Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ղարաբաղի հարցի սեփականատերը հայ ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյան

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 22-ին, ԵՊՀ-ում կայացած հանդիպման ժամանակ  խոսեց  ազգային գաղափարախոսության մասին.  «Եթե ուշադրություն դարձնենք, մեր պատմության ընթացքում չի եղել ընդհանրապես դիսկուրս, իսկ Հայաստանի Հանրապետությունն ինչի՞ համար է, մենք հլը խոսում ենք 100 տարի հետո ՀՀ-ն ինչպիսին պետք է լինի, բայց մինչև հիմա մենք չենք պատասխանել, թե Հայաստանի Հանրապետությունն ինչի համար գոյություն ունի, և արդյոք մեր քաղաքական պատմության մեջ այսպիսի քննարկում երբևէ եղել է: Այս հարցն ինձ շատ երկար է հուզել, ու ես, այդ հարցն ուսումնասիրելով, եկել եմ եզրակացության, որ այս հարցի պատասխանը պետք է գտնենք ՀՀ Սահմանադրության նախաբանում: Անկախ փոփոխություններից, այդ տեքստը երբեք չի փոխվել: Սահմանադրության տեքստի հետ 4 անգամ առնչություն ենք ունեցել, տեքստը բազմաթիվ փոփոխվել է, բայց Սահմանադրության նախաբանը երբեք չի փոխվել: Այնտեղ կա կարևոր մի բան, Սահմանադրությունն ընդունող, կներեք, ՀՀ-ի սեփականատեր հանդես է գալիս հայ ժողովուրդը: Ուշադրություն դարձրեք , որ ոչ թե ՀՀ քաղաքացիները, այլ հայ ժողովուրդը, հետևաբար ինչի՞ համար է հայ ժողովուրդը ստեղծել Հայաստանի Հանրապետությունը, այսինքն ինքնանպատակ չի չէ՞ պետության գոյությունը: Մենք այս խնդրի վրա աշխատել ենք և մեր կուսակցության ծրագրի մեջ, հենց առաջին պարբերությունում, դա մեզ համար սկզբունքային հարց է եղել, որ եթե չձևակերպենք, թե ՀՀ-ն ինչ նպատակի համար ա, շատ դժվար կլինի 100 տարի հետոյի մասին խոսել: Եկել ենք հետևյալ եզրակացության , որ ՀՀ գոյության նպատակը հայության տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումն է սեփական տարածքում և այդ ներուժի անվտանգ և բնականոն զարգացման ապահովումը: Մեր ընկալումը սա է ազգային գաղափարախոսության մասին, ազգային գաղափարախոսությունը պետք է պատասխանի, թե ՀՀ-ն մեզ համար ի՞նչ հարց պետք է լուծի, ինչի՞ համար է այն: Շատ խոսում են, թե ինչպիսի երկիր ենք ուզում տեսնել 100,50,20 տարի հետո, մենք պետական մակարդակով ձևակերպված պատասխան չունենք, այս տեսլականը ձևակերպելու համար, մենք պետք է ձևակերպենք, թե, օրինակ Ղարաբաղի հարցի լուծումն ինչպես ենք պատկերացնում: Երբ դա մենք ձևակերպենք, մեզ համար պարզ կդառնա մնացած հարցերի պատկերացումները: Մենք որպես ազգ, ժողովուրդ, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը, մենք դեռևս հանրային դիսկուրդ այս հարցի մասին չունենք»:

Փաշինյանը  նշեց, որ երբ վարչապետ է դարձել ևտեսել է, որ տարբեր կարծիքներ էին հնչեցվում Ղարաբաղի հարցի հետ կապված, իրեն հարց է տվել,   թե ինչու պետք է այդ հարցի լուծումը դրվի ղեկավարող որևէ անձի վրա. «Հարց է առաջանում՝ ո՞վ պետք է լուծի այդ հարցը: Մենք ի՞նչ ենք ուզում Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, ո՞նց ենք մենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը: Այ, երբ որ մենք պատկերացնենք 50 տարի հետո , 100 տարի հետո ի՞նչ պետք ա լինի Ղարաբաղի հարցը. մենք պատկերացնում ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է միջազգայնորեն ճանաչումով լուծվա՞ծ լինի, թե՞ դեռ պետք է բանակցելիս լինենք այս կամ այն լուծման տարբերակի շուրջ, բայց մենք պետք է հասկանանք, թե որ ուղով ենք գնով, որպեսզի ձևակերպենք մեր պատկերացումը 100 տարի հետոյի մասին:

Փաշինյանը ծոսեց նաև Հանրայինխորհրդում եղած հանդիպման մասին՝ նշելով, որ հանձնարարել է Ղարաբաղի հարցի մասին հանրության պատկերացումները հասկանան. «Պատահական չի, որ Հանրային խորհրդում հանդիպում եղավ, ես չգիտեմ դա եթեր գնացել է, թե ոչ, հիմա կհրապարակեմ. Էնտեղ՝ Հանրային Խորհուրդը սահմանադրությամբ համարվում է կառավարության խորհրդակցական մարմին, ասում են՝ ի՞նչ թեմաներ կան, որ Դուք կուզեք Հանրային խորհուրդը ռեկոմենդացիաներ տա, ես ասեցի, օրինակ, Ղարաբաղի հարցը, մենք ունե՞նք հստակ ձևակերպված , թե մենք ինչպես պետք ա լուծենք Ղարաբաղի հարցը: Բնական հարց կծագի, բա որ դուք գնացել եք բանակցությունների, ունե՞ք պատկերացում, ես բնական է, ունեմ իմ պատկերացումը, բայց ես չեմ ուզում դա լինի իմ պատկերացումը, ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ չի, ոչ մի վարչապետ չի, ոչ մի կառավարություն չի, որովհետև ՀՀ սեփանականատերը հայ ժողովուրդն է, և ինքը պետք է հստակ ձևակերպի, պատկերացնի, թե այդ հարցի լուծումը ոնց է լինում, և մենք մի մեծագույն սխալ ենք գործել երրորդ պատմության ողջ ընթացքում, մենք փոխանակ ասենք, որ Ղարաբաղի հարցի քննարկումները պետք է լինեն մեր նախընտրական քննարկումներում, մենք հակառակն ենք արել, ասել ենք՝ եկեք Ղարաբաղի մասին ընդհանրապես չխոսանք, դրա համար ձևավորվել է այս անորոշության և կասկածի մթնոլորտը: Երբ ասում ենք, որ Ղարաբաղի հարցի սեփականատերը հայ  ժողովուրդն է, այստեղից գալիս է հաջորդ հարցը, իսկ անձը, յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր մարդ պատրաստ է կրել Ղարաբաղի հարցի պատասխանատվությունը: Ինչի՞ համար եմ ասում, օրինակ, մենք ասում ենք, որ Ղարաբաղի հարցը պետք ա լուծվի էս տարբերակով, էն տարբերակով, որ Հայաստանը պետք ա լինի Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և հաջորդ անգամ գալիս ա հարց՝ շատ լավ, սիրելի հայրենակիցներ, ուրեմն մեր երեխաները պետք ա գնան բանակում ծառայելու: Երբ որ հարցը գալիս ա ստեղ, ասում են՝ իսկ կլինի՞ իմ երեխան չգնա, հարևանի երեխան գնա, կամ իմ ու ախպորս երեխան չգնա, գնա հարևանի ու իր ախպոր երեխան, սա պատասխանատվության հարց ա: Երբ որ գնում , ասում ենք, որ անվտանգությունը պետք ա բարձրացնել, սրա համար պետք ա բյուջեն ավելացնել, ՀԴՄ խփել, ասում են՝ հոպ, իսկ կլինի ես չխփեմ կտրոնը, թող էն մեկը խփի կտրոնը, ես լիքը ուրիշ կարևոր հարցեր ունեմ լուծելու:

Այստեղից հետևություն, որ յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ իր պահվածքը որոշիչ նշանակություն ունի ազգի, պետության ճակատագրի գործում: Երբ ԵԽԽՎ-ում հարցրեցին, թե Դուք ո՞նց եք պատկերացնում պայքարը կոռուպցիայի դեմ, ես ասեցի, որ իմ պատկերացումն այն է, որ ես ինքս կոռուպցիայի մեջ ներքաշված չպիտի լինեմ: Որովհետև երբ որ կոռուպցիայի մեջ ներքաշված լինեմ, ինչ ուզում եք արեք, ուզում եք մի միլիարդ ծախսեք, ռոբոտներ շարեք, ոչ մի բան չի փրկի, իսկ եթե վարչապետը ներքաշված չի կոռուպցիայի մեջ, շատ ավելի հեշտությամբ հնարավոր է նվազեցնել կոռուպցիան: Մեր մոտեցումը հետևյալն է, որ անհատի ջանքն ու վարքագիծն է ամեն ինչի հիմքը: Կարևոր է, թե մեզանից յուրաքանչյուրն ինչքանով է պատրաստ իր վրա վերցնել պատասխանատվություն»:

Փաշինյանը նշեց, որ լուրջ փոփոխություններ չեն լինի, մինչև քաղաքացիների մոտ պատասխանատվության զգացումը չավելանա:

Նույն շարքից