Դաստիարակման նման մոտեցումը արդեն ակտուալ չէ: Մենք ապրում ենք գլոբալիզացման, ուրբանիզացիայի, գլոբալ ցանցի, ինֆորմացիոն հոսքի, նոր մասնագիտությունների ձևավորման, համաշխարհային աշխարհագրական և քաղաքական աղետների ժամանակաշրջանում, այլ կերպ ասածէ անընդհատ փոփոխվող աշխարհում:
Մենք երեխային նախապատրաստում ենք ապագա կյանքին, որը հավանական է: Նշանակում է՝ որպեսզի նրակյանքը լինի հետաքրքիր, նա լինի հաջողակ փոփոխված աշխարհում, մենք պետք է հիշենք. Երեխային անհրաժեշտ է հարմարողականություն, ստեղծագործականություն, անկախություն, ինքնադրսևորման հնարավորություններ, ամենանպատակահարմար որոշումները արագ և ինքնուրույն ընդունելու ունակություն, հասկանա, որ յուրաքանչյուր մարդ ունի սխալվելու իրավունք և ընդունի այդ սխաի բոլոր հետևանքները:
Վերահսկման հնարավորությունների տեսանկյունից խստության իդեալ կարող է համարվել բանակը: Սակայն նրանից բոլորը ցանկանում են փախչել (նույնիսկ մեծահասակները):
24 ժամ շարունակ երեխայի նկատմամբ խիստ վերահսկողություն անհնար է: Դպրոցական զուգարանում նա ոչ միայն կտեսնի, այլև կշփվի այնպիսի երեխաների հետ, որոնք ծխում են, օգտագործում անպարկեշտ բառեր, թմրանյութեր, գումար գողանում:
Նա կարող է նրանցից խուսափի, նրանց չսիրի, սակայն քիչ թե շատ ազդեցությունը կզգացվի: «Խիստ հսկողություն»-ը նշանակում է, որ ծնողները վստահ չեն իրենց դաստիարակության կարողությունների վրա: Շատ հաճախ ծնող-ղեկավարները տուն են բերում «ղեկավարի» իրենց սոցիալական դերը: Բացի այդ, այս դիրքորոշումը խոսում է նաև այն մասին, որ ծնողները չեն վստահում իրենց երեխաներին:
Եթե մենք ցանկանում ենք, որ երեխան լինի ուժեղ, կենսունակ, առողջ, հաջողակ, համարձակ, խելացի, ստեղծագործ, հարմարվող, ավելի լավ է օգտագործել ծնողական «Բարի և խիստ» դիրքը: Իմ երեխան ընտանիքի անդամ է, բայց ոչ տիեզերքի կենտրոնը: Ես լավ եմ ճանաչում իմ երեխային և այդ պատճառով ստեղծում եմ սահմաններ՝ չկոտրելով նրա ոգին, օգտագործելով համագործակցություն և պոզիտիվ կարգ ու կանոն, հաճախ օգտագործելով մենք բառը (ծնողները հարգում են իրենք իրենց և երեխային):
Ինչպե՞ս ազդել երեխայի վրա: Դրական կարգ ու կանոնի օգնությամբ՝ առանց պատժի ու հսկողության: Այն կապված է հրահանգների, սեփական օրինակի, պատրաստվածության, կարգավորման, հմտությունների ձևավորման, անկախության հետ: Դրական կարգ ու կանոնը օգտակար է, «հոգատար»: Այն ներշնչում է լավատեսություն, սկսվում է երեխայի ծնվելու պահից և շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում: Դրական կարգ ու կանոնը ագրեսիվ չէ, նկատողությունների, պատիժները հնարավորինս քիչ են: Այն ամբողղջ ընտանիքին հույս և սեր է տալիս:
Հիմնական սկզբունքը կարո ենք ներկայացնել այսպես. Սովորեցնել փոխվել, և ոչ թե հսկել մյուսներին և ստիպել նրանց փոխվել:Եթե ծնողները կենտրոնանան երեխաներին վերահսկելու վրա, ապա նրանք չեն կարող հասկանալ, որ խնդիրը կարող են լուծել՝ վերահսկելով միայն ծնողական վարքը: