Արաբական աշխարհը մինչ այժմ չի կարողանում ուշքի գալ Դարա պրովինցիայում սիրիական զորքերի ամենահզոր ու մարտունակ 52-րդ դիվիզիայի ջախջախման հարվածից:
Ինչպե՞ս պատահեց, որ 8-ժամյա մարտերից հետո գրոհայիններին հաջողվեց գրավել Սիրիայի ամենախոշոր ու կարեւոր ռազմաբազաներից մեկը:
Ներկայումս Սիրիայի զորքերի հրամանատարական պաշտոններն աստիճանաբար հանձնվում են իրանական զինվորականներին, որոնք մշակել են նոր մարտավարություն: Սիրիայի իրանական հրամանատարությունը խնդիր է դրել կազմակերպել Դանասկոսի ու նրանից հյուսիս ընկած ծովափնյա քաղաքների պաշտպանությունը: Բոլոր մյուս շրջանները համարվում են ոչ առաջնահերթ նշանակության տարածաշրջաններ: Այս հեռանկարում Սիրիայի ճակատագիրն որպես պետության ու պրովինցիայում մնացած զինվորների ճակատագիրը մղղված է երկրորդական պլան:
Իրանի համար առաջնային է դառնում պահպանել իր շահերից բխող վարչակարգն այնպիսի սահմաններում, որ նա կարող է պաշտպանել:
Որպեսզի հասկանանք արհավիրքի ողջ մասշտաբը, ավելի մանրակրկիտ նկարագրենք 52-րդ դիվիզիայի կազմը:
Նրանում ընդգրկված էր՝
3 մեխանիզացված գումարտակ, տանկային գումարտակ, հակաօդային պաշտպանության դիվիզիոն, հատուկ ջոկատայինների գումարտակ, հետախուզական ջոկատ, կապի վաշտ, տեխնիկական ու մի շարք այլ ջոկատներ:
52-րդ դիվիզիայի վերահսկողությանն էր հանձնվել նաեւ 130 միլիմետր տրամաչափի հրետանային համակարգեր, զենիթային համակարգեր ու Գրադ կայաններ:
Ռազմաբազան ընդգրկում էր 1200 հեկտար տարածություն ու իր գործողությունները համակարգում էր ռազմաօդային Թալախ ռազմաբազայի, հետ, որն այժմ ենթարկվում է գրոհայինների հարձակմանը:
Չնայած այն հանգամանքին, որ դիվիզիան 5-ամյա ծանր մարտեր էր մղում, զավեշտալի է, որ մի քանի հարյուր գրոհայիններ հեշտությամբ կարողացան գրավել ռազմաբազան:
Հարց է ծագում, ի՞նչ է ներկայումս տեղի ունենում Սիրիայում: Սիրիական գենշտաբի հրամանատարը երդվում էր, որ դիվիզիային կհատկացնի անհրաժեշտ սպառազինություն՝ պրովինցիայի պաշտպանության համար: Նա իր խոստումը կատարել է մինչեւ նախորդ շաբաթ: Ի՞նչ տեղի ունեցավ վերջին օրերին:
Իսկ տեղի ունեցավ անդառնալին: Վերջին շրջանում գրանցվեցին սիրիական բանակի պարտությունները, գրոհայինները գրավեցին Իդլիբը, Դարայի մի մասը, Պալմիրան, ու միֆը, որ Ասադը կարող է դիմագրավել ու հաղթել պատերազմում՝ դարձավ նվազ հավանական:
Այս ֆոնին սիրիական գեներալներին փոխարինում են իրանական զինվորականներն, որոնց ձեռքում է կենտրոնացել օպերատիվ ողջ վերահսկողությունը:
Իրանական հրամանատարությունը մշակել է նոր մարտավարություն, նրա հիմնական նպատակն է պաշտպանել Դամասկոսն ու ծովափը, նեղ հաշվով՝ ալավիթների վարչակարգը, իսկ երկրի մյուս շրջանների բնակչության ու զինվորականների ճակատագիրը մղղված է երկրորդ պլան:
Դրա վառ օրինակը 52-րդ դիվիզիայի անկումն էր: Գրոհայինների հետախուզության տվյալներով, վերջին օրերին ռազմաբազայում գտնվող ծանր սպառազինությունը արագ տեմպերով տեղափոխվում էր հյուսիս: Ուստի գրոհայինների համար ժամերի հարց էր անպաշտպան ռազմաբազայի գրավումը: Ռազմաբազայի գրավումից առաջ սիրիական հրամանատարությունը լքել է դիրքերը՝ զինծառայողներին թողնելով բախտի քմահաճույքին: Արդյունքում, 8-ժամյա արյունալի մարտերից հետո սիրիակական ուժերը տվել են 400 զոհ, նրանց մի մասը գերվել է, իսկ ռազմաբազան ներկայումս վերահսկվում է գրոհայինների 20 խմբավորումների կողմից:
Հետեւանքներն անհուսադրող են. Գրոհայինների առջեւ ուղիղ ճանապարհ է բացվում դեպի Ազրա, որտեղ տեղակայված է հարավային ռազմաճակատի հրամանատարական շտաբը: Գրոհայիններին հրարավորություն կընձեռվի փակել Դամասկոս-Դարա ավտոխճուղին, ինչից հետո շրջափակման մեջ հայտնված սիրիական զորքերի դատապարտված կլինեն ոչնչացման:
Վերոհիշյալ շրջաններում մարտնչող սիրիական զինվորները հասկանում են, որ իրենց սպասվում է 52-րդ դիվիզիայի ճակատագիրը, որ իրենց կարող են ամեն պահ լքել: Ասադի բոլոր պոտենցյալ դաշնակիցերը, այդ թվում Սուետիայի դրուզները գիտակցում են, որ նետվել են բախտի քմահաճույքին (Վերոհիշյալ շրջանում բնակվում են մեծ թվով հայեր): Գիտակցում են նաեւ լիբանանյան Հիզբոլահ շարժման կամավորները, ուստի, նրանց մոտ կառաջանա պարզ հարց. Ինչու՞ իրենց որդիներին մահվան ուղարկել մի երկիր, որի քաղաքացիները հրաժարվում են պաշտպանել սեփական հայրենիքը:
Սիրիայի իրանական հրամանատարները կաշխատեն հնարավորինս երկարաձգել պրովինցիաներում մնացած զինվորների էվակուացիան՝ Դամասկոսի ու ծովափի ամրապնդումը ապահովելու համար:
Այստեղ հարց է ծագում. Արդյո՞ք սիրիական զինվորներն ու լիբանանյան կամավորները պատրաստ են սեփական կյանքի գնող վարձահայտուց լինել էվակուացիայի ձգձգումն ու ապահովել ալավիթների անվտանգությունը:
Հովիկ Պետրոսյան