Մշակույթ 

«Գեռնիկա» կտավի պատմությունը

 

Այս նկարով Պիկասոն ցանկացել է ցույց տալ, թե որքան դաժան և կործանարար են 20-րդ  դարի պատերազմները, և կտավը կարծես բողոք լինի,  որը ուղղված է պատերազմների դեմ:  Չնայած նկարի հանճարեղությանը, երբ նկար ցուցադրվեց,  շատերը, նույնիսկ  արվեստաբանները,  չգնահատեցին այն,  և  նկարը չարթնացրեց   պատերազմ  տեսած  մարդկանց  աչքերում այն փիլիսոփայությունը,  ինչը     իր  նկարում  արտահայտել էր Պիկասոն:

 

 

 20-րդ դարում Իսպանիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմը մոտ կես միլիոն մարդու մահվան պատճառ դարձավ: Երեք տարի տևած պատերազմը աղետալի էր, ռազմական գործողությունները ուղղված էին խաղաղ բնակչության դեմ:  

 

Այս վայրագության համառոտ պատկերումը Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» նկարում է:  Սև  ու սպիտակ գույներով նկարված «Գեռնիկա» նկարում կերպարները դաժան ու դժբախտ են կործանարար պատերազմի պատճառով: 

 

 

Նկարը բաղկացած  է կենդանական կերպարանքով տարբեր մարդկանց պատկերներից:  Այստեղ արտահայտվում է մարդկանց կենդանական բնույթը, որ առաջանում է,  երբ մարդն ունենում է  կորստի  զգացում,  ամեն  կերպ փորձելով փրկել սիրելիին ու իրեն՝ մարդու մեջ արթնացնում է գազանային բնազդը,  կերպարային  ապշած և վախեցած դեմքերը ֆիզիկական և հոգևոր ցավ են արտահայտում: Կտավի կենտրոնում՝

սպտաիկ ֆոնի  վրա պատկերված տառերը խորհրդանշում են գիրը` արվեստը, երևույթներ, որ անմարդկային ողբերգության մեջ կորցնում են իրենց արժեքն ու կարևորությունը:

 

Նկարի   ձախ  հատվածում պատկերված կինն է,  որի ձեռքին մահացած երեխա կա,  կինը հուսահատ նայում է վերև,  կարծես աղերսում է Աստծուն,  հարցնում, թե ինչի համար կորցրեց իր զավակին, նրա ողբը անասահման է: 

 

Նկարի վերևում լույսն է, որը ոչ ոք չի նկատում, չկա ոչ մի հայացք, որ ուղղված է դեպի լույսը, որովհետև   պատերազմը  մարդկանց մեջ սպանել է ապրելու ու դեպի լույսը, բարին  գնալու ցանկությունը: 

 

Լույսը այստեղ խորհրդանշական է, այստեղ այն կյանքի սիմվոլն է,   որն ամենավերևում է,  բայց  որին  ոչ ոք չի նկատում: 

 

Նույն շարքից