«Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշ.
«Աջ սեկտորը»ապացուցել է հավատարմությունն ազատության իդեալների նկատմամբ: Այժմ անհրաժեշտ է շարժումը պատկերացնել որպես ղեկավար աղբյուր»:
Փորձենք պարզել այս կազմակերպության բուն էությունը:
2014թ.-ի փետրվարին զինված պետական հեղաշրջման հետեւանքով Ուկրաինայում իշխանության եկավ սադիստների ու զինվորական հանցագործների կողմից ղեկավարվող նեոնացիստական ահաբեկչական խմբավորումը:
Խաղաղ բնակչության ու իրավապահների նկատմամբ բռնություններով ու սպանություններով աչքի ընկած «Աջ սեկտորը» կազմավորվեց 2013 թ.-ի նոյեմբերին՝ որպես ուկրաինական ուլտրաազգայնական կազմակերպություն, որը սկզբնավորվել էր 90-ական թվականներին ուկրաինական ազգայնականության աննախադեպ աճի պայմաններում:
Աջ սեկտորի կոորդինատոր ու «Ստեպան Բանդերայի անվան եռաժանի» արմատական կազմակերպության պաշտոնակատար Անդրեյ Տարասենկոյի խոսքերով, կազմակերպության հիմնաքարն են հադիսանում վերոհիշյալ «Եռաժանիում» ընդգրկված հայտնի ուլտրաաջ` «Ուկրաինական ազգայնական կազմակերպությունը», «Ուկրաինայի հայրենասերն» ու երկրամասային ազգայնականների «Սպիտակ մուրճ» ջոկատը, որում ընդգրկված են սկինհեդների մի քանի բանդաներ:
«Աջ սեկտորի» կազմակերպչական ու կոորրդինացիոն ֆուկցիաները իրականացնող «Ստեպան Բանդերայի անվան եռաժանու» առաջնորդ Դմիտրի Յարոշը գլխավորում է նոր աջ արմատական կոալիցիան:
Մայդանի իրադարձությունների ողջ ընթացքում «Եռաժանին» հանրության առջեւ ներկայացավ որպես «Աջ սեկտորի» գաղափարների ու շահերի պաշտպան:
Ներկայացնենք «Ստեպան Բանդերայի անվան եռաժանու» բուն էությունը.
Կազմակերպությունը դավանում է ֆաշիստական դահիճ Ստեպան Բանդերայի մշակած ուկրաինական նացիզմի գաղափարախոսությունը:
Ստեպան Բանդերայի «Ուկրաինական ազգայնականների կազմակերպությունն» (ОУН) ու նրա ռազմականացված թեւը հանդիսացող «Ուկրաինական ապստամբական բանակը» (УПА) նախորդ դարի 20-40-ականներին Արեւմտյան Ուկրաինայի ամենահզոր ընդհատակյա արմատական- ազգայնական կազմավորումներն էին:
Առանձնակի դաժանությամբ ու մասսայական հանցագործություններով աչքի էր ընկնում Ուկրաինական ապստամբական բանակը, որը 1943 թ.-ից ղեկավարում էր Բանդերայի ամենամոտ համախոհ Ռոման Շուխեւիչը:
Ուկրաինական ազգայնական կազմակերպության սկզբնավորման տարիներին՝ 1929թ.-ին նրա ոգեկոչողներն ու հովանավորողներն էին Հիտլերի իշխանության գալու գործընթացը նախապատրաստող գերմանական քաղաքական, ֆինանսական ուժերն ու հատուկ ծառայությունները:
Բեռլինի Վիլհելմսդորֆ արվարձանում 30-ական թվականներին «Ուկրաինական ազգայնական կազմակերպության» պրոպագանդիստների ու դիվերսանտների համար կազմավորվեցին զորանոցներ: ԽՍՀՄ-ի դեմ հարձակման նպատակով ստեղծված ուկրաինական ազգայնականների «Նահտիգալ» ու «Ռոլանդ» գումարտակները հանդիսանում են Էսէսական զորաջոկատներում ուկրաինական ազգայնականների սպեցիֆիկ ներդրումը:
Նյուրենբերգյան տրիբունալում գերմանական ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի՝ Էրվին Շտոլցի գրավոր ցուցմունքներից.
«Անձամբ իմ հրամանով՝ գերմանական գործակալներ ու ուկրաինական ազգայնականների ղեկավարներ Մելնիկին ու Բանդերային հրահանգված է Խորհրդային Միության դեմ հարձակման ընթացքում պրովոկացիոն գործողություններ իրականացնել Ուկրաինայում…»:
Շուխեւիչի գլխավորությամբ «Նահտիգալ» հատուկ պատժիչ գումարտակը 1941թ.-ի հունիսի 30-ին, գերմանական զորքերի հետ ներխուժելով Լվով, իրականացրեց հրեաների մասսայական ջարդեր:
Կոտորածից առաջ հրեաներին ենթարկում էին բազմաբնույթ ստորացումների: Կանանց մերկացնում էին, մարդկանց ստիպում ծնկաչոք լիզել սալահարթակները, բերանով աղբ թափել, առանց անհրաժեշտ պարագաների մաքրել ու լվանալ փողոցները:
Լվովի սպանդին անմիջականորեն մասնակցած Բանդերայի առաջին տեղակալ Յարոսլավ Ստեցկոյի գրառումներից.
«Մոսկվան ու հրեաները բոլշեւիկյան ինտերնացիոնալ գաղափարների կրողներն են ու Ուկրաինայի ամենաոխերիմ թշնամիները:
Հիմնական թշնամի համարելով Մոսկվան, որը օկուպացրել է Ուկրաինան, այնուամենայնիվ, չենք կարող անտեսել հրեաների թշնամական ու քայքայիչ դիրքորոշումն, որոնք օժանդակում են բոլշեւիկներին ամրապնդվել մեր հայրենիքում: Ուստի անհրաժեշտ է կիրառել գերմանական փորձն ու Ուկրաինան մաքրել հրեաներից»:
Արյունալի օրգիայի 7 օրերի ընթացքում ուկրաինական ազգայնականներն ոչնչացրեցին 5-7 հազար խորհրդային ակտիվիստների, հրեա ու լեհ բնակիչների: Այս ամենը կատարվում էր Բանդերայի լոզունգին համահունչ.
«Մեր իշխանությունը պետք է սարսափ տարածի հակառակորդների ու այլախոհների շրջանում»:
1941թ-ի սեպտեմբերի 29-ից հինգ օրվա ընթացքում Բաբ Յար կոչվող հատվածում գնդակահարվեցին 35 հազար մարդ, հիմնականում՝ հրեաներ: Գնդակահարությունները շարունակվեցին մինչեւ 1943թ-ի նոյեմբերը, երբ ազատահգրվեց Կիեւը:
Յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի ավտոմեքենաներով բերում ու նախօրոք փորված փոսերում գնդակահարում էին մարդկանց:
Գնդակահարում էին խորհրդային ռազմագերիներին, գնչուներին ու հրեաներին:
Ռոման Շուխեւիչը հրահանգում էր. «Ուկրաինական ազգայնայկան կազմակերպությունը» պետք է ոչնչացնի բոլշեւիկների իշխանության սատարողներին: Չպետք է վախենալ ժողովրդի անեծքից, սարսափելի չէ, երբ 40 միլիոն ուկրաինացիներից ողջ մնա ընդամենը կեսը»:
ԷսԷսական 118-րդ ուկրաինական գումարտակի ոստիկանները Բելոռուսի Խատին բնակավայրում ողջակիզեցին շուրջ 149 բնակչի:
1941-1943 թթ.-ին գնդակահարվեց 70-200 հազար մարդ:
1500-անոց պատժիչ զորաջոկատի 1200 անդամներ ուկրաինացի ազգայնականներն էին եւ միայն 300-ը՝ գերմանացիներ:
Շարունակելի…