Իրավական 

Իշխանությունը հերքեց իր իսկ կողմից առաջ քաշած մի քանի թեզեր ՍԴ-ի և ՍԴ-ի կազմի վերաբերյալ. Աննա Մկրտչյան

analitik.am

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ (այսուհետ՝Որոշում):

Իշխանությունն իր կողմից ներկայացված Որոշման նախագծով հերքեց իր իսկ կողմից առաջ քաշած մի քանի թեզեր Սահմանադրական դատարանի և Սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ:

• Ամիսներ շարունակ արհեստական դիսկուրս էին փորձում ստեղծել Սահմանադրական դատարանի գոյության կամ չգոյության հետ կապված: Հիմնական մեխը համարելով «անդամ», «դատավոր» բառերը: Եվ ահա, իշխանությունը ներկայացնում է որոշման նախագիծ , որտեղ դատավոր և անդամ բառերը իբր օգտագործել են որպես հոմանիշներ: Իրականում, եզրույթները ոչ թե օգտագործել են որպես հոմանիշներ, այլ դրանք նույնացրել են: Դա ակնհայտ է դառնում փաստաթուղթն ուսումնասիրելիս: Որոշման նախագծի բովանդակությունից ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանին դիտում են Սահմանադրական դատարանի դատավոր, հակառակ դեպքում մեջ բերված օրենքներն ու ընթացակարգերը դատարանի դատավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, այլ ոչ անդամի համար են նախատեսված: Հետևաբար, ձեր հիմնավորումն առ այն, որ բառերը օգտագործում եք որպես հոմանիշներ, մեղմ ասած համոզիչ չէ:

• ԱԺ կանոնակարգ օրենքը ՍԴ դատավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման միայն երեք սպառիչ հիմք է թվարկում: Մասնավորապես, խախտմամբ ընտրված լինելու հանգամանքը, քաղաքական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը և էական կարգապահական խախտումները: Չնայած այն հանգամանքին, որ խմբակցության տարբեր ներկայացուցիչներ փորձել են հիմքեր գտնել Սահմանադրության խախտումների դրվագով, ինչի մասին դիմումը իբր հուզել ու շոկի էր ենթարկել վարչապետի աթոռին նստած անձին, պարզվեց իրականության հետ այնքան կապ չունեին, որ նույնիսկ այս դիմումի համար հիմք չեն հանդիսացել: Երկրորդ հիմքը՝ քաղաքական: Փորձեր էր արվում անաչառությունը չափել քաղաքական background-ով, բայց, էլի, իրենք իրենց որոշման համար հիմք ընտրելով կարգապահական խախտումը հերքել են նման անգամ տեսական հնարավորությունը:

• Ընտրել են իրենց կարծիքով ամենավերացական և հեշտ հիմնավորվող հիմքը՝ էական կարգապահական խախտում: Ես կհորդորերի Աժ մեծամասնությանը Արարատ Միրզոյանի և խմբակցության ղեկավարի գլխավորության նախաձեռնեին Վ. Գրիգորյանի լիազորությունների դադարումը հենց այն հիմնավորմամբ, որ նա վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը, ու անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ: Վերջինս անգամ չի տիրապետում օրենսդրական դրույթներին ՍԴ դիմում ներկայացնելու սուբյեկտային կազմի, ընթացքի և ժամկետների վերաբերյալ:

• Ձեր ներկայացրած հիմքերը գրեթե հարյուր էջանոց փաստաթղթում էական կարգապահական խախտման, որևէ հիմնավորում չի բերվում: Դրա փոխարեն հանգամանալից շարադրել եք ՍԴ նախագահի անցած երկար ճանապարհը, կարծես լրացուցիչ անգամ փաստելով իր ներկայիս պաշտոնի համապատասխանությունը:

• Տրամաբանական ու օրենսդրության հետ որևէ աղերս չունեն այն հանգամանքները, որ ՍԴ նախագահը լուսնից չի իջել ու ունի ընտանիք, ընկերն ու մտերիմներ: Իսկ կարգապահական խախտման գեթ մեկ օրինակ ներկայացված չէ (ՍԴ մասին օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մաս): Որևէ հանգամանք՝ օրինակ, որ Սահմանադրական դատարանը ՍԴ դատավոր Հրայր Թովամասյանի գործողությամբ կամ անգործությամբ որևէ կերպ խախտել է Սահմանադրությունը կամ օրենքը: Իսկ օրենքի խախտմամբ ներակայացված դիմումները Սահմանադրական դատարանում ենթակա չեն քննության, համաձայն Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի:

ԱԺ խմբակցության քաղաքական ցանկություններն այնքան հեռու են գնացել, որ Որոշման մեջ քննարկման առարկա է դարձվում ՍԴ-ի կողմից ընտրված գործի քննության ընթացակարգը, որի իրավունքը Ազգային ժողովը առհասարակ չունի:

• Որոշման պնդումների մեծամասնությունը հիմնավորում են այն հանգամանքով, որ ՍԴ-ն որևէ հակափաստարկ չի ներակայացրել Ազգային ժողովին: Հիշեցնեմ, Սահմանադրական դատարանը պարտավոր չէ Ազգային ժողով ներկայացնել իր որոշումների հիմնավորումները կամ իր վրա վերցնել լրացուցիչ ծանրաբեռնվածություն՝ պատասխանել Ազգային ժողովի խմբակցություների և աշխատակազմի կողմից ոչ պատշաճ կարգով ուղարկված գրություններին:

Իսկ եթե կարճ՝ տիկնայք և պարոնայք, ձեր բոլոր հայտարարություններն ու գործողությունները հակասում են Սահմանադրությանը և օրենքներին:

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր, իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Աննա Մկրտչյան

 

Նույն շարքից