Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԵԽԽՎ երևանյան գրասենյակի մոտ ակցիա տեղի ունեցավ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ: Ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ նաև «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
««ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը դեռևս Ստամբուլյան կոնվենցիայի՝ ստախոսության և կեղծիքի նախնական քարոզի փուլում հայտարարեց այս վտանգի մասին: Հիշեցնեմ՝ ընդամենը ամիսներ առաջ, իբր լրիվ պատահաբար, «անաչառ ու անմեղ» մի լրագրող հանկարծ սկսեց ստանալ բռնության մասին պատմող հարյուրավոր նամակներ: Այդ ժամանակ «ՎԵՏՕ»-ն հայտարարեց, որ այս գործընթացը կեղծ է և նպատակ ունի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ընդառաջ հույզերով ապուշացնել հանրությանը և հաջորդ փուլում որպես բռնության դեմ համադարման ներկայացնել Ստամբուլյան կոնվենցիան ու համընդհանուր հիացմունքի ներքո վավերացնել այդ վտանգավոր փաստաթուղթը»,-նշեց Մալյանը:
«ՎԵՏՕ» շարժման ղեկավարի խոսքերով, հետագայում հաստատվեց, որ այդ նամակները կեղծ են եղել. «Այս կոնտեքստում բռնության մասին նամակների կեղծ և անիրական լինելը փաստեց անգամ ՀՀ ոստիկանությունն՝ իր պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացնելով, որ լրագրող ներկայացած անձի կողմից հրապարակված նամակներից ոչ մեկում չկա որևէ փաստական հանգամանք: Բռնության կեղծ նամակների տիրուհին հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց, որ ընդհանրապես տեղյակ չէ Ստամբուլյան կոնվենցիայից և առհասարակ չգիտի՝ ինչ է նշանակում «կոնվենցիա»: Իր այս հայտարարությունից մեկ ամիս անց կոնվենցիայից բոլորովին «անտեղյակ» նույն մարդը քննարումներ է իրականացնում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին և ակտիվորեն պաշտպանում այն»:
«Կարող եմ արձանագրել, որ «ՎԵՏՕ»-ի ջանքերով կանխվեց Ստամբուլյան կոնվենցիայի օգտին քարզչական ողջ արշավը: Մենք բացահայտեցինք, որ կոնվենցիայի քարոզը հիմնված է ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի վրա, իսկ կոնվենցիայի քարոզով հիմնականում զբաղվում են տխրահռչակ Սորոսի գրասենյակի շահառուները, այսպես ասած՝ «Սորոսի վաստակները»: Իրականում ստամբուլյան կոնվենցիայի նախնական քարոզչական փուլը ոչ միայն սուտ և կեղծիք էր, այլ նաև լկտի ծաղր բռնության իրական զոհերի նկատմամբ»,-ասաց Մալյանը:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե բռնության դեպքերի քանակով կա դրական փոփոխության դինամիկա այն երկրներում, որտեղ այն արդեն վավերացվել է, Մալյանը հայտարարեց, որ նման բան իրականում չկա. «Ո՛չ, հայտարարում եմ, որ չկա: Ասեմ ավելին՝ ՀՀ-ն այս ցուցանիշով այս պահին շատ ավելի լավ դիրքերում է գտնվում, քան շատ երկրներ, որտեղ վավերացրել են Ստամբուլյանը: Այսինքն՝ այս կոնվենցիան զուրկ է իր դեկլարատիվ նպատակների կիրառական նշանակությունից:
Այդ դեպքում, որո՞նք են այս կոնվենցիայի թաքնված և իրական նպատակները: Որպես օրինակ բերեմ մի քանիսը: Կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ օրենսդրության մեջ առաջին անգամ ամրագրվում է «զուգընկերներ» եզրույթը՝ փոխարինելով «ամուսիններ» եզրույթին: Այսինքն՝ տրանսվեստիտներն ընկնում են այս կոնվենցիայի պաշտպանության տակ՝ որպես զուգընկերներ»:
«Հաջորդը՝ «կենսաբանական սեռ» հասկացությունը կոնվենցիայում փոխարինվում է «սոցիալական սեռ» հասկացությամբ: Ինչպես արդեն տեղյակ եք՝ Կուբայից ժամանած 16 սոցիալական սեռի ներկայացուցիչներ, որոնցից 14-ը ՄԻԱՎ վարակակիր են, ակտիվ գործունեություն են ծավալում ՀՀ-ում, իսկ նրանց իրավունքների պաշտպանությանը լծվել է Սորոսի գրասենյակի կողմից հիմնադրված «Իրավունքի կողմ» ՀԿ-ն և նրա տրանսվեստիտ ղեկավարը՝ հայտնի Լիլիթը, որին փառք ու պատվով հրավիրել էին Ազգային ժողով՝ ելույթ ունենալու:
Կոնվենցիայի պաշտպաններն այսպիսի կեղծ թեզ են շրջանառում՝ իբր եկեք վավերացնենք, եթե դուրներս չգա՝ ստորագրությունը հետ կվերցնենք ու կապավավերացնենք: Այս թեզը կեղծիք է և սուտ: Ֆորմալ առումով ցանկացած պետություն կարող է հետ վերցնել կոնվենցիայի տակ իր ստորագրությունն՝ ընդամենը նախապես 2 ամիս առաջ տեղյակ պահելով այդ մասին: Իսկ իրականում այս տխրահռչակ կոնվենցիայի ապավավերացնելը բավական բարդ, իսկ որոշ դեպքերում՝ անհնար խնդիր է, քանի որ հենց Հայաստանի Հանրապետությունը վավերացնի Ստամբուլյանը, հաջորդ պահից փոփոխվելու է ՀՀ օրենսդրությունը, ձևավորվելու են պետական նոր մարմիններ, որոնք իրականացնելու են Ստամբուլյան կոնվենցիայի կատարողականը: Սա ամենավտանգավոր փուլն է, որից հետընթաց ուղղակի չի լինում:
Հիմա հարցերի հարցը... Կա՞ արդյոք անհրաժեշտություն վավերացնելու Ստամբուլյան կոնվենցիան: Արդյո՞ք մեր երկրում այս պահին գործող օրենսդրությունն այս առումով թերի է կամ հին: Պարզվում է, որ ոչ: Պարզվում է, որ այստեղ էլ գործ ունենք սուտ և կեղծ տեղեկությունների հետ: Իրավական առումով մեր երկրի օրենսդրությունը չունի այնպիսի թերություն բռնության դեմ պայքարի շրջանակներում, որը հնարավոր է վերացնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ: Այսինքն՝ եթե կոնվենցիայի վավերացումը դիտարկենք դրանում հռչակված նպատակների տիրույթում, ՕԳԳ-ն զրո է, և Ստամբուլյան կոնվենցիան որևէ կիրառական նպատակ չունի»,-ամփոփոեց իր խոսքը «ՎԵՏՕ» շարժման ղեկավարը: