Մշակույթ 

Աշխարհի երկու գեղեցիկ քաղաքաները






Վենեցիա

 

Վենեցիա` քաղաքի բնակչությունը՝ 270 439 (2009թ.), արվարձանների բնակչությունը ներառյալ` 1,600,000։ Նավահանգիստ Ադրիատիկ ծովի վրա (ապրանքաշրջանառությունը տարեկան 21 մլն տոննա), մարկո Պոլոյի անվան միջազգային օդանավակայան: Պատմական կենտրոնը տեղակայված է Վենետիկի ծովածոցի 118 կղզյակների վրա, որոնք բաժանվում են իրարից 150 ջրանցքներով և վտակներով:

Վենետիկի արդյունաբերական-նավահանգիստային մասը (Մեստրե) գտնվում է մայրցամաքի վրա: Զարգացած են նավաշինություն և նավերի վերանորոգմը, գունավոր մետալուրգիան, նավթավերամշակման, քիմիական, էլեկտրական, թեթև արդյունաբերության ճյուղերը: Ապակեգործություն (Մուռանո, թանգարան), ժանյակագործություն (Բուռանո կղզի): Համալսարան, կոնսերվատորիա (1916 թ.): Թանգարաններ (այդ թվում Արվեստների ակադեմիայի պատկերասրահը): Առաջին հանրային օպերային թատրոն (1637-1812), «Fenice» (1792) օպերային թատրոն:

 

Փարիզ

Փարիզը Կենտրոնական Ֆրանսիայի հյուսիսում է՝ Սեն գետի ափերին՝ Մառն և Ուազ վտակներին միախառնվելու տեղում: Բարձրությունը ծովի մակերևույթից 65 մ է: Կլիման մեղմ է, ծովային: Հունվարի միջին ջերմաստիճանը 3,4 օC է, հուլիսինը՝ 18,8 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 585 մմ:


Արվարձանների (Վերսալ, Սեն Դընի, Իվրի, Արժանտյոյ, Դրանսի և այլն) հետ քաղաքը կազմում է ինքնուրույն դեպարտամենտ՝ Մեծ Փարիզը: Այն տարածվում է Սենի հովտում և շրջակա սարավանդների (Դեզ Ալյուետ) ու առանձին բլուրների (Մոնմարտր, Մոն Վալերիեն և այլն) վրա՝ Սենի մակերևույթից 100–150 մ բարձրությամբ:

Փարիզը ձևավորվել է մ. թ. ա. III դարում, գալլական պարիզիներ ցեղի բնակավայրում՝ Լյուտեսիում (Սիտե կղզի): Մ. թ. III–IV դարերում կոչվել է Պարիզիի:

Փարիզը թատերական և երաժշտական խոշորագույն կենտրոն է. այստեղ են «Գրանդ օպերան», «Օպերա Բաստիլը», Ժորժ Պոմպիդուի անվան արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը, «Կոմեդի Ֆրանսեզը», «Էբերտոնը», «Ռենեսանսը», «Ժիմնազը», «Պատելյեն», «Օդեոնը» և բազմաթիվ այլ թատրոններ, «Օլիմպիա», «Փլեյել», «Բոբինո» համերգասրահները: Կան բազմաթիվ սրճարան-թատրոններ, կաբարեներ («Մուլեն Ռուժ», «Լիդո», «Պարադիզ Լատին»), բեմահարթակներ, որտեղ ելույթներ են ունեցել ֆրանսիական երգի վարպետներ Մորիս Շևալյեն, Էդիտ Պիաֆը, Իվ Մոնտանը, Ժորժ Բրասենսը, ներկայումս`  Շառլ Ազնավուրը, Միրեյ Մաթիեն, Պատրիցիա Կաասը և ուրիշներ:

Փարիզում է սկզբնավորվել կինեմատոգրաֆը. 1895 թ-ի դեկտեմբերի 28-ին Կապուցինների զբոսայգու «Գրան սրճարանում» առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրվել է Լյումիեր եղբայրների նկարահանած անդրանիկ կինոնկարը: Փարիզը հայտնի է աշխարհահռչակ դերասաններով` Ժան Գաբեն, Ժերար Ֆիլիպ, Ժան Մարե, Ժաննա Մորո, Ֆեռնանդել, Լյուի դը Ֆյունես, Ալեն Դելոն, Ժան-Պոլ Բելմոնդո, Աննի Ժիրարդո, Ժերար Դեպարդիե, Պիեռ Ռիշար և շատ ուրիշներ:

Քաղաքն իր այժմեական տեսքն ստացել է XIX դարի կեսին՝ վիթխարի վերակառուցման շնորհիվ: 

Փարիզի գլխավոր համալիրներից են՝ Սիտե կղզում՝ Արքայական պալատը (1783–86 թթ.), որը ներառում է Փարիզի Աստվածամոր տաճարը (1163–1257 թթ.), Սենտ Շապել մատուռը (1243– 1248 թթ.), Ժամացույցի աշտարակը (1370 թ.), Կոնսիերժերի պալատը (XIV դար), Սենի ձախ ափին են Հաշմանդամների տունը (1671–76 թթ.)՝ Սեն Լուի դեզ ինվալիդ տաճարով (1680–1706 թթ., այնտեղ է Նապոլեոն I կայսեր դամբարանը), Պանթեոնը (1758–90 թթ.), Մարսյան դաշտը (ժամանակակից հատակագիծը՝ 1908– 1928 թթ.)՝ Էյֆելյան աշտարակով (1889 թ., բարձրությունը՝ 306 մ):

 

Նույն շարքից