Բարի օր Հասարակություն 

Երեկ՝ բրուցելյոզ, այսօր՝ խշխշան պալար, վաղը... Ի՞նչ է կատարվում անասնաբուժության ոլորտում

Օրերս Շիրակի մարզի Իսահակյան համայնքում խոշոր եղջերավորների շրջանում գրանցվել էր խաշխշան պալարի դեպք. հիվանդացությունը գրանցվել էր երկու տնտեսությունում, մոտ 7 կենդանու մոտ, անասնագլխաքանակի անկում չի գրանցվել: Այս մասին Analitik.am-ին ասաց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Ըստ նրա, խոշխշան պալարի վարակը հողի մեջ է և հավանաբար հենց հողից են կենդանիները վարակվել, հատկապես սեզոնը չորային է: Նշենք, որ Analitik.am-ի տվյալներով խաշխշան պալարի դեմ պատվաստանյութը դեռևս չեն ստացել, այն դեպքում, երբ դեռևս մայիս ամսին պետք էր անասնագլխաքանակը պատվաստվեր: Հորթերը պատվաստվում են 3 ամսական հասակում, քանի որ դրանից առաջ հորթերի մարմնում առկա մայրական հակամարմինները խոչընդոտում են հիվանդացությանը: Հայաստանում 3 ամսականից մինչեւ 4 տարեկան կենդանիները պատվաստվում են` արոտ գնալուց առաջ:

Ի դեպ, գրանցվել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների անկում. անկած կենդանիները անգամ չեն օգտահանվել:

Նշենք, որ 2018թ-ից Սննդի անվտանգության պետական ծառայությունում վերադասավորումներ են, սննդի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոններում կրճատումներ են, մի քանի ղեկավարների փոխել են: Դեռևս անորոշ է, թե ով է վճարելու անասնաբույժներին և որքան, ինչպես են ի վերջո աշխատելու անասնաբույժները: Նախկին ղեկավարներին աշխատանքից հեռացրել են և նոր ղեկավարները, ամենայն հավանականությամբ, չեն կարողանում ոլորտը համակարգել. բրուցելյոզ, աֆրիկյան կեղծ ժանտախտ, կեղծ ժանտախտ, խշխշան պալար և այլն, գլուխ են բարձրացրել:

Նշենք՝ 2018թ-ին ևս պատավստանյութերի ձեռքբերումը և բաշխումն ուշացել էր և գյուղացիական տնտեսություններում տարբեր հիվանդություններ գլուխ էին բարձրացրել: Ինչպես երևում է խնդիրը չի կարգավորվում:

Խշխշան պալարը տավարի կմախքային մկանները և սրտամկանը ախտահանող, գերսուր ընթացքով, վարակիչ, բարձր մահացությամբ ուղեկցվող՝ 100% հիվանդություն է: Հիվանդությունը հիմնականում հանդիպում է 3 ամսեկանից մինչեւ 4 տարեկան կենդանիների մոտ: Խշխշան պալարը որպես այդպիսին չի փոխանցվում: Կենդանիները վարակվում են կյանքի վաղ շրջանում, սակայն մանրէները` օրգանիզմում թաքնված կենսունակ են մնում մինչեւ որ ստեղծվեն աճի համար բարենպաստ պայմաններ: Վարակված հողի կամ ջրի միջոցով օրգանիզմ ներթափանցած սպորները ստամոքսա-աղիքային ուղում ակտիվանում են եւ վերածվում վեգատատիվ ձեւերի, որոնք գաղթում են մարմնի տարբեր հատվածներ` սպորավորվում և ամիսներ, կամ տարիներ մնում թաքնված վիճակում: Կյանքի մի որոշակի կետում, երբ կենդանին շատ ակտիվ է և շրջապատող միջավայրի ջերմաստիճանը բարձ է, մկանային հյուսվածքներում նվազում է թթվածնի քանակը և այնտեղ հանգիստ վիճակում տեղակայված սպորները սկսում են ակտիվանալ` արագորեն բազմանալով թթվածնից զրկված, գլիկոգենով հարուստ մկանային միջավայրում: Բակտերաների թույները սաստիկ վնասում են մկանային հյուսվածքը:

Հնարավոր է, որ վաղ փուլում նկատվեն հետևյալ կլինիկական նշանները` կենդանիները չեն կարողանում քայլել, ախորժակի անկում, մարմնի բարձր ջերմաստիճան պարանոցային, թիակային և մեջքի հատվածների այտուցավորում:

Բոլոր ընկալունակ կենդանիները պետք է պատվաստվեն: Խշխշան պալարից անկող կենդանիների դիերը պետք է ոչնչացվեն այրման կամ խորը հորման եղանակով, քանի որ սպորները կարող են ախտահարել միջավայրը:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից