Կյանքն օր օրի արագանում է: Մեր մակության տարիներին այսքան շատ մեքենաներ չկային, մենք ավելի շատ էինք քայլում, չկային բջջային հեռախոսներ, մենք նախապես էինք պայմանավորվում հանդիպման մասին, չկային թանկարժեք խաղալիքներ, պլանշետներ, նոութբուքեր, ոչ մի ինտերնետ: Շփումը ավելի շատ անձնական էր, մենք հյուր էինք գնում միմյանց, ավելի շատ էինք երևակայում, երազում ու կարդում գրքեր:
Այսօր ես վազում եմ, բայց չեմ քայլում, խնայում եմ ժամանակը, որպեսզի կարողանամ ճաշել ու ինձ կարգի բերել, շփվում եմ ընկերներիս հետ սոցցանցերում և հաճախ ուժ չեմ գտնում, ոչ էլ հնարավորություն ու ժամանակ, որպեսզի զբաղվեմ իմ սիրելի գործով: Իսկ հոգին դրա կարիքն ունի:
Եվ երբ ես հասկանում եմ, որ ինձ ճնշված ձիու պես եմ զգում, ես ձգտում եմ դանդաղեցնել տեմպը, հանգիստ ուտել՝ գոնե մի փոքր վայելելու համար, ավելի ուշադիր ընտրել այն միջոցառումները, որոնց ես պիտի մասնակցեմ, պլանավորում ժամանակս՝ գոնե մի փոքր հանգստանալու համար:
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում և այնպիսի պայմաններում, որտեղ շատ հնարավորություններ ու գայթակղություններ կան, և ինֆորմացիայի ու մարդկանց հոսքում չխեղդվելու համար անհրաժեշտ է կայուն մնալ սեփական պահանջմունքների նկատմամբ, չմոռանալ հարցնել ինչպես եմ ուզում անցկացնել իմ կյանքի այս օրը, ում հետ եմ ուզում շփվել , ուր եմ ուզում գնալ:
Աշխատանք-տուն-աշխատանք....առավոտ, հետո երեկո ու նորից առավոտ... Այսպես անցնում է մեր կյանքը՝ առանց ուրախության ու փոքր հաճույքների:
Բայց գաղտնիքը շատ պարզ է: Նման ռիթմում մենք մոռանում ենք մեր մասին, չենք հասցնում հիշել և լսել, հարցնել արդյո՞ք ուզում եմ այսպես ապրել: Իսկ ի՞նչ է ինձ պակասում, ինչի՞ կարիքն ունեմ ես, ի՞նչ եմ զգում վերջապես: Երբեմն մենք նույնիսկ մոռանում ենք այնպիսի պարզ բաներ, ինչպիսին ուտելն է, խմելը կամ քնելը: Անտեսում ենք մեր ներքին վիճակը, քանի որ աշխատանքն ավելի կարևոր է, պետք է աշխատել, իսկ օրգանիզմը դրան պատասխանում է տարաբնույթ հիվանդություններով, գլխացավերով, անքնությամբ:
Մեր մարմինն իր իմաստությունն ունի. Երբ այն ինչ-որ բանի կարիք է ունենում, մեզ ազդանշաններ է տալիս, որոնք պետք է ունակ լինենք լսելու: