ուղղեց մի քանի քաղաքական գործիչների: Պատասխաններն այսպիսին էին.

 

Արտակ Դավթյան, ՀՀԿ 

«Ես միայն կասեմ, որ տևական ժամանակ է ինչ Հայաստանում չէի և, ձեռնպահ կմնամ կարծիք ասելուց, քանի որ չեմ ուզում խոսել մի բանի մասին, ինչի կատարման ընթացքում ես այստեղ չէի»:






Էլինար Վարդանյան,ԲՀԿ

«Բնականաբար ամսի 18-ի հանրահավաքը վկայեց  ևս մեկ անգամ, որ կարևորագույն խնդիր է կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքը, և մեկ անգամ  ևս հանրահավաքը ապացուցեց, որ կարևրագույն խնդիրների շուրջ անրհրաժեշտ է երկրի քաղաքական ուժերի կոնսոլիդացիա: Կոնկրետ այս դեպքի համար չեմ կարող կանխավ գնահատական տալ և ասել՝ կփոխեն հանրահավաքները ինչ-որ բան, թե ոչ: Պետք է սպասել Սահմադրական դատարանի որոշմանը, բայց  այդուհանդերձ հանրահավաքները բնականաբար ունեն կարևոր նշանակություն երկրի քաղաքական կյանքում և պետք է, որ թողնեն իրենց ազդեցությունը»:

 

Նաիրա Զոհրաբյան, ԲՀԿ

«Ես հույս ունեմ, որ ցույցերն անպայմանորեն պետք է փոխեն ինչ-որ բան, այլապես այնտեղ չէին հավաքվի իրենց իրավունքերի համար պայքարող  երիտասարդները, այնտեղ չէին լինի այն քաղաքական ուժերը, ովքեր  գտնում են, որ ընդունված համակարգը ուղղակիորեն  անընդունելի է: Ես չեմ կարծում, որ երկրում միմիայն հանրահավաքներով ու ցույցերով պետք է ինչ-որ բան փոխվի, համակարգված 

քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի և հանրության համակարգված պայքարն է պետք այն մարտահրավերների դեմ, որոնք այսօր կան մեր երկրի առջև: Միայն համակարգված միասնական կոնսոլիդացիան կարող է երկրում ինչ-որ բան փոխել: Ես շատ բարձր եմ գնահատում հունվարի 18-ի հանրահավաքը, քանի որ կրկնեմ՝ այնտեղ միավորված էին իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներ, քաղաքական ուժեր: Բարձր եմ գնահատում այդ հասարական-քաղաքական միավորումը»:

Խոսրով Հարությունյան- ՀՀԿ

Դժվարանում եմ գնահատել: Արդեն ֆոնդերի կառավարիչները գործում են և չեմ կարծում, որ կփոխվի կամ կհետաձգվի:

 

Ստյոպա Սաֆարյան, Ժառանգություն

«Հանրավաքները նրա համար են, որ  բողոք արտահայտեն: Եթե նայենք, թե Հայաստանում քանի՞ խնդիր կա ու քանի՞ հանրահավաք է լինում, ապա մենք պետք է դժգոհություն արտահայտենք, որ այդքան քիչ հանրահավաքներ են լինում: Ես չեմ ուզում ասել հնարավոր է բան փոխի, թե ոչ, քանի որ քաղաքական գործիչը  եթեների փոխարեն պետք է ամեն բան անի, որ հասնի նրան ինչին ձգտում է: Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ  կարող եմ ասել, որ «Ժառանգությունը» միշտ էլ նախաձեռնում է այն, ինչն ուզում է իրականություն դարձնել՝ իմանալով ռիսկերն ու մարտահրավերները»:

Զրուցեց Արմինե Բրսոյանը

 

 

 

Նույն շարքից