2019թ-ի մարտի 29-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի հովանու ներքո Վիենայում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը:Հանդիպումը տևեց ավելի քան 3 ժամ, որից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Համաձայն այդ հայտարարության՝ երկու առաջնորդները պարզաբանել են իրենց դիրքորոշումները, փոխանակել մտքեր կարգավորման գործընթացի մի քանի առանցքային հարցերի և գաղափարների շուրջ: Նրանք ընդգծել են խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման և բանակցային գործընթացում հետագա կոնկրետ և շոշափելի քայլեր ձեռնարկելու կարևորությունը`հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար :
Երեք տարի առաջ՝ 2016թ-իմայիսի 16-ին, նույն այս քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերի հանդիպումը, որի ժամանակ ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ, որոնք հետագայում ստացան «Վիենայի պայմանավորվածություններ» անվանումը:Թե ինչ են իրենցից ներկայացնում այդ պայմանավորվածությունները, և որ գործընթացները հանգեցրին դրանց, կներկայացնենք Ձեզ ստորև դեպքերի ժամանակագրություն տեսքով:
2016թ.-ի թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանի իշխանությունները սանձազերծեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության (ԼՂՀ) սահմանի ողջ երկայնքով՝ այդպիսով իրականցնելով ագրեսիայի հերթական ակտ հայկական երկրորդ անկախ պետության և հայ ժողովրդի դեմ: Ակտիվ ռազմական գործողությունները տևեցին 4 օր և ընդհանուր առմամբ ավարտվեցին ապրիլի 5-ին:Հայոց բանակը պատվով դիմակայեց և ետ մղեց թշնամու հարձակմանը: Ադրբեջանական զորքերը չկարողացան կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը, և տալով մեծ կորուստներ նահանջեցին` կարողանալով միայն գրավել (ժամանակավոր) երկու հայկական բարձունքներ:
Ապրիլի 5-ին Մինսկի խմբի անդամ 9 երկրները տարածեցին հայտարարություն, որում մասնավորապես ասվում էր՝ «Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բելառուսի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Թուրքիայի) ներկայացուցիչներս, ինչպես նաև Ավստրիայից ԵԱՀԿ-ում նախագահողը (2017) և Սերբիայից նախագահողը (2015), խստորեն դատապարտում ենք Շփման գծի երկայնքով բռնությունների աննախադեպ բռնկումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին: Կողմերին հորդորում ենք անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը: Հակամարտությունը չունի ռազմական լուծում: Տեղում իրադրության վատթարացումը ցույց է տալիս անհետաձգելի բանակցությունների անհրաժեշտությունը` ՄԽ համանախագահների հովանու ներքո, համապարփակ կարգավորման շուրջ: Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ՌԴ-ի, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների միջնորդական ջանքերին և ողջունում են կողմերի հետ հնարավորինս արագ ուղիղ խորհրդակցություններ սկսելու նրանց ծրագրերը»:
Հայկական կողմերը, ականջալուր լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի (և տարբեր այլ կազմակերպությունների և երկրների) խաղաղության հաստատման կոչերին, գնացին զիջման և դադարեցրեցին հակագրոհը: Ապրիլի 5–ին ժամը 12:00-ին հաստատվեց հրադադար:
2016 թ-ի ապրիլի 6-ին ՀՀ նախագահՍերժ Սարգսյանը Բեռլինում «Դոյչե Վելլե» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ,պատասխանելով հաղորդավարի հարցին,նշեց մասնավորապես հետևյալը՝ «Մենք առաջարկել ենք շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցող միջադեպերի բացահայտման մեխանիզմ ստեղծել, որպեսզի հստակեցվի՝ ով է կոնֆլիկտային գործողությունների նախաձեռնողը»:
2016թ-ի ապրիլի 28-ին «Հայաստանի հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո (որը վարել էր կուսակցության ղեկավար, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը) կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված Նախագահը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ: Քայլ համար մեկ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկու՝ հասցեական հայտարարություններ և երեք՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, որովհետև, երբ գնում են մարտական գործողություններ կամ գոնե դրանք ամբողջովին չեն ավարտվել, երբ Ադրբեջանը խախտում է 1994թ-ի հրադադարի պայմանագիրը, որը ստորագրել է Արցախի ու Հայաստանի հետ, նաև խախտում է Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին: Մենք խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կողմնակից ենք, բայց որպեսզի վերսկսենք բանակցություններն, անհրաժեշտ են վստահության միջոցառումներ, հասցեական գնահատականներ, երաշխիքներ միջազգային հանրության կողմից»:
2016թ-ի ապրիլի 29-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մամուլին տրված իր հարցազրույցում նշեց հետևյալը. «Չկա մի հավանական զարգացում, որ խնդիրը լուծում կստանա առանց մեր մասնակցության: Այդպիսի բան չի լինելու: Իհարկե, ունենալով հիմնախնդրի լուծման հետ կապված հստակ մոտեցում` միաժամանակ մենք հայտարարել և հայտարարում ենք, որ մեզ համար ավելի նախընտրելի է խանգարված ձևաչափով բանակցությունները, քան պատերազմական գործողություններ: Սակայն դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր դիրքորոշումից, սկզբունքից, որ հիմնախնդրի լուծման հետ կապված մեր տեսակետը փոփոխության է ենթարկվել: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր փորձելու ենք ազդել հավանական բանակցային գործընթաց սկսելու դեպքում, որ Արցախը լինի այդ բանակցային գործընթացի լիարժեք կողմ: Մենք իրականացնում ենք հետևողական աշխատանք և դեռևս այս պահի դրությամբ չենք ստացել Ադրբեջանի կողմից առաջին և հիմնական պատասխանը` ընդունո՞ւմ են նրանք մեր անկախությունը, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա այն, ինչ քննարկվում և խոսվում է, դրանք առ ոչինչ են: Ցանկանում եմ, որ այս իրողությունից և ճշմարտությունից կառուցված լինի թե՛ մեր ռազմավարությունը, թե՛ մեր քաղաքականությունը»:
Այնուհետև՝ 2016թ-ի մայիսի 16-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի եւ Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով պետական քարտուղարի համատեղ հայտարարությունը: Համաձայն այդ հայտարարության՝ համանախագահները անընդունելի են համարել հակամարտության ռազմական լուծումը և պնդել են հարգել 1994թ. և 1995 թ. հրադադարի համաձայնագրերը ու շեշտել են դրանք պահպանելու կարևորությունը: Հետագա բռնության ռիսկը նվազեցնելու նպատակով նախագահները ձեռք են բերել համաձայնություն հնարավորինս կարճ ժամանակում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմը,նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներակայացուցչի գործող գրասենյակի ընդլայնման վերաբերյալ:

Բանակցությունների հաջորդ փուլը տեղի ունեցավ հունիս ամսին: 2016թ-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգումկայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որում նշված էր, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևըվերահաստատեցին Վիեննայում մայիսի 16-ին ձեռք բերված հայ-ադրբեջանականպայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանքմասնավորապես համաձայնել են ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը:

Այս երկու պայմանավորվածությունները Հայաստանի և միջազգային հանրության կողմից՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, փաստացի պարտադրվեցին Ալիևին ի պատիժ 2016 թ-ի ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած նոր ագրեսիային:1994թ. և 1995 թ. եռակողմ հրադադարի համաձայնագրերի պահպանման կարևորության շեշտումը, հրադադարի ռեժիմի խախտման և սահմանայինմիջադեպերի միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրումը և միջազգային դիտորդների թվաքանակի ավելացումըփաստացի անհնարին են դարձնում հետագայում Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի իրականեցնելը և,մեղքը հայկական կողմերի վրա գցելով, անպատիժ մնալը: Այսինքն՝ Ալիևի զրկվում է հետագայում ուժի կիրառման սպառնալիքի ներքո միջազգային իրավունքին հակասող մաքսիմալիստական պահանջներ բարձրացնելու գործիքից:Ստեղծվում են նախադրյալներ Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձի համար: Վիենայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները փաստացի Ալիևի դիվանագիտական պարտության արձանագրումն էր:
Այդ իսկ պատճառով՝ շատ ժամանակ չանցած Ալիևը սկսեց խուսափել ձեռք բերված պայմանավորվածություններից և առաջ քաշել անընդունելի նախապայմաններ: Հրաժարվելով ձեռք բերված պայմանավորվածություններից՝ Ալիևը ակամայից ցույց տվեց ադրբեջանական կողմի մեղավորություն 2016 թ-ի ապրիլյան ռազմական գործողություններում, և սկսեց ենթարկվել միջազգային հանրության կողմից ճնշումների:
2016թ-ի հոկտեմբերի 7-ին Իլհամ Ալիևը խոստովանեց, որ փակ դռների ետևում իր վրա գործադրվում է ճնշում և փորձում են ստիպել, որպեսզի նա ճանաչի Արցախի անկախությունը:

2016թ-ի հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ընդունեցին համատեղ հայտարարություն, որում մասնավորապես ասվում էր՝ «Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը»:
Այնուհետև՝ 2016թ-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հանդիպում ունեցան Շվեյցարիայի Ժնև քաղաքում:Նախագահները հանդիպման ժամանակ եկան համաձայնության ձեռք առնել միջոցներ՝ բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու համար, և լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը:()
Բազմիցս Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների ի կատար ածման անհրաժեշտության մասին նշել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջան կատարած այցի արդյունքներով 2018թ-ի փետրվարի 11 –ին հայտարարություն են տարածել, որում համանախագահներն ընդգծել են 2017 թ-ի հոկտեմբերին Ժնևի, իսկ ավելի վաղ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգիգագաթնաժողովներում ձեռք բերված բոլոր հանձնառությունների իրականացման կարևորությունը:

Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման կարևորության և ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրամ անհրաժեշտության մասին նշել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2018թ-ի հուլիսի 13-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և 2019 թ-ի մարտի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ իր ունեցած ելույթում:
Այսպիսով՝ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները, ունեն առաջնային նշանակություն տարածաշրջանում կայունության պահպանման և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: Այս պայմանավորվածությունների կատարումը և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ներդրումը հանդիսանում է «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքի բացառման» սկզբունքի իրականացումը և պահպանումը երաշխավորող կարևորագույն քայլերից մեկը: Ինչը իր հերթին կնպաստի վստահության մթնոլորտի ձևավորման և խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման,թույլ կտա հետագայում բարձրացնել բանակցությունների արդյունավետությունը և բանակցային պրոցեսում գրանցել որոշակի առաջընթաց: Ուստի ներկայիս բանակցային փուլում, այս պայմանավորվածությունների ի կատար ածման հարցը պետք է լինի օրակարգային համար առաջին հարցերից մեկը և Փաշինյան-Ալիև, ինչպես նաև՝ այլ ցանկացած մակարդակի հանդիպումների ժամանակ նման շեշտադրումով այս հարցի քննարկումն ունի կենսական անհրաժեշտություն:
Քոթանջյան Տիգրան