Գաղտնիք չէ, որ գեղեցկության մրցույթներում հաջողության հասնելու հիմնական գրավականը պայմանավորված է այս կամ այն գեղեցկուհու հովանավորի դրամապանակի հաստությամբ:
Լուրեր են տարածված, որ նման մրցույթներին դեղեցկուհիները մասնակցում են իրենց հարուստ սիրեկանների փողերով: Ուստի, հաճախ նման մրցույթները վերածվում են իսկական մարազմի ու թատերական ներկայացման: Դա խաղ է առանց կանոնների, ինչպես ասում են՝ այստեղ նախօրոք ամեն բան գնված ու վաճառված է՞:
Օրինակնե՞ր… խնդրեմ՝ հիշենք կրկեսը, որ տեղի ունեցավ 2014թ-ին, երբ Ռուսաստանի գեղեցկություն մրցույթում հաղթած Տատյանա Բայիտովայի փոխարեն, որ ծնողները հասարակ գյուղացիներ էին, ԱՄՆ-ում կայացած Միսս Երկիր մրցույթին մեկնեց Մարինա Չուդակովան: Հրաշքներ՝ իհարկե պատահում են…
Նման մրցույթներում առկա մարազմը սահմաններ չունի: Այս տարի Միսս Աշխարհ մրցույթին Բելոռուսի կողմից մեկնեց բնիկ ռուսաստանցի Ալեքսեյչիկը, ով նույնիսկ բելոռուսական անձնագիր չուներ, չէր տիրապետում այդ երկրի ազգային սովորույթներին ու մշակույթին: Նրան նույնիսկ հաջողվեց ստանալ Միսս աշխարհ տիտղոսը, որում նույնիսկ ինքն էր զարմացել: Հարց է առաջանում՝ ով էր այն ազդեցիկ կերպարն, որ մեր գեղեցկուհու համար գնել էր տիտղոսը:
Այս հարցի պատասխանը կարելի է տալ բավականին դյուրին: Նմանատիպ մրցույթներում գործում են նույն շուկայական դրամական հարաբերությունները: Ինչպես չար լեզուններն են վկայում, Միսիս Ռուսաստան տիտղոսը Յուլյա Զաբոժանսկայան ձեռք է բերել ընդամենը 12 միլիոն ռուբլով:
Նման օրինակներից հետո ակնհայտ է, որ մրցույթ բառը կարելի է համատեղել կոռուպցիայի հետ, իսկ շուկայական հարաբերությունները մշակույթում վերածվում են սովորական երեւույթների: