Հոգեբանի անկյուն 

Ինչպես ենք մենք նեղացնում մեր երեխաներին

analitik.am

Հոգեբաններից մեկն ասել է. «Յուրաքանչյուր հնարավորության ժամանակ բռնեք ձեր երեխայի ձեռքը: Կանցնի որոշ ժամանակ, և նա  կդադարի ձեզ տալ իր թաթիկը»:


Այն ամենը, ինչ մենք անում ենք մեր երեխաների կյանքում, հարյուրապատիկ վերադառնում է մեզ: Եթե երեխան մեծանում է վստահության մթնոլորտում, նա սովորում է վստահել ուրիշներին, եթե երեխային սիրում և աջակցում են, նա ինքն է դառնում ուշադիր և հոգատար: Բայց կան սարսափելի սխալներ, որ մեծահասակները անում են բարկության կամ անտարբերության ազդեցության տակ, առանց մատծելու, որ դա կարող է արտացոլվել երեխայի հոգում…


Մենք մեր երեխաներին շատ ենք վիրավորում, երբ.


1.Չենք հասկանում նրանցՁեզ ենք ներկայացնում մի պատմություն. «13 տարեկան հասակում ես սիրահարվեցի: Արևիկը գերազանցիկ, ինքնագոհ և դյուրագրգիռ էր: Բայց ինձ թվում էր, թե նա իդեալական է: Սակայն նա ինձ վրա ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում, և ես լացում էի: Իսկ մայրիկս, փորձելով ինձ հանգստացնել, ինձ կատարյալ անհեթեթություն էր ասում. «Դա իրականում այնքան անլուրջ է: Մեկ տարուց ամեն ինչ կանցնի»: Իսկ ես չէի ուզում, որ իմ սիրահարված վիճակը անցներ: Հետո ես տեսա նույն պատկերը «Դուք չեք կարող երազել»::

-Մայրի՛կ, ես սիրում եմ Լիլիթին:

-Մի ծիծաղեցրու: Այդպիսի միլիոնավոր Լիլիթներ դու դեռ կտեսնես…

Եվ ինչու եք դուք, ծնողնե՛ր, ամեն ինչ իմանում նախօրոք»:


 2.Չենք աջակցում-Փոքրիկ Արմենը դպրոցից վերադարձավ արցունքներն աչքերին. «Մայրի՛կ, երաժշտության ուսուցչուհին ասաց, որ իմ ձայնը նման է խողովակի միջով անցնող օդի ձայնին»: «Մի լսի՛ր ոչ ոքի: Դու երգում ես ինչպես աշխարհի ամենալավ սոխակը: Ես դա հաստատ գիտեմ»: Սարսափելի է մտածել, որ աշխարհը կարող էր երբեք չլսել տաղանդավոր տենորին, եթե չլիներ այդ իմաստուն կինը: Միշտ ասեք ձեր երեխաներին. «Դու կարող ես: Դու դա կհաղթահարես»: Դա շատ է ոգևորում:


3.Համեմատում ենք ուրիշ երեխաների հետ. «Նայի՛ր, թե Արմինեն ինչքան մաքրասեր է, ոչ թե քեզ նման խոզ»: Հարց է առաջանում թե ինչի են ուզում հասնել այդ ծնողները. բացի ատելությունից կամ չարությունից երեխայի մոտ Արմինեի նկատմամբ  այլ զգացմունքներ չեն կարող առաջանալ:


4.Ծիծաղում ենք նրանց վրա: Մի անգամ ես քրոջս հետ մտա խանութ,նրա դեմքին «զելյոնկայի» կանաչ բծեր կային, վաճառողուհին, տեսնելով քրոջս, սկսեց քահ-քահ ծիաղել՝ ասելով «տեսեք ինչ գեղեցկուհի է մեզ հյուր եկել», այդ պահին միակ բանը որ ուզում էի անել, նրան սպանելն էր :


5.Գոռգոռում ենք ու ափերից դուրս գալիս: Հիշում եմ, որ մանկական հիվանդանոցում  իմ հարևանուհն, հոգնեով իր երեխայի գանգատներից, բռնեց նրան և սկսեց թափահարել ու գոռգոռալ: Կյանքում չեմ մոռանա այդ փոքրիկի մեծ կապույտ, սարսափած աչքերը, որոնք չէին հասկանում ինչ է կատարվում:


6.Անտեսում ենք: Հավատացե՛ք դա ամենասարսափելին է: Ճապոնացի գիտնականները փորձ են արել բույսերի հետ. 3 բանկաներում նույն բույսի սերմերն են դրել, ամեն առավոտ մի բանկայի կողքով անցնելիս փաղաքշական բառեր են ասել, երկրորդին ամեն առավոտ վիրավորել են ու գորգոռացել նրա վրա: Երրորդին նրանք պարզապես անտեսել են, անցել և չեն նկատել, որոշ ժամանակ անց առաջինը փարթամ աճել է, երկրորդը չորացել, իսկ երրորդը պարզապես փտել: Երեխաները նման են բույսերին, ծնորղները ստանում են այն, ինչ իրենք են սերմանել:


Իսկ հիմա մի պահ կտրվեք համակարգչի էկրանից և նայեք ձեր երեխային, տեսեք թե նա ինչպես է նա թափահարում իր թմբլիկ թևիկները, և լայն ժպտում ձեզ՝ անատամ բերանը բացելով: Նա սիրում է ձեզ ամբողջ սրտով. անկախ տրամադրությունից, անկախ նվերներց, պարզապես որովհետև Դուք նրա հայրիկը կամ մայրիկն եք: Եվ հանուն այդ ժպիտի Դուք պատրաստ եք աշխարհը տալ, հիշեք այդ մասին հաճախ և սիրեք ձեր երեխաներին:

Նույն շարքից