Ռազմական 

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը լիկվիդացրել են թուրքական անօդաչու սարքը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հալեպի հյուսիսում գտնվող Դուվեյր- էզ-Զեյթուն բնակավայրի մոտ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը վնասազերծել են թուրքական հետախուզական անօդաչու ինքնաթիռը:

Այդ մասին հայտնել են սիրայի զինված ուժերի հրամանատարական շտաբից, նշելով, որ ինքնաթիռի ուսումնասիրության արդյունքում պարզվել է նրա թուրքական ծագումը:

 

Այն օգտագործվել է սիրիական զինուժի տեղաշարժերի ու դիրքերի վերաբերյալ ինֆորմացիա հավաքելու նպատակով:

Ավելի վաղ, մարտի 17-ին սիրիական զինուժը վնասազերծել էր ամերիկյան անօդաչու սարքը, որը հատել էր երկրի օդային տարածքը:

 

 

 

 

 

 

Նույն շարքից