ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.
Այն կարևորի մասին, թե ինչո՞ւ է հայոց լեզուն, հայ գրականությունն, ազգային, կրոնական, հայրենասիրական ամեն ինչը խանգարում Սորոսի հիմնադրամին
Սորոսի հիմնադրամի սփռվածությունն ամբողջ աշխարհում ուսումնասիրելիս առաջին հերթին զարմացնում է այդ ցանցի շատ կազմակերպված աշխատանքը: Նման աշխատելաոճ կապիտալիստական աշխարհում հատուկ է հիմնականում բիզնես կազմակերպություններին: Եթե ուսումնասիրենք աշխարհի տարբեր երկրներում պետական և մասնավոր հիմնարկները, կտեսնենք, որ համանման կառույցներ համեմատելիս, բիզնես կազմակերպությունները հաճախ ավելի կարգուկանոնով և կազմակերպված են աշխատում: Պատճառը պարզ է՝ բիզնեսը պետք է ավելի լավ աշխատի, որպեսզի գոյատևի:
Հենց այդ կազմակերպվածությունն էլ ստիպեց ինձ ավելի խորանալ և գտնել այն բոլոր ճյուղերը, որոնցով կապվում էր Սորոսի հիմնադրամը բիզնես կառույցների հետ: Սննդի, դեղերի արտադրության, թմրանյութերի՝ Ուրուգվայում, Կանադայում և ոչ միայն, Սորոսի կազմակերպությունները մարիխուանա են արտադրում և արտահանում, և մի շարք այլ ոլորտներում Սորոսի մասնակցությամբ կազմակերպությունները շատ հաջող կերպով միլիարդներ են աշխատում:
Այդ բիզնեսներն ուսումնասիրելիս էլ պարզ դարձավ նաև հաջողության գաղտնիքը. Սորոսի հիմնադրամ կոչեցյալը մի կողմից ծառայում է Սորոսի անձնական բիզնեսներն առաջ մղելուն, մյուս կողմից՝ պատվերներ կատարելուն: Առաջին կետի դեպքում ուղղակի իշխանություն է վերցնում երկրում կամ կարևոր օղակներում ներդնում իր մարդկանց և այդ կերպ սպառում իր արտադրանքն, իսկ երկրորդի դեպքում՝ հաշվի առնելով այն, որ շատ լավ տիրապետում է հասարակությանը կառավարելու փորձին, պատվիրատուի ցանկությամբ ցանկացած պետություն հենց ներսից քանդում է:
Այս սխեման շատ լավ աշխատել է բազմաթիվ երկրներում. օրինակ, Կանադայում Սորոսը տարիներ շարունակ ֆինանսավորել է մարիխուանայի օրինականացման քարոզչություն, օրինականացվելուց հետո էլ իրեն պատկանող կազմակերպությունները սկսել են այդ երկրում մարիխուանայի բիզնեսով զբաղվել: Այլ պատկեր է Սիրիայի դեպքում՝ երբեմնի հզոր պետությունն ու ազգն այն աստիճան քայքայվեց, որ տասնյակ տարիներ են պետք ուշքի գալու համար և դեռ հարց է՝ ուշքի կգա, թե ոչ:
Այս նպատակների իրագործման համար շատ կարևոր պայման է, որպեսզի մերժվեն բոլոր տեսակի հոգևոր, ազգային, մարդկային հուզական գաղափարներն ու մոտեցումները: Այդ հիմնադրամի շահերից չի բխում, որպեսզի ստեղծվի հոգևոր բաղադրիչ ունեցող արվեստի ստեղծագործություն, հակառակը՝ պետք է հնարավորինս պրիմիտիվ, ֆիզիկական ցանկության բավարարման, բնազդների մակարդակի ինչ-որ բան:
Սորոսի հիմնադրամի նպատակներին հակասում է, որ մարդիկ սկսեն գնահատել ընտանիքը, հայրենիքը, պետք է մարդիկ այնքան զոմբիացվեն, որ անեն ու մտածեն այն, ինչ դրվում է հիմնադրամի կողմից իրենց ուղեղում։ Պետք է առանց հասկանալու արվեստ համարեն աղբը, քարկոծեն մինչ այդ իրենց համար արժեք համարվող գաղափարները։ Ի վերջո, քանդելով ազգային, կրոնական, ընտանեկան և մնացած կարևոր արժեքային համակարգերը, հասարակությունը դառնում է ոչ միայն հեշտ կառավարվող, այլ նաև օգտակար Սորոսի բիզնեսների համար՝ դու արտադրում ես ոչ թե այն, ինչի պահանջարկ կա, այլ այն, ինչ քեզ է հարմար, իսկ իրենք սպառում են, որովհետև դու ես ստեղծում առաջարկն էլ, պահանջարկն էլ: Տնտեսական առումով այլևս հասարակությունից կախվածություն չկա։
Չոր կապիտալիստական հաշվարկ, որն ընդհանուր առմամբ տեղավորվում է գլոբալիզացիայի տրամաբանության մեջ, բայց կարող է սրբել-տանել աշխարհի երեսից պետություններ ու ազգեր, ինչն այդքան էլ հետաքրքիր չէ Սորոսին։
Սորոսի հիմնադրամին շատ լավ բնութագրում է «ничего личного только бизнес» արտահայտությունը: Փաստացի այդ ցանցն ընդամենը փող է աշխատում և թքած ունի,թե քանի հազար կամ միլիոն մարդ կարող է տուժել դրանից:
Այս շատ վտանգավոր ցանցից, որում մենք արդեն հայտնվել ենք, գոնե քիչ վնասով դուրս գալու երկու տարբերակ ունենք՝ վատագույն դեպքում հիմնադրամի գործունեությունը խիստ սահմանափակելն է, լավագույն դեպքում՝ ուղղակի երկրից վտարելը։