ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ | Ադրբեջանական գրականության սնափառությունը
Գրականությունը համամարդկային արժեք է և մեծ է այն գրականությունը, որը արտահայտում է համամարդկային գաղափարներ: Գրականության նյութ դարձած ցանկացած թեմա կարող է կրել վերը նշված արժանիքները` պարզապես ճիշտ մոտեցում ու աշխարհայացք է անհրաժեշտ:
Ազգամիջյան հակամարտությունների արտացոլումը գրականության մեջ նոր երևույթ չէ և այս թեմային ևս անհրաժեշտ է համամարդկային արժեքների վերհանում, բայց այն, ինչ այսօրկատարվում է ադրբեջանական գրականության մեջ, կարելի է բարբարոսական անվանել:
Եթե այսօր այդ բարբարոսությունը դրսևորվում է ադրբեջանական գրականության ներքին տիրույթում, ինչը վկայում է նաև այդ հասարակության բարոյալքվածության մասին, ապա 20-րդ դարում Ադրբեջանը իշխանական մակարդակով ոտնձգություն էր կատարում հարևան ժողովուրդների և աղվանների գրականության նկատմամբ: Այդ մոտեցմամբ Ադրբեջանը փորձում էր յուրացնելնաև Դաշտային Արցախում ապրած անգամ` հայ միջնադարյան մատենագիրներ ԴավթակՔերթողին, Մովսես Կաղանկատվացուն, Մխիթար Գոշին:
20-րդ դարում միջնադարյան գրականություն մոգոնող ադրբեջանցիների այսօրվա հայացքներից չպետք է պայծառացումներ սպասել, մանավանդ որ` այդ գրականությունը նույն 20-րդ դարում մշտապես եղել է ստվերում: Նախորդ դարի ադրբեջանցի ամենաներկայանալի բանաստեղծՍամեդ Վուրղունը ցմահ մնաց Հովհաննես Թումանյանի և Եղիշե Չարենցի գրականազդեցության ոլորտում և երբեք չկարողացավ սեփական դեմքը գտնել` հայ գրողներիստեղծագործությունը ծառայեցնելով որպես դասագիրք:
Խորհրդային շրջանում Հայաստանի գրողների միությունում պատսպարված սակավաթիվ ադրբեջանցի գրողները, որոնց ընդունում էին սոսկ չխախտելով ,ժողովուրների բարեկամությանե գաղափարը, ուսումնասիրություններ էին գրում, որտեղ համեմատության մեջ էին դնում հայ և ադրբեջանցի գրողներին կամ գրական երևույթները (Մահառամ Բայրամով ,Ջ. Մամեդկուլիզադեն և Շիրվանզադենե, 1966, ,Ա. Շիրվանզադեն և Ադրբեջանըե, 1970, Աքպեր Երևանլի ,Ջալիլ Մամեդկուլիզադեն և հայ ժողովուրդըե, 1966, ,Խաթաբալաե շաբաթաթերթը և Ադրբեջանըե, 1974, և այլն), ինչը սեփականը նշանավորելու միտում ուներ: Ի դեպ` Աքպեր Երևանլիի իսկական անուն-ազգանունը Աքպեր Յանուս օղլի Սուլեյմանով է և Երևանում ծնված լինելու պատճառով ընտրել է Երևանլի գրական անունը, եթե նման մոտեցմամբ հայ գրողը գրական կեղծանուն ընտրեր, ապա վաղուց ադրբեջանցիները նրան սեփականացրած կլինեին, սակայն մենք Երևանլիների կարիքը չունենք և այն թող հավերժ վառ մնա ադրբեջանական պառնասում:
,Ժողովուրդների բարեկամությանե հովերով ստեղծված, ավելի հաճախ, շինծու գրականությանն անմիջապես հաջորդեց արցախյան պատերազմի տարիներին ստեղծվածը: Խոստովանենք` ղարաբաղյան հակամարտությունը մեր գրականության առաջնային թեմաներից չդարձավ և, ընդհանրապես, ադրբեջանցու կերպարներ մեր գրականության մեջ շատ քիչ են հանդիպում: Արդի հայ գեղարվեստական գրականության մեջ նման կերպարներ ստեղծել են միայն Լևոն Խեչոյանն ու Հովհաննես Երանյանը, սակայն հայ հեղինակների արձակում ադրբեջանցիներին նվաստացնելու ոչ մի միտում չկա: Այլ է դրությունն ադրբեջանական գրականության մեջ, որտեղ ,հայե-ն արդեն ձեռք է բերում գրականագիտական տերմինի նշանակություն և հոմանիշ դառնում ,բացասական կերպարինե: Ադրբեջանական գրականության մեջ շարունակվում են ,Հեյդար Ալիևեհիմնադրամի գումարներով մոգոնվող ,պատմականե երկերի մոտիվները, որոնքհնարավոր կեղծարարությամբ փորձում են սևացնել հայի ինքնությունն ուպատմությունը: Նկատենք նաև, որ ադրբեջանական գրականության այս կաղապարվածությունն ու սահմանափակվածությունը երբեմն ,ճեղքերե է տալիս և ստեղծվում են նաև հայի դրական կերպարներ, սակայն նման գրականությունն էլ մի այլ առվով է ջուր հանդիսանում հայատայցության համընդհանուր քարոզին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է տարեսկզբին տպագրված Ալեքպեր Ալիևի ,Արտուշ և Զաուրե վեպին, որը պատմում է հայ և ադրբեջանցի համասեռամոլների ,սիրոե և դժբախտ ճակատագրի մասին: Այս վեպով լավագույնս երևում է Ադրբեջանի հակահայ քարոզի անբարոյական կողմերը, ինչը նաև բարոյազրկված հասարակության հետևանք է, այդ է վկայում նաև այն, որ այս վեպը ընթացիկ տարում ամենափնտրվածն ու վաճառվածն է Բաքվում:
Զավեշտալի է նաև ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարվող այն քարոզը, թե իբր Անդրկովկասում ադրբեջանական գրականությունը լավագույնն է և գերիշխող դիրք է գրավում: Ադրբեջանցիներն, ի դեպ, համեմատության համար վկայակոչում են այնպիսի հայ ,հեղինակներիե, որոնք անգամ անծանոթ են մեր գրական շրջանակներին, և երբ փորձում ես գտնել նման անուն-ազգանունով հայ ,գրողներիե, ապա հանդիպում ես գրական հավակնություններ չունեցող, պարզապես, այս կամ այն սոցիալական կայքերում իրենց անմեղ ու սիրողական ստեղծագործությունները զետեղած մարդկանց, որոնք չեն էլ պատկերացրել, որ երբևէ` որպես գրող, արժանանալու են ադրբեջանական գրաքննության ուշադրությանը:
Լավագույն դեպքում հայ գեղարվեստական գրականությունը ներկայացնում են Զորի Բալայանով` անգամ չտարբերակելով, որ Զորի Բալայանը հրապարակախոս է, և նրա գրքերը փաստավավերագրական ակնարկներ են: Գրականության ժանրերը չտարբերակող մարդիկ Բաքվից բարձրաձայնում են ադրբեջանական գրականության առաջնայնության մասին, իսկ նմաններից բարեխղճություն պահանջելը` պարզապես մեղք է:
Բակուր Կարապետյանը մի քանի տարի առաջ նախանձախնդիր եղավ հայ և ադրբեջանական գրականությունների համար նախատեսված միասնական կայքէջ ստեղծել, որը կօգներ ավելի լավ ճանաչել միմյանց գրականությունը: Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար անգամ նամակ հղվեց Իլհամ Ալիևին, որը սակայն անարձագանք մնաց: Անարձագանք մնաց, որովհետև ադրբեջանցիների համար ավելի հեշտ է վերլուծել ու քննադատության ենթարկել սոցիալական կայքերում հայտնված ոտանավորները, որոնք գոնե իրենց պարզությամբ ու մաքուր զգացմունքներով հաստատ գերազանցում են Ալեքպեր Ալիևի ժանտահոտ վեպերին, քան առնչվել լուրջ գրականության հետ, որը կմերկացներ ծանծաղամտությունը:
Սկզբնաղբյուրը՝ http://granish.org/azerbaijan-literature/