«Սիրելիս, խնդրում եմ, հաճախ մտածիր իմ մասին... Գրիր ամեն օր... Դու կամ լավ չես զգում քեզ, կամ չես սիրում ինձ... Մի՞թե կարծում ես, որ իմ սիրտը մարմարից է... Մի՞թե իմ տառապանքները քեզ համար միևնույնն են... Ակնհայտ է, որ դու լավ չես ճանաչում ինձ... Ես չեմ կարող հավատալ դրան... Դուք, որին բնությունն օժտել է բանականությամբ, քնքշությամբ, գեղեցկությամբ... Դուք՝ միակ թագուհին իմ սրտի... Դուք - և դա, իհարկե, Ձեզ լավ հայտնի է, թե ում իշխանությունն է ինձ վրա անսահման...»:
Ու ես ափսոսալու շատ բան կունենամ...»:
«Իմ զարթոնքը լի է Ձեզնով... Ձեր պատկերն ու Ձեզ հետ անցկացրած արբեցուցիչ երեկոն հանգիստ չեն տալիս իմ զգացմունքներին... Անզուգական, իմ քնքուշ Ժոզեֆինա... Այդ ի՞նչ տարօրինակ բաներ եք անում իմ սրտի հետ... Երբ հանկարծ պատկերացնում եմ, որ զայրացած եք, տխուր կամ անհանգստացած, կտոր-կտոր է լինում սիրտս ... ու Ձեր ընկերն այլևս չի գտնում հանգիստ»:
«Եթե դու ինձ այլևս չես սիրում... ապա ես այլևս անելիք չունեմ այս աշխարհում....
Եթե ինձ հարցնեն, թե լավ եմ քնել, մինչ այդ հարցին պատասխանելը ես կսպասեմ քո հաղորդագրությանը, որ դու լավ ես... ու, եթե դու լավ ես, ուրեմն ես էլ լավ կլինեմ»...
«Իմ պահապան հրեշտակը, որն ամենադժվար պահերին հովանավորել է ինձ, թող պահպանի քեզ... Ավելի լավ է ես մնամ անպաշտպան... և թող նա քեզ պաշտպանի միայն...»:
«Իմ միակ Ժոզեֆինա, հեռու քեզանից ողջ աշխարհն ինձ անապատ է թվում, որտեղ ես մենակ եմ... Դու տիրացել ես իմ ամբողջ հոգուն: Դու իմ միակ միտքն ես, երբ ինձ զզվեցնում են ձանձրալի արարածները, որոնք մարդիկ են կոչվում ... ու երբ ես պատրաստվում եմ անիծել կյանքը...ձեռքս դնում եմ սրտիս, ուր քո նկարն է...նայում եմ նրան ............ու սերն ինձ համար անսահման պայծառ երջանկություն է թվում՝ մթագնած միայն քեզ հետ բաժանումով... Դու կգաս, չէ՞, կլինես կողքիս, իմ գրկի մեջ... Արի... Արի..»:
«Ամեն գիշեր մտովի գրկում եմ քեզ... Շոյում քո մետաքսե կուրծքը...ավելի ներքև...գրկում եմ քեզ ամբողջովին.....
Ես առանց քեզ ոչինչ եմ... Չեմ կարող հասկանալ, թե ինչպես եմ ապրել առանց քեզ առաջ...
Իմ բոլոր մտքերը գամված են քո ննջասենյակին...քո անկողնուն...քո սրտին...
Հազար համբյուր քո աչքերին, քո շուրթերին...քո լեզվին...աշխարհի ամենալավ քո փոքրիկ .....
Օ՜հ, հիշում ես այն քաղցր երազը, երբ ես նետում էի քո գուլպաները, քո մետաքսներն ու սեղմում քեզ այնպես, որ դու ամբողջովին հայտնվում էիր իմ սրտում... Օ՜հ, ինչու բնությունը չի ստեղծել նման հնարավորություն... Ինչ հրաշալի կլիներ...»: