Մշակույթ 

Սուրբ ծննդյան սեղանի ուտեստներ

 

Հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ը նշում է որպես Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին այս տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:

Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք Նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի՝ մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին:

Ամանորին տան դուռը երբեք չէր փակվում, լույսերը չէին մարում:

Ճիշտէ, Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը և հավանաբար կաղանդ-կախանդ բառն առաջացել է կախելու գործընթացից:

Նշենք, որ Սուրբ Ծննդյանը նախորդում է պահքը, որը սկսվում է դեկտեմբերի 30-ին և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույսի Ս.Պատարագով: Այս շրջանում բացառվում է կենդանական սնունդ: Սուրբ Ծնունդը Հիսուսի ծննդյան տոնն է, և նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները: Սուրբ Ծնունդը Ջրօրհնեքի հետ միասին նշում են միայն հայերը: Ջրօրհնեքը նշում են ի նշան Հիսուսի Հորդանան գետում մկրտության:

Այս տոնին նախապատրաստվել են բծախնդրությամբ: Ճիշտ է, սա եկեղեցական տոնէ, սակայն համեմված է ժողովրդական բառուբանով: Սուրբ Ծննդյան առավոտը գերդաստանը դիմավորում է միասին, սեղանի շուրջը, բոլորը մաքուր լվացված, նոր հագուստ հագած: Սա պարտադիր պայման էր Հայաստանի շատ գավառներում:

Այդ երեկո սեղանի գլխավոր կերակրատեսակները  ձկնեղենից պատրաստված խորտիկներն էին` խաշած, տապակած, ձկով կարկանդակ,խորոված ձուկ և այլն: Ձկնատեսակներից բացի դրվում է առատ յուղով պատրաստած բրնձի, ձավարի, արիշտայի փլավներ, ալյուրից պատրաստված  և դոշաբով կամ մեղրով քաղցրացված խաշիլ, սիսեռով  և չորացրած բանջարեղենով ապուր, որը հայտնի է մայրամաճաշ» անունով: Սուրբ Ծննդյան նախօրեին մորթում էին հատուկ այդ օրվա համար խնամված խոյ, այծ, ոչխար կամ հորթ:

Այն, ինչ մենք համարում ենք Ամանորյա դեկորացիաներ, շատ երկրներում օգտագուրծում են տարածքների և Ամանորյա սեղանների ձևավորման համար: Տոնածառ, սոճու փշեր, ընկույզ, Սուրբ Ծննդյան գնդիկներ, փայլազարդ, ժապավեններ, ձյանի միտացիա և այլ ուրիշ պարագաներ: Այս ամենը Սուրբ Ծննդյան խորհրդանիշ են: Բայց, քանի որ մեր երկրում 20-րդ դարի առաջին եռամսյակում Սուրբ Ծնունդը փաստացի չեղյալ էր համարվել, այդ բոլոր պարագաները կապված էին Նոր տարվա հետ, որի վրա էլ պետությունը շեշտադրեց, քանի որ մարդկանց Սուրբ Ծննդյան փոխարեն պետք էր մեկ ուրիշ ձմեռային տոն` ոչ պակաս գեղեցիկ և ուրախ: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի Դաշնության և նախկին Խորհրդային հանրապետությունների քաղաքացիների մոտ Սուրբ Ծննդյան խորհրդանիշները ասոցացվում են Նոր Տարվա հետ:

Այսօր մենք հնարավորություն ունենք նշելու այդ երկու տոները, այդպես էլ անում են շատերը: Սեղանի ձևավորման ժամանակ ցանկություն է առաջանում ինչ-որ կերպ արտացոլել տոնի էությունը, բայց այնպես, որ Սուրբ Ծննդյան սեղանը չդառնա Նոր Տարվա: Ինչպե՞ս դա անել:Ձևավորման ժամանակ օգտագործել Սուրբ Ծնունդը խորհրդանշող պարագաներ, որոնք մեզ մոտ ասոցացվում են ոչ միայն Նոր Տարվա հետ:Սուրբ Ծննդյան սեղանի ձևավորման ժամանակ ափսեների, գավաթների, բաժակների, պատառաքաղերի, դանակների և կերակրատեսակների այլ պարագաների դասավորությունը ոչնչով չի տարբերվում որևէ այլ առիթով սեղանի ձևավորումից:

Նույն շարքից