Բարի օր Հասարակություն 

Ջրաձոր գյուղը կվերաբնակեցվի

analitik.am

Ջրաձոր համայքնը 2020թ-ին կվերաբնակեցվի 2020թ-ին Ախուրյան գետի վևա, Շիրակի մարզի Կապս և Ջրաձոր համայնքների սահմանագլխին սկսվելու է Կապսի ջրամբարի շինարարությունը, մինչև այդ Ջրաձոր համայնքը պետք է տեղափոխեվի դիմացի լանջը` վերաբնակեցվի, զուգահեռ ընթանալու է ջրամբարի շինարարությունը:

Analitik.am-ի հետ զրույցում Ջրաձոր համայնքի ղեկավար Գևորիկ Հովակյանը նշեց, որ թեև Ջրաձորի համայնքի հողերն ու գյուղի հիմնական հատվածն է անցնելու ջրի տակ, սակայն ջրամբարը կոչվում է Կապս:

Ըստ նրա պատճառն այն է, որ խորհրդային շրջանում Ջրաձոր համայնքը ադրբեջանցի էր ղեկավարում, իսկ Կապսի գյուղապետը հայ էր և նա է դեր խաղացել, որպեսզի ջրամբարը կոչվի իր գյուղի անունով և այժմ ուշ է անունը փոխելու համար:

Ըստ Գ. Հովակյանի, Ջրաձոր համայքնը խսիտ տուժել է 1988թ-ի երկրաշարժից և այժմ գյուղի բնակիչները տան սեփականության վկայականներ չունեն և այսպես ասած «օդի մեջ են»:

«Ջրաձորը հին գյուղ է, այստեղի բնակիչները տեղափոխվել են Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից, զբաղվում են հիմնականում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, նաև մեկնում են արտագնա աշխատանքի»,- ասաց Ջրաձորի համայքնապետը:

Նա նաև նշեց, որ գյուղը ունի մոտ 72 ընտանիք կա, մարդիկ կան, որ դոմիկներում են ապրում, մոտ 4 ընտանքի էլ գումար է ուզել, որ տեղափոխվի այլ բնակավայր, սակայն հիմնականում ցանկանում են նոր տներ ունենալ նոր Ջրաձորում, եկել են հաշվարկներ են կատարել և Ջրամբարի և տների շինարարությունը զուգահեռ կընթանա:

Նշենք, որ գյուղի բնակիչները բարձրացրեցին կամրջի խնդիրը, որ նոր Ջրաձոր գտնվելու է մի ափին, իսկ իրենց հողատարաքծները` մյուս, սակայն գյուղապետը նշեց, որ կամրջի կարիք չկա և արդեն նոր Ջրաձորից դեպի գյուղի հողատարածքներ ճանապարհ է նախանշված: Գյուղը ունի գերեզմանատուն և եկեղեցի, իսկ ջրամբարի ջուրը, համայքնապետի փոխանցմամբ, դրանց չի հասնելու:

Նշենք, որ Շիրակի մարզում Ախուրյան գետի վրա գտնվող Կապսի ջրամբարը վերականգնելու որոշումը կայացվել է դեռևս 1993թ-ին|: Գերմանական KfW բանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Կապսի ջրամբարի պատվարի կառուցումն ավարտին հասցնելուն, ուստի նախագծի կազմման մրցույթ է հայտարարվել: Ծրագրի իրականացումը կարժենա 18,5 մլն եվրո, որի վարկային միջոցներն արդեն իսկ նախատեսված են երկկողմ համաձայնագրով: Այժմ գերմանական բանկը պատրաստ է 350 հազար եվրո դրամաշնորհով իրականացնել նպատակային ուսումնասիրություն՛ մինչև ծրագրի հիմնական փուլի մեկնարկը:

Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է դեռ 1985թ-ին, սակայն 1993թ-ին դադարեցվել է, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73 -ի փոխարեն հասցվել է ընդամենը 20 մետրի: Անավարտ շինությունը վտանգ է ներկայացնում ստորին հոսանքում գտնվող բնակավայրերի և ենթակառուցվածքների համար: Միաժամանակ ջրամբարը կարող է նպաստել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը:

Նման ծավալով ջրամբարի կառուցման դեպքում հնարավոր կլինի ոռոգելի դարձնել 8 հազար հա տարածք, եւս 4 հազար հա-ում կազմակերպել ջրթող՝ ըստ պահանջի: Շնորհիվ նորակառույց ջրամբարի՝ ինքնահոս եղանակով հնարավոր կլինի ոռոգման ջուր մատակարարել Ախուրիկ, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան, Շիրակավան և Լուսաղբյուր համայնքներին: Ջրամբարի ծավալների ավելացման դեպքում հնարավոր կլինի ջուրը հասցնել մինչեւ Թալին ու հարակից համայնքներ:

Նշենք, որ առաջին փուլով ջրամբարը կուտակելու է 25 միլիոն խորանարդ մետր, երկրորդ փուլով՝ մինչեւ 60 միլիոն խորանարդ մետր ջուր:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից