Միջազգային Վերլուծական Տեսանյութեր Քաղաքականություն 

Սուլեյմանիի սպանությունը․ Ո՞վ է հաջորդը՝ Կի՞մը, Խամենեի՞ն, Պուտի՞նը, թե՞ Սին․ РИА Катюша

analitik.am

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությամբ ավարտված ԱՄՆ զինված ուժերի օպերացիան մեծ պատերազմի եզրին կանգնեցրեց Մերձավոր Արևելքը: Այս մասին գրում է РИА Катюша-ն։

Վատագույն դեպքում սցենարը ոչ թե լոկալ պատերազմն է, այլ դրա բացակայությունը, որն աշխարհը կտանի դեպի նոր իրականություն, որտեղ կարող են սպանել ցանկացած մեկի, ներառյալ՝ պետության ղեկավարին կամ պաշտպանության նախարարին։ Պատճառը կարող է լինել պարզապես «ԱՄՆ-ի թշնամու» կարգավիճակը:

«Իրանցի գեներալի սպանությանն ուղղված արձագանքի ժամանակավոր բացակայությունը չի երաշխավորում Թրամփին, որ նա կամ ահաբեկչական հարձակման մյուս հանցակիցները, ինչպես նաև պարզապես ամերիկացի պաշտոնյաները, կարող են հանգիստ քնել և ակնկալել, որ կմահանան իրենց մահով»,-ասված է հոդվածում։

Տարին սկսելով գեներալ Սուլեյմանիի սպանությամբ՝ իր կորպորացիաների եկամուտների համար, Թրամփը բառացիորեն «պատռեց կնիքը», ինչը շատ առումներով մեր մոլորակի խաղաղության գրավականն էր:

Միլիոնավոր իրանցիներ հրաժեշտ տվեցին իրենց հերոսին՝ գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Ինչպես Իրաքում, այնպես էլ Իրանում հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց վերջին հարգանքի տուրքը մատուցելու լեգենդար գեներալին: Վշտի նման մասշտաբը ցնցել էր Արևմուտքին. Թրամփին կամ Հիլարիին նման ոչինչ չի սպասվում:

Եվրոպական և ամերիկյան բոլոր խոշոր հեռուստաալիքներն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում էին գեներալի հրաժեշտի արարողությունը, իսկ արևմտյան լրագրողները նշում էին, որ 25 տարվա ընթացքում այդքան մարդ չեն տեսել իրանական և իրաքյան քաղաքների հրապարակներում։

Ինչ կլինի հետո, ոչ ոք չգիտի:

Այդուհանդերձ, զուտ քաղաքական տեսանկյունից սա Թեհրանի թե՛ ներքին և թե՛ արտաքին հաղթանակն էր, քանի որ երկրի նույնիսկ ամենաարևմտամետ ընդդիմությունը կամ երես թեքեց ԱՄՆ-ից, կամ լռեց՝ հնարավորինս խորը գնալով ընդհատակ, որպեսզի մեկ անգամ ևս չընկնի «ժողովրդավարության մասին երազող» բնակչության մեջ:

Երկրում անկարգությունների հարցը փակված է երկար ժամանակով: Պարսիկներն այժմ ունեն ոչ պակաս բարենպաստ արտաքին քաղաքական դիրքեր:

Սուլեյմանիի մահն Իրաքին ստիպեց դուրս մղել ամերիկացի զինվորներին Իրաքից, Էրդողանի հարևանը ոչ միայն ցավակցություն հայտնեց, այլև ճանաչեց վրեժխնդրության իր իրավունքը, Էրդողանի երկարամյա թշնամին՝ Ասադը, միացավ թուրքերին, սաուդցիները հիստերիայի մեջ են նոր պատերազմի և տնտեսական փլուզման հավանականությունից, իսկ Իսրայելը ցնծության մեջ է։

Սուլեյմանին սպանելով՝ Թրամփը բացեց ապոկալիպսիսի աշխարհաքաղաքական կնիքներից մեկը՝ ճանաչելով «ժողովրդավարական» երկրների՝ «համաշխարհային չարիքի» առաջնորդներին սպանելու իրավունքը: Ավելին, «համաշխարհային չարիքը» համարվում է ԱՄՆ հավատարմության աստիճանը, այլ ոչ թե որևէ այլ գործողություն: Հասկանալու համար վերոնշյալը, ըստ ամերիկյան Fox News հեռուստաալիքի, ներկայումս «աշխարհի չարիքը» ներկայացված է այսպես.

Թրամփը, իհարկե, բացահայտ առաջնորդ է, բայց այստեղ, ավելի շուտ, Թրամփի նկատմամբ ամերիկյան ԶԼՄ-ների «սերն է»։ Նրան հաջորդում են Կիմը, Խամենեին, Պուտինը և Սին:

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վերջին երկու տարվա ընթացքում Թրամփը հստակ սահմանել է «Միացյալ Նահանգների թշնամիներին»: Դրանք են Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Իրանը, Վենեսուելան և Ռուսաստանը:

Ինչպես ցույց տվեց Սուլեյմանիի սպանությունը, Թրամփը ոչինչ չի հասկանում: Կորպորացիաների այսրոպեական «ցանկությունները» և այնտեղ տիրող ներքաղաքական ճգնաժամը պարզվեց՝ նախագահության մեջ գտնվող ամերիկացի օլիգարխի համար ավելի կարևոր են, քան համաշխարհային ջարդի հավանականությունը:

Նույն շարքից