Հիշում եմ և պահանջում 

Թուրքական «Արաս» հրատարակչությունը Ցեղասպանության մասին գրքեր է ներկայացրել

Հայոց ցեղասպանությունից մեկ դար է անցել: Ապրիլին Հայաստանում, Թուրքիայում և ողջ աշխարհում Ցեղասպանության թեմայով քննարկումները շատացել են, գրում է թուրքական Evrensel կայքը:

 


Թուրքիան 100 տարի շարունակ ժխտման պետական քաղաքականություն է վարում: Մյուս կողմում էլ հայ ժողովրդի հարյուրամյա ողբերգությունն է:

 


Հայերը Ցեղասպանության ժամանակաշրջանում տեղի ունեցածները սերունդներին պատմելով, կամ գրելով հասցրել են մինչև մեր օրերը:

 


Հայերենով և թուրքերենով գրքեր հրատարակող «Արաս» հրատարակչությունն ընթերցողներին ներկայացրել է Ցեղասպանության մասին իրողությունները: Այդ գործերի թվում են «Ավերակների մեջ» և «Վերադարձ չկա» գրքերը: Առաջինը Զապել Եսայանի հեղինակած գիրքն է, որը թուրքերեն է թարգմանել Գայուշ Չալըքման Գավրիլոֆը:


 

Գրքի հեղինակը 1909 թվականին Ադանայում եղած պատվիրակության հետ կատարված երեք տարբեր վկայություններ է ներկայացնում:


 

Գրողը ներկայացնում է Ցեղասպանությունից առաջ ընկած ժամանակաշրջանում հայերի տեսած կոտորածները:

 


«Վերադարձ չկա» գիրքը 1915-ի ցեղասպանության ժամանակ Բուրսայից Սիրիա ձգված մահվան ճանապարհն է ներկայացնում: Ռենան Աքմանի կողմից թուրքերեն թարգմանված գիրքն ստեղծվել է այդ մահվան ճանապարհին 14 տարեկան Վահրամ Ալթունյանի օրագրի հիման վրա:

 


Հոր գրած և պահած օրագիրը տարիներ հետո գտել է դուստրը՝ Ժանին Ալթունյանը, և հրապարակել է այն:

 


Ցեղասպանության պատմական և հոգեբանական կողմը վեր հանող գիրքն ընթերցողին այլ կողմից է ներկայացնում Ցեղասպանության ժամանակաշրջանի ցավը:

Նույն շարքից