Իտալիայի Ջենովա քաղաքի խուլ թաղամասերից մեկում խաղում էին մի խումբ ցնցոտիավոր տղաներ:Նրանց մեջ ուշադրություն էր գրավում դուրս ցցած ծնոտով ,երկար քթով ,կեռ հոնքերով ,սև,գանգուր մազերով յոթնամյա մի մանչուկ ,որի ոտքերը ծուռ էին ,իսկ թևերն ու ձեռքերի մատները ՝անբնական երկար:Դեմքը չափազանց տգեղ էր,բայց աչքերը ապշեցնում էին իրենց անսովոր փայլով ու արտահայտչականությամբ:Ինչ որ տաօրինակ բան կար տղայի մեջ,որով անմիջապես առանձնանում էր խաղընկերներից:
Նա աղքատ երաժիշտ Անտոնիո Պագանիի որդին՝ Նիկոլո Պագանինին էր:Հայրը սիրում էր հարբել, կռիվներ սարքել, հայհոյել և թղթախաղով տարվել: Նրա ամենամեծ պաշտամունքը փողն էր: Տղայի բացառիկ երաժշտական ընդունակություններից ևս ուզում էր օգուտ քաղել և շատ փող դիզել:Մի օր էլ մի հին ջութակ բերեց և ասաց որդուն.
-Նիկոլո, քեզ նվագել կսովորեցնեմ և քեզանից հրաշք կստեղծեմ: Դու շատ փող կվաստակես: Դաժան մարդ էր Անտոնիո Պագանինին: Յուրաքանչյուր սխալի համար ծեծում էր որդուն, փայտով խփում մատներին:
-Ես քեզ կսովորեցնեմ նվագել ,անիծյալ կապիկ,-գոռում էր նա,-դու ծախված ես սատանային:Փող պիտի աշխատես, փո՜ղ:
Ջութակը տանջանքի գործիք էր դարձել նրա համար:
Շուտով հայրը նրան տարավ Ջենովայի եկեղեցական երգչախումբ: Լսելով երեխային՝ Կոստան ապշեց նրա հնչյունների հատկությունից, բացառիկ ընդունակությունից և աշխատելու արագությունից:
Նա եկավ այն եզրակացության, որ տղայի տաղանդը, անհավատալի տեխնիկան աստվածային միջամտությամբ բացատրվել չեն կարող, որ նրա մեջ ինչ-որ դիվային, սատանայական բան կա :
Այնուհետև «ջութակով սատանան» սկսեց դասեր վերցնել ժամանակի նշանավոր կոմպոզիտոր Ֆրանչեսկո Նիեկկոյից:
Սա առաջադեմ մարդ էր և հասկացավ անմիջապես,որ տգետ ծնողների և մյուսների խավարամիտ միջավայրում տղան կարող է կորչել հերետիկոսության մեղադրանքով :
Պագանինին,որ արդեն հասուն պատանի էր, զգում էր իր շուրջը մոլեգնող թշնամանքը: Նա մեկնեց հայրենի վայրերից և ընդունվեց Պարմի կոնսերվատորիան: Աշխատում էր օրնիբուն,բացահայտում ջութակի գաղտնիքները:
Սակայն կոնսերվատորիայում նրան հանգիստ չթողեցին: Նրա տաղանդը համարում էին ոչ երկրային երևույթ: Ոչ, Աստծու ստեղծած էակի մեջ այսքան կրակ լինել չի կարող : «Դա մարդ չէ,այլ ինքը՝ սատանան: Հապա նայեք դեմքի՜ն,մատների՜ն: Ոտքից գլուխ չար ոգի է»,-շշնջում էին հետևից:
Այդ տարիներին կաթոլիկական եկեղեցու իշխանությունն անսահմանափակ էր,բայց Պագանինին երբեք գլուխ չծռեց: Դա ավելի էր համոզում տգետ միջավայրին ,թե նա կապված է սատանային: Ուրեմն անպատիժ մնալ չի կարող: Կաթոլիկ եկեղեցու մոլի սպասավոր Նովին հանձնարարություն ստացավ կրնկակոխ հետևել նրան, խանգարել, վարկաբեկել:Մերթ համերգից առաջ գողանում էին կոշիկները, մերթ նվագախմբի անդամներին կարգադրում չնվագել, լքել ջութակահարին: Պատահեց նույնիսկ, որ բեմ դուրս գալուց առաջ կտրեցին նրա ջութակի երեք լարերը: Պագանինին չընկրկեց: Մեկ լարի վրա կատարեց իր իսկ ստեղծագործությունը:
Ցանկանալով փախչել խավարամիտ միջավայրից ՝ Պագանինին մեկնեց համերգային շրջագայության Վիեննա,Փարիզ:
Խենթացել,խելագարվել էր Փարիզի երաժշտասեր հասարակությունը:Պագանինիի ջութակը խոսում էր ,ծիծաղում,լալիս, հեկեկում: Չլսվա՜ծ բան :Ահա թե ինչ է գրում երաժշտության տեսաբան Լյուդվիգ Բեռնեն,«Սա սատանայական տեսիլք է:Նրա լսողները բռնվում են ինչ-որ խելագարությամբ: Հենց որ նրա նվագաաղեղը քսվում է լարերին, սեփական կյանքդ դադարում է :Մոգ է, կախարդ, առասպել»: