Ինչու՞ է ուշանում փոթորիկին հաջորդող անդորրը...
Առհասարակ հետհեղափոխական կյանքում, ինչպես և փոթորիկից հետո, պետք է առնվազն մթնոլորտի առումով իշխեն խաղաղությունն ու անդորրը: Բայց դա կարծես՝ այդքան էլ այդպես չէ:
Ինչո՞ւ է ժողովուրդը դարձյալ բողոքական, ինչո՞ւ չի հանդարտվում ազգը, այդ ինչպե՞ս է, որ չեն դադարում (ընդհակառակը՝ անհամեմատ ավելացել են) սոգիալական տարբեր շերտերի ընդվզումները, ինչո՞ւ է կառավարության շենքի հարակից տարածքը դարձել «ապստամբների» ամենօրյա հավաքատեղի, ինչո՞ւ են պարտաճանաչ ձևով օրը մեջ արգելափակվում հանրապետական նշանակության ճանապարհները, և մինչև ե՞րբ է բարեկեցիկ կյանք ապահովելու՝ հեղափոխական իշխանության խոստումը մնալու որպես օդում կախված անհասանելի պտուղ:
Ինչո՞ւ այդպես էլ չերևացին օտարերկրյա ներդրողները, կամ ինչո՞ւ է այդպես բարձրաձայն աղմկում Վենետիկը...
Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ո՞ւմ արվեց հեղափոխությունը...
Թե՞ տեղի ունեցածը պարզ իշխանափոխություն էր, որը, ոգևորությունից, մոլորությունից ու զրկանքների խորացումից բացի, ուրիշ ոչինչ չտվեց հավատավոր ժողովրդին...