Մշակույթ 

Օրվա ծնունդը. Վարդան Աճեմյան

Վարդան Աճեմյանը ծնվել է սեպտեմբերի 2-ին Վնաւոմ:  Ավարտելով Երևանի գեղարվեստական ուսումնարանը, 1924-ին նա ընդունվում է Մոսկվայի դրամատիկական ստուդիան՝ դասեր առնելով Ստանիսլավսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի, Վախտանգովի բեմադրություններից։ Գալով Թիֆլիս՝ դառնում է Թիֆլիսի հայ դրամատիկական ստուդիայի ղեկավարը, որտեղ բեմադրում է Դերենիկ Դեմիրճյանի «Հաղթական սիրո երգը» պիեսը։ Հայրենիք վերադառնալով արդեն որպես պրոֆեսիոնալ բեմադրիչ, նա 1928 թվականին դառնում է Լենինականի պետական թատրոնի հիմնադիրներից մեկը և հենց այստեղ էլ բեմադրում իր առաջին ներկայացումները՝ վկայելով, որ ասպարեզ է եկել արդիականության հարցերի հանդեպ զգայուն, լայն մտածողության և վառ ձիրքի տեր մի արվեստագետ։ 1930-ականների վերջին նա տեղափոխվեց Երևանի Առաջին պետթատրոն։ Աճեմյանն իր բեմադրած պիեսներից շատերի համահեղինակն է եղել, ինչպես նաև իր բեմադրությունների նկարչական ձևավորման համահեղինակը։ 

ՎարդանԱճեմյան ռեժիսոր, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965), Սոցիալիստական Աշխատանքի Հերոս (1975), Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1951)։

 Բեմադրություններ

  • Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի»,
  • Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»,
  • Փափազյանի «Ժայռ»,
  • Անտոն Չեխովի «Բալենու այգի»,
  • Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»,
  • Ալեքսանդր Շիրվանզադեի«Քաոս»,
  • Գ.Բորյանի «Նույն հարկի տակ»,
  • Եղիշե Չարենցի «Դեպի ապագան»,
  • Պագոդինի «Երրորդ պաթետիկականը»,
  • Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»,
  • Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլետ»,
  • Լազգերյովի «Բեկում»,
  • Նաիրի Զարյանի «Արտավազդ և Կլեոպատրա»,
  • Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիսում»,
  • Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը»,
  • Մաքսիմ Գորկու «Հատակում»:

Նույն շարքից