Մշակույթ 

Լույս է տեսել «Մատյան ողբերգության» աղոթամատյանի գրաբար-աշխարհաբար հանդիպադիրը

analitik.am

Լույս է տեսել «Մատյան ողբերգության» աղոթամատյանի գրաբար-աշխարհաբար հանդիպադիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այն եզակի և աննախադեպ մի հրատարակություն է, որն այսօր «Նարեկ»-ով բուժվել ցանկացողներին մեծապես պետք է օգնի բուժվել ոչ թե երկի աշխարհաբար, այլ բնագիր տարբերակը կարդալով: Աղոթամատյանի գրաբար լավագույն հրատարակությունը համարվում է 1774 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսածը, որը տպագրվել է Գրիգոր Նարեկացու գրչագրից:

Հայագետ Աշոտ Պետրոսյանը հենց այդ հրատարակությունն է վերածել աշխարհաբարի`թարգմանությունը զետեղելով բնագրի դիմաց: «Նարեկ»-ի այս փոխադրությունն աննախադեպ է, քանի որ Աշոտ Պետրոսյանը բնագրի այն հատվածները, հատկապես բառերն ու հասկացությունները, որոնք այսօրվա ընթերցողին հասկանալի են, թողել է գրաբար:
Հրատարակությունը դառնում է գրաբարը դպրոցներ ներմուծելու քայլերին օժանդակող գործոն:

Նույն շարքից