«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանի կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույցը վերջինիս հետ.
Կենսագրություն
Ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։
1974 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։
1979 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Կրասնոսելսկի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ։
1983 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։
1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես ավագ քննիչ, իսկ մինչև 1996 թվականը՝ որպես դատախազի օգնական։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Էջմիածնի ՆՎՇՏ դատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։
Դատավորն արդարադատություն իրականացնելիս, լինելով ազատ և անկախ մարմին, ամբողջությամբ կարո՞ղ է զերծ մնալ կողմնակի ազդեցություններից և միջամտություններից
Ամենօրյա գործունեության ընթացքում իրականացվում են խորհրդակցություններ, կոռուպցիոն ռիսկերի դրսևորումների դեմ միջոցառումներ և հսկողություն, որոնց միջոցով բացառվում է կողմերի շփումները դատավորների ու աշխատակազմի հետ, իրականացվում են դատարանների բնականոն գործունեությունն ապահովող բազմաթիվ միջոցառումներ:
Հայաստանի Հանրապետությունում դատավորները համեմատաբար հաճախ են ենթարկվում կարգապահական պատասխանատվության:
Ինչպե՞ս եք վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին, արդյոք այդ կերպ արդարադատությունն ավելի անաչառ և օբյեկտիվ չի լինի, հնարավո՞ր է, որ ՀՀ-ում էլ ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը:
Բացասաբար եմ վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման գաղափարին, այն չի բխում արդարադատության և դատարանների անկախության շահերից, այդ ինստիտուտն իրեն չի արդարացրել նաև զարգացած եվրոպական երկրներում:
Ինչպե՞ս եք գնահատում հասարակություն-արդարադատություն փոխհարաբերությունները, արդյոք քաղաքացիները վստահում են դատարանին և բավականաչափ տեղեկացված են օրենքներից, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ի՞նչ անել հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելու համար:
Հասարակությունն ամբողջությամբ տեղեկացված չէ դատարանների գործունեությանը, դրա մի մասը գոհ է իր օգտին կայացված դատական ակտերի նկատառումով, իսկ պարտված կողմը` բնականաբար դժգոհ է: Հասարակական վստահության վերաբերյալ գնահատականը պայմանական է, խորը վերլուծության կարիք ունի և աննշան բացասական երևույթները չպետք է ֆետիշացվեն, քանի որ ամեն մի գործ պետք է նայվի բովանդակային առումով ու ինչ որ մեկի, այդ թվում նաև դեղին մամուլի սենսացիոն հայտարարությունները չպետք է դիտվեն որպես բացարձակ ճշմարտություն: Հարցի լուծման համար անհրաժեշտ է պետական մոտեցում, որը ցավոք բացակայում է: Հասարակության իրավագիտակցությունը պետք է բարձրացվի դեռևս դպրոցական տարիներից:
Քվեարկելու համար այցելեք www. p-as.am