«Նմանություններ այն ժամանակվա, և այս ժամանակվա միջև, անձամբ ես տեսնում եմ»:
Այսօր Եռաբլուրում այս մասին խոսել է 1999 թ. հոկտեմբերի 20-ին ոճրագործության զոհ դարձած խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերում Նաիրի հունանյանի ազատման մասին դիմումին, նա պատախանել է, որ դա ցինիզմի, ամբարտավանության բարձրագույն կետն է, որի կերպարը ունի ահաբեկիչը. «Քանի դեռ Հայաստանում արդարադատության համակարգը չի կայացել, քանի դեռ Հայաստանում Սահմանադրական դատարանի նկատմամբ անվստահություն կա, և ցանկացած դատավորի նկատմամբ անվստահություն կա, և օրենքի առաջ բոլորը չեն հավասար, ուրեմն այդ վաղաժամկետ ազատման դիմումը քննարկել չի կարելի: Այ երբ կլինենք այն երկիրը, որտեղ արդարադատություն կլինի, որտեղ դատավորը արդար որոշում կկայացնի, որտեղ բոլորը օրենքի առաջ հավասար կլինեն, այդ թվում՝ այդ հանցագործը, ես կասեմ, թող մի տականք էլ ավել արևի լույսի տակ ման գա»:
Անահիտ Բախշյանը նաև անդրադաձել է Արման բաբաջանյանի ձեռնարկած քայլերին՝ նշելով, որ վերջինս ոչ մի բան չի փոխանցել իրեն, ինքը լսել է նրա հարցազրույցը, որ ուզում է հանդիպել զոհվածների ընտանիքների հետ, բայց անգամ վստահ էլ չէ, որ կգնա հանդիպմանը:
Իսկ Նաիրի Հունանյանի հոգեկան անհավասարակշռության մասին հարցին պատասխանել է հետևյալ կերպ. «Ես բացարձակապես չեմ վստահում այդ տականքի խոսքին, եթե անգամ ուզի ասել այն, ինչ իմ գլխում կա, ես էլի կկասկածեմ»:
Անահիտ Բախշյանը նաև համեմատական է անցկացրել այօրվա և այն ժամանակվա իշխանությունների միջև. «Էս պահին նոր իշխանության կողմից գործի բացահայտման շահագրգրվածությունը չեմ տեսնում, նույնիսկ ի հիշատակ 20-րդ տարելիցին կառավարության մակարդակով չտեսանք որևէ միջոցառում, այս ծաղիկ դնելը 20 տարի է կա, ոչ մի նոր բան չկար այստեղ: Ես ուզում էի նոր իշխանության ձեռագիրը այս հարցով տեսնել այն առումով, որ հստակ հնչեր մի պաշտոնական խիստ ուղերձ, որ հոկտեմբերի 27-ի տուժողը Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե միայն մեր 8 ընտանիքները: Դա ասվեր ամենաբարձր մակարդակով, և ասեին, որ Հայաստանի Հանրապետությունը որպես տուժող պիտի ամեն ինչ անի, որ այսպիսի ողբերգություն այլևս չլինի երկրում, որովհետև նմանություններ այն ժամանակվա և այս ժամանակվա միջև, անձամբ ես տեսնում եմ…»: