Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ», «Արարատ լեռան հովիտը», «Նոյն իջնում է Արարատից», «Հայ մարտիկի երդումը», «Հայ ժողովրդի մկրտությունը», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» և այլ կտավներում:
Վաղ հասակից նրա մեջ հետաքրքրություն է առաջանում նկարչության և երաժշտության նկատմամբ: Նկարում էր ձեռքն ընկած գրքերի, թերթերի վրա, իսկ երբեմն նաև, կավիճով կամ ածուխով` շենքերի պատերին: Պատանու նկարչական թոթովանքները գրավում են Թեոդոսիայի ճարտարապետ Կոխի ուշադրությունը: Տեսնելով նրա աշխատանքները՝ ճարտարապետը խորհուրդներ է տալիս նրան, ծանոթացնում է նկարչության՝ հատկապես հեռանկարչության, ծավալայնության և լուսաստվերների նախնական գիտելիքների հետ:
Հովհաննես Այվազովսկու ծովանկարները տեղ են գտել Պետերբուրգի, Մոսկվայի, Փարիզի, Լոնդոնի, Մադրիդի, Երևանի և շատ ուրիշ քաղաքների թանգարաններում: Նա իր կյանքի ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ կայսերական ընտանիքներից և բազնաթիվ պետությունների գեղարվեստների ակադեմիաների կողմից:
Հայ մեծանուն նկարիչը պարգևատրվել է նաև Թուրքական կառավարության կողմից: Մի առավոտ Այվազովսկին արթնանում է ծանր զգացումով: Մի քանի անգամ սենյակում շրջելուց հետո վերցնում է թուրքական շքանշաններն ու մեդալները և իր հավատարիմ շան հետ գնում է դեպի ծովափ: Թեոդոսիայի ողջ բնակչությունը հետևում է այդ մեծ մարդուն: Հասնելով ափ՝ նկարիչը շքանշանները կախում է շան պարանոցից, նավակ է նստում և բավականին հեռանալով ափից՝ հանում է դրանք շան վրայից և նետում անհատակ ծովը:
Հովհաննես Այվազովսկին մահացել է 1900-ին: