Իր ողջ մանկությունը Նեպալի աստվածուհին ապրում է ինչպես արքայադուստր: Բայց վաղ թե ուշ հեքիաթն ավարտվում է. Կումարի Դեւին, մեծանալով կորցնում է աստվածային իրավունքներն ու վերադառնում սովորական առօրյա կյանքին:
Կումարի Դեւին՝ Նեպալի կենդանի աստվածուհին
Աստվածային հատկություններով ոշտված կենդանի աստվածությունների պաշտամունքը տարածված է եղել մի շարք հնագույն քաղաքակրթություններում:
Սակայն միայն Նեպալում է մինչ այժմ պահպանվում կենդանի աստվածուհու պաշտամունքը:
Երեխա-աստվածուհին մարմնավորում է հինդուիզմի պանթեոնի ռազմական աստվածուհի Դուրգայի մարմնավորումը:
Սակայն թեքնածուն պետք է որոշակի չափանիշների համապատասխանի՝ ծնված լինի աստղագիտական որոշակի պայմաններում, ունենա աստվածուհուն բնորոշ 32 ֆիզիկական անհրաժեշտ չափորոշիչներ, կոնքերի կառուցվածքից սկսած մինչեւ ձայնի ելեւէջները:
Աստվածուհուն ընտրում են, երբ նա ընդամենը 2-4 տարեկան է լինում: Ժյուրին բաղկացած է բուդդայական քահանաներից:
Աստվածուհին ընդունում է բարձրաստիճան հյուրերի ու հոգեւորականներին, լսում նրանց խնդրանքները, առաջարկում իր օժանդակությունն ու տալիս իր օրհնությունը պայմանով, եթե դա թույլատրում է իր մեջ գոյություն ունեցող աստվածուհու հոգին:







