Բարի օր Տնտեսություն 

Լիբանանյան վրե՞ժ կառավարությունից

analitik.am

Ի՞նչու լիբանանյան ԷԼԱՐԴ-ն Ամուլսարի մասին դրական եզրակացություն տալուց հետո՝  անցյալ շաբաթվա «լայվի» ընթացքում անհարմար վիճակի մեջ դրեց Ամուլսարի ջրերում առանց այն էլ խճճված վարչապետին, հայտարաելով, որ Լիդիանի տրամադրած տեղեկությունները բավարար չէին, որպեսզի ԷԼԱՐԴ-ը կարողանար մանրամասն վերլուծություն անել:

Լիդիանի ու ԷԼԱՐԴ-ի ներկայացուցչի միջև բանավեճ ծագեց, որտեղ Լիդիանը հարց բարձրացրեց, թե ինչպես պատահեց, որ 20 հազար էջ փաստաթղթում առկա տվյալները ԷԼԱՐԴ-ին բավարար չէին, մինչդեռ Ամուլսարն ուսումնասիրած ավելի լուրջ՝ ամերիկյան ու անգլիական կազմակերպությունների համար բավարար էին դրական գնահատական տալու համար: Նույնիսկ վարչապետն ու նրա թիմի որոշ անդամներ ստիպված եղան ԷԼԱՐԴ-ի հակասական փաստարկները մատնանշել:

Ի՞նչու ԷԼԱԴԸ, որի գրավոր եզրակացության մեջ բավական հստակ կարդացվում է ընդհանուր առմամբ բոլոր ռիսկերի կառավարելի լինելու մասին պնդումը, մեկ էլ հանկարծ 2,5 ժամ տևած եթերում մեծ հաշվով խայտառակ արեց թե՛ քննչական կոմիտեին, թե՛ կառավարությանն՝ ասելով որ տվյալները բավարար չէին այս կամ այն խնդիրը գնահատելու համար: Գաղտնիք չէ, որ Հայաստանի կառավարությունը հեղափոխությունից հետո ևս մեկ ներդրողի՝ Սանիթեքի հետ լուրջ խնդիրներ ունի:

ԷԼԱՐԴ-ը լիբանանյան ընկերություն է: Սանիթեկը՝ նույնպես: Սանիթեկը հայտարարել է, որ հնարավոր է արբիտրաժ գնա՝ ՀՀ կառավարության դեմ հայցով: Լիբանանում էլ, ինչպես և արևելյան շատ հասարակություններում , ծանոթ-բարեկամ գործոններն աշխատող գործոններ են: ԷԼԱՐԴ ընկերությունը աշխարհում ճանաչված ընկերություն չէ: Չի բացառվում, որ լիբանայան Սանիթեկը լիբանայնան ԷԼԱՐԴ-ի միջոցով վրեժ է լուծում կառավարությունից՝  անելանելի դրության մեջ դնելով:

Ի վերջո, եթե Սանիթեկը որոշի գնալ արբիտրաժ, ՀՀ կառավարության ու Լիդիանի միջև հաշտությունը Սանիթեկի օգտին չէ: Սանիթեկի համար, թերևս, նախընտրելի կլինի, եթե կառավարությունը արբիտրաժային վեճ ունենա նաև Լիդիանի հետ: Այդ համատեքստում դատարանի համար համոզիչ կլինի, որ ՀՀ կառավարությունն իր ոչ մի ներդրողի հետ «յոլա չի գնում»: Չի բացառվում, որ լիբանանյան Սանիթեկին այս հարցում օգնության է եկել լիբանանյան ԷԼԱՐԴ-ը: Այլապես, դժվար է հասկանալ, ԷԼԱՐԴ-ի նման անսպասելի շրջադարձը, որը, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ դրեց կառավարությանը: Իհարկե, այս ամենի մեղավորը հենց կառավարությունն է: Ի՞նչ կարիք կար 400 հազար ԱՄՆ դոլար  վատնել երկրի ամենաստուգված, Եվրոպական բանկի և Միջազգային ֆինանասական կորպորացիայի երաշխավորումը ստացած հանքի ևս մեկ ստուգման համար՝ վարձելով անփորձ ու անհայտ լիբանայան ընկերություն: Եվ սա այն ֆոնին, երբ երկրի վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ Լիդիանի դեմ կազմակերպված ու ֆինանասավորված արշավ է իրականացվել: Այդ արշավը բացահայտելու փոխարեն, կառավարությունն ինքն իրեն ու երկրիը ներքաշել է լիբանանյան քաղաքացիական պատերազմի նման անվերջ ու խառը պատմության մեջ, որը որքան ձգվում է, այնքան ավելի է մոտեցնում թե՛ հնարավոր արբիտրաժը, թե՛ այս խառը պատմության ֆոնին Հայաստանի պարտությունը:

Մ. Գևորգյան

Նույն շարքից